Back Եվրոպական կայունության նախաձեռնություն (ESI) - Next 

ESI-ը շահույթ չհետապնդող հետազոտական ինստիտուտ է, որը ստեղծվել է հաշվի առնելով Եվրոպայում կայունությունն ու բարգավաճումն առաջ մղելուն ուղղված անկախ և խորը հետազոտությունների անհրաժեշտությունը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թ. հունիսին վերլուծաբանների բազմազգ խմբի կողմից, որոնք բավական մեծ փորձառություն ունեն կենտրոնի կողմից հետազոտվող տարածաշրջանի վերաբերյալ: 2007 թ. սկսած կազմակերպությունն աշխատում է նաև Հարավային Կովկասում (Վրաստան, Ադրբեջան և Հայաստան):

ESI-ի հիմնադիր նախագահն է Գերալդ Կնաուսը: Նա սովորել է Օքսֆորդում, Բրյուսելում և Բոլոնյայում: Նա տնտեսագիտություն է դասավանդել Չերնիվցի Պետական Համալսարանում' Ուկրաինայում և հինգ տարի աշխատել է Բուլղարիայում և Բոսնիայում հասարակական և միջազգային կազմակերպություններում: Նա Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ԵՄ "Դասերը հաշվի են առնվել" ծրագրի ղեկավարն էր 2001-2004 թթ.-երին: Նա համահեղինակել է ԵԿՆ ավելի քան 60 զեկույցներ, ինչպես նաև հարավ-արևելյան Եվրոպայի վերաբերյալ փաստագրական ֆիլմերի բազմաթիվ տեքստեր (www.returntoeurope.eu) 2004 թ. սկսած Գերալդ Կնաուսը հաստատվել է Ստամբուլում: Նա Արտաքին Հարաբերությունների Եվրոպական Խորհրդի հիմնադիր անդամ է և Հարվարդի Համալսարանի Քենեդու Կառավարման Դպրոցի Մարդու Իրավունքների Քաղաքականության Քառի Կենտրոնի անդամ է, որտեղ նա մեկ տարի է անցկացրել որպես այցելու հետազոտող' դասախոսություններ կարդալով պետականության կառուցման և միջամտության վերաբերյալ:

Գերալդ Կնաուսը ունի բլոգ' the Rumeli Observer: 2009 թ. հուլիսի 20-ին նա և Պյոտր Զալևսկին հոդված հրապարակեցին Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ' "Շեղող մանյովրներ թուրք-հայկական բանավեճում"

http://www.esiweb.org/rumeliobserver/2009/06/20/red-herrings-in-turkish-armenian-debate/

էլ.հասցե. g.knaus@esiweb.org

Կովկասյան հետազոտական ծրագրի ղեկավարն է ավագ վերլուծաբան Դիբա Նիգար Գյոկսելը, ով կազմակերպությունում աշխատում է 2004 թ. սկսած: Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ նա պարբերաբար հոդվածներ է հրապարակում:

Նրա վերջին հրապարակումներից են`

“Թուրքներն ու հայերը հաշտեցման պարանով քայլելիս”, GMF On Turkey Series, հոկտեմբեր 2010

http://www.gmfus.org/galleries/ct_publication_attachments/Goksel_Churches_Oct10_final.pdf;jsessionid=asgIylWvUFgcK3SMMU

“Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ռուբիկի կուբիկը”, UNISCI Discussion Papers – Special Edition on Turkey (No 23, մայիս, 2010) http://www.ucm.es/info/unisci/english/index.html

“Քաջ, նոր աշխա̉րհ Թուրքիայի և Հայաստանի համար” հոկտեմբեր 2, 2009,

http://www.gmfus.org/publications/article.cfm?id=667

“Թուրքիա և Հայաստան. Ուղղելով սպասելիքները”, մայիս 18, 2009:

http://www.gmfus.org/publications/article.cfm?id=586

Հայաստան կատարած իր ուղևորությունների վերաբերյալ Նիգարը տեղեկատվական բնույթի գրառումներ է հրապարակել թուրքերեն լեզվով: http://www.esiweb.org/pdf/21.%20Yuzyil,%20Nigar%20Goksel%20-%20Ermenistandan%20Manzaralar%20-%20January-March%202009.pdf

