Back Թուրք-հայկական բիզնես զարգացման խորհուրդ - Next 

Հիմնադրվել է 1997 թ. մայիսի 3-ին Ստամբուլում և Երևանում, առաջին և միակ պաշտոնական կապն է երկու երկրների համայնքների հանրային և մասնավոր հատվածների միջև: Կազմակերպության համանախագահներն են Արսեն Ղազարյանը և Քաան Սոյակը:

Կազմակերպության նպատակն է սերտ համագործակցություն հաստատել Հայաստանի և Թուրքիայի գործարար շրջանակների միջև, օգնել հայկական և թուրքական ընկերություններին պարզեցնել գործողություններն ու հաղորդակցության ուղիները: Թուրք-հայկական բիզնես զարգացման խորհուրդը աշխատում է տարբեր ոլորտներում ուղիղ առևտրական և գործարար կապերի, Հայաստանի և Թուրքիայի կառավարությունների միջև սերտ հարաբերությունների հաստատման ուղղությամբ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան գլոբալ տնտեսական քաղաքականություն ձևավորել:

Թուրքական կողմից նախագահ' Քանան Սոյակ

Առաջինն էր, ով կազմակերպեց ԱՄՆ կառավարության հումանիտար օգնության տեղափոխումը Կովկաս և Կենտրոնական Ասիայի երկրներ": Սոյակը միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության բակալավրի կոչում է ստացել Թուրքիայի Միջին Արևելքի տեխնիկական համալսարանից: Նա նաև առաջինն էր, որ հիմնադրեց թուրք-ռուսական համատեղ ձեռնարկություն' ռուսական կապիտալը ներկայացնելով Թուրքիայում: Պարոն Քանանը ծնվել է 1961 թ., ներկայումս զբաղեցնում է Mr. Kaan Alyans-Tempo Logistics and Transportation Management կազմակերպության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնները: kaan.soyak@tabdc.org

Քանան Սոյակ, Nisan 2010'a dogru Türk-Ermeni Normallesme Süreci ve Rusya'nin Kafkasya Politikalari, TABDC ապրիլ 2010, քաղաքական վերլուծություն.

Թուրք-հայկական բիզնես զարգացման խորհուրդ (Թուրքիա)

Հեռախոս: + 90 (212) 236 00 17 Fax: 90 (212) 259 72 51
Էլեկտրոնային փոստ: tabdc@tabdc.org

Հանրային կապերի կոորդինատոր

Ալին Օզինյան (aline.ozinian@tabdc.org)

August 2010

 Back Թուրք-հայկական բիզնես զարգացման խորհուրդ - Next 
    Country profile    
     
Turkey's media landscape
Թուրքիայում մամուլի միջավայրը
  Thinks Tanks
Վերլուծական կենտրոններ
     
Academics
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ աշխատող համալսարանական գիտնականներ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Politicians, diplomats, foreign ministry
Քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արտգործնախարարության աշխատակիցներ
  Business associations / Business people
Գործարար միություններ / Գործարարներ