Back Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010 - Next 
Independence Day celebrations in Yerevan in 2006
"Football diplomacy". Armenia-Turkey World Cup Qualifier 2008 in Yerevan.
Photo: Onnik Krikorian / Oneworld Multimedia 2008

21 փետրվար 2008

Նախագահ Աբդուլա Գյուլը շնորհավորում է նախագահ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ. "Ես հուսով եմ, որ Ձեր նոր պաշտոնը թուրք և հայ ժողովուրդների հարաբերությունների նորմալացման հնարավորություն կստեղծի" ասել է Գյուլը Սարգսյանին ուղղված ուղերձում:

5 հուլիս 2008

Սարգսյանը Թուրքիայի նախագահին սեպտեմբերի 6-ին հրավիրում է Հայաստան' դիտելու Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդիպումը:

18 հուլիս 2008

Ալի Բաբաջանը հաստատում է, որ Հայաստանը և Թուրքիան մի շարք գաղտնի հանդիպումներ են անցկացրել Բեռնում մայիսին և հուլիսին: (Արտգործնախարարի տեղակալ Էրթուղրուլ Ապականը և նրա տեղակալ Ունալ Չևիկոզը գլխավորել են թուրքական պատվիրակությունը, հայկական պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը): Բաբաջանը և Սարգսյանը սակայն, մեծ կարևորություն չեն տվել այդ հանդիպումներին: Հայաստանի վարչապետը հայտարարել է. "Չկա որևէ գաղտնիք կամ զարմանալու պատճառ: Հայաստանի և Թուրքիայի դիվանագետների միջև նման շփումները երբեք չեն դադարել և միշտ տեղի են ունենում":

30 օգոստոս 2008

Նախագահ Գյուլը ընդունում է Սարգսյանի հրավերը

7 սեպտեմբեր 2008

Թուրքական և հայկական պատվիրակությունները արտգործնախարարների գլխավորությամբ քննարկում են Կովկասում նոր տարածաշրջանային ֆորում ստեղծելու թուրքական կողմի առաջարկը, Լեռնային Ղարաբաղի խնդիրը և այլ տարածաշրջանային հարցեր: Բաբաջանը Նալբանդյանին ասում է, որ Թուրքիան աջակցում է Մինսկի գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ, և ավելացնում, որ Թուրքիան հարգում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

12 դեկտեմբեր 2008

Թուրքիայի խորհրդարանը կոչ է անում այլ երկրների խորհրդարաններին չխոչընդոտել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու ջանքերի միջոցով: Խորհրդարանի խոսնակ Քոկսալ Թոփթանը հայտարարում է, որ քաղաքական գործիչները և խորհրդարանները չեն կարող դատել պատմությունը:

15 դեկտեմբեր 2008

Մի խումբ թուրք ինտելեկտուալներ և գիտնականներ հրապարակավ ներողություն են խնդրում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի սպանությունների համար: Շուրջ 30.000 մարդու կողմից ստորագրված տեքստում նշվում է:

"Իմ խիղճը թույլ չի տալիս ընդունել 1915 թ. Օսմանյան հայերի մեծ աղետի հանդեպ առկա անզգացմունքայնությունն ու այդ փաստի մերժումը: Ես մերժում եմ այդ անարդարությունը և իմ կողմից իմ համակրանքն եմ արտահայտում իմ հայ եղբայրների զգացմունքներին և կրած ցավին: Ես ներողություն եմ խնդրում նրանցից":

Այս նախաձեռնության հրապարակումից քիչ անց, 146 պաշտոնաթող թուրք դեսպաններ հակադարձ հայտարարություն հրապարակեցին. "Այսօր հայկական ահաբեկչությունն ավարտին հասցրեց իր առաքելությունը" - նշվում էր այնտեղ. "Մենք տեղյակ ենք, որ ծրագրի երկրորդ փուլը ներառում է ներողությունը, իսկ հաջորդ քայլը կլինի հողի և փոխհատուցման պահանջը":

16 հունվար 2009

"Մենք երբեք այսքան մոտ չենք եղել Հայաստանի հետ հարաբերությունների վերջնական կարգավորման ծրագրին" հայտարարում է Բաբաջանը:

22 հունվար 2009

"Մենք շատ մոտ ենք կանգնած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը",- ասել է Նալբանդյանը,- "Մենք կարող ենք կատարել հաջորդ քայլը և լուծել խնդիրը, եթե Թուրքիան, Հայաստանի նման, մոտենա խնդրին առանց նախապայմանների և բացի սահմանը: […] Սահմանի բացումից հետո, մենք պատրաստ ենք հանձնաժողով ստեղծել և քննարկել երկու երկրների համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ":