2009 և 2010 թթ. Նիգար Գյոկսելը բազմաթիվ ելութներ է ունեցել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Լոնդոնի Chatham House-ում, Վաշինգտոնի Jamestown հիմնադրամում, Օսլոյում գտնվող NUPI-ում և Բարսելոնում գտնվող CIDOB-ում: Նիգարը ակտիվ է նաև մի շարք քաղաքացիական երկխոսության նախաձեռնություններում և սեմինարներում, որոնք վերաբերում են Թուրքիա-Հայաստան հարաբերություններին:

Կոնտակտ:  n.goksel@esiweb.org

Նա կանոնավոր կերպով հարցազրույցներ է տալիս ադրբեջանական մամուլին Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ : http://www.news.az/articles/16152

Նա նաև “Turkish Policy Quarterly” պարբերականի գլխավոր խմբագիրն է (TPQ): http://www.turkishpolicy.com/. 2002 թ. սկսած պարբերականը Կովկասում առկա զարգացումների վերաբերյալ լուրջ և խորը հետազոտություններ է հրատարակում, այդ թվում անդրադառնալով Թուրքիա-Հայաստան հարաբերություններին:

Կոնտակտ: nigar@turkishpolicy.com

Էքրեմ Եդի Գյուզելդերեն  (Ekrem Eddy Güzeldere), սկսած 2007թ.-ից,  աշխատում է Եվրոպական կայունության նախաձեռնության (ESI) ստամբուլյան գրասենյակում: Էքրեմը օժանդակել է ESI-ի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ զեկույցին և վերջին տարվա ընթացքում աշխատում է քրիստոնեական փոքրամասնությունների` Ստամբուլի հույն ուղղափար համայնքի (ESI առաջիկա զեկույցը` “Գեներալը և պատրիարքը” ) և քրիստոնեական փոքրամասնություններին սպառնացող ծայրահեղ ազգայնական կազմակերպությունների (ESI վերջին զեկույցը` “Մարդասպանություն Անատոլիայում”) շուրջ: 2010 թ.-ի սեպտեմբերին նա գրել է Աղթամար կղզում առաջին եկեղեցական պատարագի մասին` http://www.theglobaldispatches.com/articles/akhtamar-island.

Կոնտակտ: e.guzeldere@esiweb.org

ESI-ի հրատարակությունները Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ:

"Նոյի աղավնին վերադառնում է. Հայաստանը, Թուրքիան և բանավեճը ցեղասպանության վերաբերյալ"

21 ապրիլ 2009թ.

http://www.esiweb.org/index.php?lang=en&id=156&document_ID=108

http://www.esiweb.org/index.php?lang=en&id=156&document_ID=110 (թուրքերեն)

http://www.esiweb.org/index.php?lang=en&id=156&document_ID=109 (հայերեն)

Պատկերավոր պատմություն. "Հայաստան-Թուրքիա. մեծ բանավեճը" (հունիս 2009)

http://www.esiweb.org/index.php?lang=en&id=322&debate_ID=2

Մատչելի է նաև հայերեն տարբերակը. Հայաստան-Թուրքիա: Մեծ Բանավեճը.

Նորությունների թողարկում - 12 մարտ, 2010: "Թուրքիայի ընկերները և Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային բանավեճը"

http://www.esiweb.org/index.php?lang=en&id=67&newsletter_ID=45

Մատչելի է նաև թուրքերեն լեզվով: Türkiye'nin dostları ve Ermeni Soykırımı üzerine uluslararası tartışmalar (29 մարտ 2010)

Հասցե

Բեռլինի գրասենյակ
Großbeerenstraße 83
10963 Բեռլին
Գերմանիա

Հեռախոս: +49 30 53214455
Ֆաքս: +49 30 53214457

էլեկտրոնային փոստ: berlin@esiweb.org
http://www.esiweb.org

Ստամբուլ

Arpaci Cesmesi sok. 19/4
34470 Rumelihisari
Ստամբուլ - Թուրքիա

Հեռախոս: +90 212 2574337
Ֆաքս: +90 212 2575069

Էլեկտրոնային փոստ: istanbul@esiweb.org
http://www.esiweb.org

August 2010

 Back Եվրոպական կայունության նախաձեռնություն (ESI) - Next 
    Country profile    
     
Turkey's media landscape
Թուրքիայում մամուլի միջավայրը
  Thinks Tanks
Վերլուծական կենտրոններ
     
Academics
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ աշխատող համալսարանական գիտնականներ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Politicians, diplomats, foreign ministry
Քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արտգործնախարարության աշխատակիցներ
  Business associations / Business people
Գործարար միություններ / Գործարարներ