Back Կովկասի ինստիտուտ - Next 

Կովկասի ինստիտուտը միաժամանակ և կրթական հաստատություն է և վերլուծական կենտրոն:

Կրթության ոլորտում ինստիտուտը կազմակերպում է մեկ տարի տևողությամբ մագիստրոսական կուրսեր ժուռնալիստիկայի և քաղաքագիտության ոլորտում: Որպես վերլուծական կենտրոն այն ֆորում է բանավեճերի համար, հետազոտություններ է իրականացնում և խորհրդատվություն տրամադրում Կովկասի զարգացումների վերաբերյալ: Նրա հրատարակությունները տարածվում են Կովկասում և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում' վերլուծելով տարածաշրջանի խնդիրները:

Կովկասի ինստիտուտը դրամաշնորհների վրա հենված հաստատություն է: Ֆինանսավորում է ստացել ՄԱԿ-ի զարգացման ծրագրից, Եվրասիա հիմնադրամից, Բաց հասարակության ինստիտուտից, Եվրոպայի խորհրդից, Heinrich Boll հիմնադրամից, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրների տարածաշրջանային դեսպանություններից:

Ալեքսանդր Իսկանդարյան

alexandr-iskandaryanՄի քանի տարի ներգրավված է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող ծրագրերում: Heinrich Boll-ի հիմնադրամի հետ միասին կազմակերպել է ուսանողների փոխանակում Լեհաստանի (տասն ուսանող երկու շաբաթ տևողությամբ) և Թուրքիայի (3 ուսանող մեկ շաբաթ տևողությամբ) դպրոցների հետ: Կովկասի ինստիտոտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հաճախ է հրավիրվում Թուրքիա' մասնավորապես Բիլգի և Բոսֆորի համալսարաններ, Ստամբուլ' դասախոսություններ կարդալու համար:

Իսկանդարյանը Կովկասի քաղաքականության հարցերով առավել հայտնի փորձագետներից է, հաճախ է հանդես գալիս ԶԼՄ-ներով տարածաշրջանային, միջազգային և ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ մեկնաբանություններով: Խորհրդային շրջանում նա սովորել և բնակվել է Մոսկվայում: Եղել է Գիտությունների ակադեմիայի կովկասյան հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն:

Էլեկտրոնային փոստ: iskand@caucasusinstitute.org

Սերգեյ Մինասյան

Sergey%20MinasyanՍերգեյ Մինասյանը 2006 թ. մարտից ղեկավարում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժինը: Սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Քաղաքագետ է և պատմական գիտությունների թեկնածու, ատենախոսության թեման առնչվում է Հայաստանի ռազմական պատմությանը: Նրա բազմաթիվ հրապարակումները վերաբերում են Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությանը և հակամարտություններին: 2002 թ. նա Հայաստանի տարբեր ինստիտուտներում և համալսարաններում դասավանդում է միջազգային հարաբերությունների տեսություն: Հաճախ հանդես է գալիս ԶԼՄ-ներով' հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ:

Էլեկտրոնային փոստ: sergey@caucasusinstitute.org

Կովկասի ինստիտուտը 2006 թ. սկսած մի շարք կլոր սեղաններ և սեմինարներ է անցկացրել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, որոնց մասնակցել են հայտնի գիտնականներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Հայաստանից և Թուրքիայից:

Կովկասի ինստիտուտի ծրագրերը, կոնֆերանսները և կլոր սեղանները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

2010թ. հոկտեմբերի 14-17-Կովկասի ինստիտուտը Հայնրիխ Բյոլլ հիմնադրամի գործընկերն էր Երևանում անցկացված Անի երկխոսության առաջին հանդիպման ժամանակ:

http://ani-dialogue.eu/logo/logo%20Ani%20Dialogue.jpg

Անի երկխոսությունը հիմնադրվել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հարավկովկասյան և թուրքական գրասենյակների կողմից Կովկասի ինստիտուտի համագործակցությամբ և նպատակ ունի նպաստելու Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին: Այս ծրագրի շրջանակներում Կովկասի ինստիտուտը կազմակերպել է սեմինար և հանդիպում հայ և թուրք քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ:

Ծրագիրը կոչվել է հին հայկական մայրաքաղաք Անիի պատվին, որը գտնվում է Թուրքիայի տարածքում` Հայաստանի սահմանին: Նմանատիպ ձևաչափերի այլ նախաձեռնությունների նման, ինչպիսին է Պետերբուրգի երկխոսությունը, Անի երկխոսությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի և Թուրքիայի մերձեցմանը bottom-up (ներքևից վերև) հեռանկարով: Ենթադրվում է, որ այն կդառնա մշտական ֆորում, ուր Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կարող են հանդիպել և քննարկել սահմաններից անդի առկա խնդիրները, մարտահրավերները և հնարավոր համագործակցությունը: Այսպիսով ծրագիրը նպատակ ունի նաև աջակցել հարավկովկասյան երկրներում հասարակական-տնտեսական զարգացման, մշակույթի, շրջակա միջավայրի և մարդու իրավունքների քննարկման առարկա ասպարեզներում տարածաշրջանային քաղաքականության ուրվագծմանը:

