Back Լրագրերի տպաքանակը - Next 

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Թուրքիայում բավականին ակտիվ և լայն մամուլի դաշտ է ձևավորվել: Մամուլի ոլորտի կոնսոլիդացիան և բազմակարծությունը բավական արագ են ընթացել: Սահմանափակ թվով մեդիա հոլդինգները կլանել են մեծ քանակությամբ թերթեր և հեռուստաընկերություններ, չնայած ժողովրդավարացման գործընթացը ականատես է դարձել նաև նոր թերթերի, շաբաթաթերթերի և հեռուստաալիքների երևան գալուն քաղաքական, կրոնական, էթնո-համայնքային և սոցիալական սպեկտրի գրեթե բոլոր կողմերից: Հեռուստատեսությունը Թուրքիայում ամենակարևոր ԶԼՄ-ն է: Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի հետազոտության համաձայն, օրական Թուրքիայում միջին վիճակագրական քաղաքացին միջինը հինգ ժամ հեռուստացույց է դիտում:[2] Առաջին հեռուստաընկերությունը' Թուրքիայի Ռադիո հեռուստատեսության կորպորացիան (TRT), հիմնադրվել է 1964 թվին' պետության կողմից: Այն մենաշնորհային դիրքեր ուներ աուդիո-վիդեո հեռարձակման ոլորտում մինչև 1990 թիվը: Առաջին մասնավոր կոմերցիոն հեռուստաալիքը' STAR 1, արբանյակային հեռարձակումը սկսել է 1990 թվին Գերմանիայից' ճանապարհ հարթելով շուրջ 100 տեղական հեռուստաալիքների և 500 ռադիոկայանների համար, որոնք սկսեցին իրենց գործունեությունն առանց հավատարմագրերի: Այս ոչ օրինական իրավիճակի արդյունքում հեռարձակման ոլորտը լուրջ փոփոխությունների ենթարկվեց: Ի վերջո, որոշակի կարգավորում մտցվեց 1993 թվի օգոստոսին' խորհրդարանի կողմից իրականացված սահմանադրական փոփոխություններով, որը մասնավոր ռադիո-հեռուստատեսության ոլորտում բարգավաճման պատճառ դարձավ: Այժմ գործում են պետության կողմից վերահսկվող 13 (TRT), 24 մասնավոր համապետական, 16 մարզային մասնավոր և 224 տեղական մասնավոր հեռուստաալիքներ, ինչպես նաև 36 համապետական մասնավոր, 108 մարզային և 944 տեղական ռադիոընկերություններ.[3]

Տպագիր մամուլի ոլորտում Թուրքիայում գերիշխում են համապետական լրագրերը, որոնց օրական տպաքանակը տատանվում է 4.5-5 միլիոնի սահմանում: Մարզային լրագրերը կարևոր դերակատարում չունեն, չնայած համապետական որոշ լրագրեր ունեն հավելվածներ որոշակի տարածաշրջանների համար (Էգեյան, Անկարա, Սև ծով և այլն): Ներկայում գործում են 34 համապետական լրագրեր և շուրջ 900 տեղական լրագրեր[4]: Բացի դրանից, գործում են 16 շաբաթաթերթեր' ընդհանուր 120.000 տպաքանակով: Սրանցից առավել լավ վաճառվողը 40.000 տպաքանակով Ակսիյոնն է, որը պատկանում է Ֆեզա Գրուպին (Խումբ): 2009-ից գործում է Newsweek-ի թուրքերեն տարբերակը (3500 օրինակ).

Համապետական լրագրերը, որոնք վաճառվում և անվճար բաժանվում են 2010 թվի դեկտեմբերի դրությամբ[5]:

 

Պարբերական

Տպաքանակ

1

830.016

2

521.641

3

466.875

4

361.279

5

239.695

6

184.712

7

184.486

8

174.498

9

171.517

10

153.218

11

141.527

12

140.246

13

121.960

14

116.224

15

104.464

16

104.184

17

70.409

18

55.752

19

55.045

20

52.349

21

52.312

22

51.845

23

49.998

24

38.917

25

38.505

26

32.743

27

25.481

28

11.808

29

11.724

30

11.247

31

8.501

32

6.007

33

5.891

34

5.454

35

5.420

36

5.373

37

2.140

 

Ընդհանուր

4.613.463

 


August 2010

 Back Լրագրերի տպաքանակը - Next 
    Country profile    
     
Turkey's media landscape
Թուրքիայում մամուլի միջավայրը
  Thinks Tanks
Վերլուծական կենտրոններ
     
Academics
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ աշխատող համալսարանական գիտնականներ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Politicians, diplomats, foreign ministry
Քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արտգործնախարարության աշխատակիցներ
  Business associations / Business people
Գործարար միություններ / Գործարարներ