Երևանում Անի երկխոսության առաջին հանդիպման ընթացքում` 2010թ.-ի հոկտեմբերի 13-17-ը, քաղաքացիական հասարակության քառասուն ներկայացուցիչներ Հայաստանից և Թուրքիայից միասին աշխատանք անցկացրեցին հետևյալ թեմաների շուրջ.

  • հետազոտություններ և գիտնականներ + կրթություն.
  • լրագրություն և ԶԼՄ-եր.
  • մշակույթ և ժառանգություն.
  • շրջակա միջավայր.
  • մարդու իրավունքներ և ժողովրդավարացում:

Անի երկխոսության մասնակիցների ցանկը ներառում է այնպիսի անուններ, ինչպիսիք են գրող Մգրդիչ Մարգոսյանը, Bianet-ի համակարգող Էրթուղրուլ Քյուրչուն, ֆոտոլրագրող Օզչան Յուրդալանը, Human Rights հիմնադրամից Քոշկուն Յուստերչին, Հելսինկյան քաղաքացիական ասսամբլեայից Էմել Կուրման և վերլուծաբան Ալին Օզինյանը: Կային նաև լրագրողներ և երիտասարդներ երկու երկրների գիտական և քաղաքացիական շրջանակներից: Նրանք մասնակցում են իրենց մասնագիտացման բնագավառներին վերաբերող սեմինարների` զարգացնելու համատեղ ծրագրեր: Անի երկխոսության շրջանակներում միջոցառումներին մասնակցությունը բաց է Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարարկությունների ներկայացուցիչների համար, որոնք հետաքրքրված և արդեն ընդգրկված են Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:

Անի Երկխոսության կայքը, ինչպես նաև հայտարարությունները հասանելի են հայերենով, թուրքերենով և անգլերենով հետևյալ հասցեով` http://ani-dialogue.eu/index.html

  • 28 մայիս 2010: Կովկաս ինստիտուտը TESEV-ի հետ համագործակցությամբ Ստամբուլում կազմակերպում է կոնֆերանս հետևյալ թեմաների շուրջ` Թուրքիա-Հայաստան մերձեցումը. Quo vadis? և Արդյո՞ք մարտահրավերները կդադարեցնեն մերձեցումը: Գիտաժողովում նաև քննարկվեց Այբարս Գյորգոլույի, Ալեքսանդր Իսկանդարյանի և Սերգեյ Մինասյանի հեղինակած Թուրքիա-Հայաստան երկխոսության շարք. գնահատելով նորմալացման գործընթացը զեկույցը: Զեկույցը մատչելի է http://caucasusinstitute.org/upload/files/CI-TESEV-2010.pdf
  • 21-22 մայիս 2010: Կովկաս ինստիտուտը Երևանում կազմակերպեց Կովկաս 2009 միջազգային գիտաժողովը: Թուրքիայից Միթաթ Չելիկպալան (Անկարայի Տնտեսագիտության և Տեխնոլոգիաների Համալսարանից-TOBB) հանդես եկավ զեկույցով:
  • 27 ապրիլ 2010: Ինստիտուտի զեկույցի ներկայացում "Հայաստանը և հայերը, Թուրքիան և թուրքերը հայկական ԶԼՄ-ներում": Կլոր սեղանը սկսվել է Հրանտ Միքայելյանի ելույթով, որից հետո անցկացվել է քննարկում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:
  • 5 մարտ 2010: "Թուրքիա-Հայաստան երկխոսության շարք. Գնահատելով նորմալացման գործընթացը", կլոր սեղան քննարկում TESEV-ի հետ միասին:
  • 3 հոկտեմբեր 2008: "Հայ-թուրքական դիվանագիտություն. հայացք Թուրքիայից և հետևանքներ թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա", մասնակցել է Ռիչարդ Կիրակոսյանը' Jane's Information Group-ի վերլուծաբան, և Ալեքսանդր Իսկանդարյանը, Կովկասի ինստիտուտի տնօրեն:
  • 10 հունիս 2008: "Թուրքիայի եվրոպական ինտեգրացիան և Հայաստանը" կլոր սեղան, որին աջակցել է Heinrich Boll հիմնադրամի հարավկովկասյան բյուրոն: Քննարկմանը, որին մասնակցել է Ռալֆ Ֆաքսը, Heinrich Boll հիմնադրամի համանախագահը և Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ուշադրություն է դարձվել Եվրամիության երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների զարգացմանը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի և Անկարայի հարաբերությունների վրա:
  • 16-18 մարտ 2008: Հայ և թուրք ուսանողների փոխանակում: Կովկասի ինստիտուտի ուսանողներ Անգելինա Հարությունյանը և Նիկոլայ Թորոսյանը այցելել են Թուրքիա, ինստիտուտի և Heinrich Boll հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում: Այցելել են Բոսֆորի, Գալաթասարայի համալսարաններ և Ակոսի խմբագրություն, հանդիպել հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:
  • 29 նոյեմբեր 2007: "Թուրքիան նախագահական ընտրություններից հետո: Ինստիտուցիոնալ փոփոխություններ և ներքին տրանսֆորմացիա", դասախոսություն Ռուբեն Սաֆրաստյանի կողմից: Քննարկումը կենտրոնացել է Թուրքիայի քաղաքական համակարգի տրանսֆորմացիայի, քաղաքացիական հասարակության երևան գալու, Թուրքիայի քաղաքական կյանքում զինվորականության դերի նվազման, Թուրքիայի ներքաղաքական փոփոխությունների' տարածաշրջանային քաղաքականության և տնտեսության վրա ունեցած ազդեցության և հայ հասարակության և քաղաքական վերնախավի' Թուրքիայի հանդեպ առկա ընկալման վրա:
  • 11 դեկտեմբեր 2006: "Թուրք-հայկական հարաբերությունների հեռանկարը": Բանավեճը կենտրոնացել է Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքական կոնտակտներ հաստատելու հեռանկարի և պատմական վեճի' հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ ունեցած ազդեցության վրա: Թուրքիայից մասնակցել են'
  • Մենսուր Ակգյունը, Սաբիհա Գունդոգարը, Սանեմ Գյուները, Ուկտու Կունդակչին, TESEV-ի արտաքին քաղաքականության ծրագրից,
  • Սիլվիա Թիրյաքին' TESEV-ի Կիպրոսի ծրագրի համադասողը և Hurriyet Daily News-ի թղթակից,
  • Էթյեն Մահչուփյանը, TESEV-ի ժողովրդավարացման գործընթացի ղեկավար և Zaman-ի թղթակից,
  • Բերիլ Դեդեօղլուն, Գալաթասարայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր,
  • Բուրչու Գյուլթեկինը, Միջին Արևելի տեխնիկական համալսարանի գիտաշխատող,
  • Մուստաֆա Կարալիօղլուն, Yeni Safakպարբերականի գլխավոր խմբագիր:

Կովկասի ինստիտուտի սեմինարները Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

21 նոյեմբեր 2008: "Թուրքիա-Հայաստան երկխոսության շարք: Կոտրելով արատավոր շրջանը", սեմինար Թուրքիա-Հայաստան հարաբերությունների առկա վիճակի և խոչընդոտների վերաբերյալ:

1-4 օգոստոս 2008: "Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը", միջազգային կոնֆերանս Ստամբուլում: Մասնակցել են փորձագետներ և ՀԿ-ների ներկայացուցիչներ Թուրքիայից, Հարավային Կովկասի պետություններից և չճանաչված միավորումներից:

Հրատարակություններ

Թուրքիա-Հայաստաներկխոսությանշարք

Այբարս Գյորգոլու, Ալեքսանդր Իսկանդարյան և Սերգեյ Մինասյան "Գնահատելով նորմալացման գործընթացը", աշխատանքային զեկույց, մայիս 2010:

 

 

 

xxx1"Կոտրելով արատավոր շրջանը", TESEV-կովկասի ինստիտուտ համատեղ զեկույց, Ստամբուլ, ապրիլ 2009:

http://www.tesev.org.tr/UD_OBJS/PDF/DPT/ERM/TESEV-CI%20Turkey%20Armenia%20Rapor.pdf

Ա. Իսկանդարյան (խմբ), "Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը", 2008 թ. (ռուսերեն և անգլերեն): Ուշադրություն է դարձվում Թուրքիայի և Հարավային Կովկասի պետությունների ու չճանաչված միավորումների դերակատարությանը տարածաշրջանային ինտեգրացիայի և տեղի էթնո-քաղաքական հակամարտությունների կառավարման գործընթացում:

Կովկասի Ինստիտուտ

39 Եզնիկ Կողբացի, 0010 Երևան, Հայաստան, Հեռ : 00 374 10 54 06 31, 54 06 32 Ֆաքս: 00 374 10 54 06 32

Էլեկտրոնային փոստ: contact@caucasusinstitute.orgՀամացանց www.caucasusinstitute.org

August 2010

 Back Կովկասի ինստիտուտ - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