22 ապրիլ 2009

Ինտենսիվ դիվանագիտական գործընթացից հետո (որտեղ առաջատար դեր էր խաղում Միացյալ Նահանգները), Անկարան և Երևանը կեսգիշերին համատեղ հայտարարություն են հրապարակում' շեշտելով, որ համաձայնության են եկել Ճանապարհային քարտեզի և երկկողմ հարաբերությունների նորմալացման ամբողջական շրջանակի շուրջ:

13 մայիս 2009

Հայաստանի հետ սահմանը փակ կմնա քանի դեռ ադրբեջանական տարածքների օկուպացիային վերջ չի տրվել - Բաքվում հայտարարել է վարչապետ Էրդողանը:

"Այստեղ պատճառահետևանքային կապ կա: Լեռնային Ղարաբաղի օկուպացիան այստեղ պատճառ է, իսկ սահմանի փակումը հետևանք. մենք չենք կարող բացել սահմանը քանի դեռ օկուպացիային վերջ չի տրվել"

31 օգոստոս 2009

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները հրապարակվում են Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների կողմից: Արձանագրությունները նախատեսում են դիվանագիտական հարաբերությունների հաստատում և միջկառավարական հանձնաժողովի ստեղծում երկու երկրների միջև առկա բոլոր հարցերը քննարկելու նպատակով, ներառյալ պատմության ենթահանձնաժողովը: Արձանագրությունները խիստ քննադատության են արժանանում հայկական սփյուռքի, Հայաստանի ընդդիմության, Ադրբեջանի և Թուրքիայի ազգայնական շրջանակների կողմից:

10 հոկտեմբեր 2009

Արձանագրությունները ստորագրվում են Էդվարդ Նալբանդյանի և Ահմետ Դավութօղլուի կողմից Ցյուրիխի համալսարանի մեծ դահլիճում: Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի Ռեյը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Եվրամիության գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան և Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը մասնակցում են արարողությանը:

14 հոկտեմբեր 2009

Սերժ Սարգսյանը այցելում է Թուրքիա Աբդուլա Գյուլի հետ միասին Բուրսայում կայանքլիք Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու: Նախքան խաղը երկու նախագահները հանդիպում են միմյանց:

21 հոկտեմբեր 2009

Արձանագրությունները ուղարկվում են Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողով:

24 նոյեմբեր 2009

Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահները հանդիպում են Մոսկվայում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում:

12 հունվար 2010

Հայաստանի սահմանադրական դատարանը հաստատում է արձանագրությունների համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը: Որոշման նախաբանում դատարանը հայտարարում է, որ արձանագրությունները չեն կարող մեկնաբանվել այնպիսի ձևով, որը կհակասի Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ հոդվածին, որտեղ ասվում է, որ Հայաստանը աջակցում է Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում 1915 թ. տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

18 հունվար 2010

Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանող հայտարարության մեջ Թուրքիայի արտործնախարարությունը նշել է.

"Դիտարկվել է, որ այս որոշումը պարունակում է նախապայմաններ և սահմանափակիչ կետեր, որոնք վնասում են Արձանագրությունների տառին և ոգուն: Նշված որոշումը վնասում է արձանագրությունների բանակցման բուն պատճառին ինչպես նաև դրանց հիմնական նպատակին: Այս մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից":

9 փետրվար 2010

Հայաստանի նախագահը ուղերձ է հղում Թուրքիայի նախագահին' կոչ անելով նրան հավատարիմ մնալ արձանագրություններին և առաջ շարժվել նորմալացման գործընթացով: Մեկ օր անց Թուրքիայի նախագահը դրական պատասխան է տալիս:

7 ապրիլ 2010

Երևանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է Էրդողանի հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուի և փոխարտգործնախարարի գլխավորած թուրքական պատվիրակությանը: Նույն օրը, մի փոքր ավելի ուշ, Սինիրլիօղլուն հանդիպում է Սերժ Սարգսյանին և նրան է փոխանցում Էրդողանի, Գյուլի և Դավութօղլուի գրավոր ուղերձները:

12 ապրիլ 2010

Էրդողանն ու Սարգսյանը հանդիպում են Վաշինգտոնում, նախագահ Օբամայի հրավիրած միջուկային անվտանգությանը նվիրված գաթաթնաժողովի շրջանակում: ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, <<երկու ղեկավարները համաձայնել են շարունակել հարաբերությունների նորմալացման գործընթացն արտաքին գործերի նախարարների կանոնավոր հանդիպումների միջոցով>>: Հաջորդ օրը Նալբանդյանն ու Դավութօղլուն հանդիպում են աշխատանքային ճաշի ժամանակ, որը կազմակերպել էր Հիլարի Քլինթոնը: Նրանց զրույցը կենտրոնանում է նախորդ օրը Սարգսյանի և Էրդողանի միջև կայացած քննարկումների վրա:

22 ապրիլ 2010

Հայաստանը կասեցնում է արձանագրությունների վավերացման գործընթացը: Հայաստանի նախագահը հայտարարում է.

"Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պակաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու և գործընթացը տապալելու համար: Հետևաբար մեր եզրակացությունն ու դիրքորոշումն էլ միանշանակ է.

  1. Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել:
  2. Ողջամիտ ժամկետները, մեր կարծիքով, ավարտվել են: Ամեն գնով ապրիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապես անընդունելի է:
  3. Մենք անընդունելի ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած' հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված:

[…]Այս ընթացքում Թուրքիայի հետ սկսված գործընթացի ապագայի վերաբերյալ ես քննարկումներ եմ ունեցել և շարունակում եմ դրանք Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի, ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև եվրոպական մի շարք կառույցների մեր գործընկերների հետ: Ես շնորհակալ եմ նրանց' մեր նախաձեռնությանը ցուցաբերած օժանդակության, գործընթացին սատարելու և դրա առաջընթացին միտված ջանքերի համար: Չեմ թաքցնում, մեր գործընկերները հորդորել են ինձ շարունակել գործընթացը, հորդորել են չկանգնեցնել այն:

Եվ հարգելով նրանց, նրանց ջանքերն ու անկեղծ ցանկությունները, կոալիցիոն գործընկերների հետ և Անվտանգության խորհրդում քննարկումներից հետո, մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Վստահ եմ' սա է պահանջում մեր ազգային շահը:"[8]

Օտարերկրյա առաջնորդները (ԱՄՆ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Եվրամիություն և այլն) ողջունեցին գործընթացից ամբողջությամբ դուրս չգալու որոշումը:

Թուրքիան հայտարարեց, որ շարունակում է հավատարիմ մնալ գործընթացին:

24 ապրիլ 2010

Հայերի հիշողության օրը Օբաման հայտարարեց:

"Հիշատակի այս հանդիսավոր օրը մենք կանգ ենք առնում՝ հիշելու, որ 95 տարի առաջ սկսվեց 20-րդ դարի ծանրագույն եղեռնագործություններից մեկը։ Պատմության այդ մութ շրջանում՝ Օսմանյան Կայսրության մայրամուտի օրերին, 1.5 միլիոն հայեր կոտորվեցին կամ իրենց մահը գտան տեղահանության ճանապարհին, - իր ուղերձում ասել է Բարաք Օբաման՝ հավելելով. - Ես մշտապես հայտարարել եմ իմ սեփական տեսակետը 1915 թվականին կատարվածի վերաբերյալ, և իմ տեսակետն այդ պատմության վերաբերյալ չի փոխվել։ Մեր բոլորի շահերից է բխում փաստերի լիարժեք, անկեղծ և արդարացի ճանաչմանը հասնելը։ Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության կործանարար էջերից է, և մենք պետք է կենդանի պահենք այդ մասին հիշողությունը՝ ի նշան զոհերի հանդեպ հարգանքի և որպեսզի խուսափենք անցյալի սահմռկեցուցիչ սխալներից:

Ես ողջունում եմ այն թուրքերին, ովքեր 1915 թվականին փրկել են հայերի, եւ քաջալերված եմ պատմության այս ցավալի դրվագի շուրջ թուրքերի և հայերի միջև երկխոսությամբ, ինչպես նաև հենց Թուրքիայում ծավալվող քննարկումներից։ Միասնաբար թուրք և հայ ժողովուրդները ավելի կուժեղանան՝ ճանաչելով իրենց ընդհանուր պատմությունը և ընդունելով իրենց ընդհանուր մարդկայնությունը" [9]:

ԱՄՆ նախագահը չօգտագործեց ցեղասպանությունը եզրույթը:

24 ապրիլ 2010

Ստամբուլում մի քանի հարյուր մտավորականներ աննախադեպ ժողով էին կազմակերպել' նշելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

26-29 հուլիս

Carnegie Endowment-ը Իտալիայում (Բելլաջիո) կազմակերպեց երկխոսությանն ուղղված ոչ պաշտոնական հանդիպում հայ և թուրք փորձագետների և քաղաքական դեմքերի միջև` քննարկելու, թե ինչ կարելի է անել հասարակական դիվանագիտության ջանքերին աջակցելու և դիվանագիտական գործընթացը պահպանելու համար: Հանդիպմանը աջակցել են Tavitian հիմնադրամը, Friedrich Ebert հիմնադրամը և Rockefeller կենտրոնը: Չնայած, որ հանդիպումը մեկանգամյա էր, հնարավոր է, որ 2011թ.-ին կազմակերպվի երկրորդ հանդիպումը:

Այս հանդիպումը հիմնականում կազմակերպվել էր Թոմաս դե Վաալի կողմից, որը Carnegie Endowment-ի` Ռուսաստանյան և Եվրասիական ծրագրի ավագ աշխատակից է`մասնագիտացած հարավկովկասյան տարածաշրջանի շուրջ: Նա “Սև Այգի: Հայաստանն ու Ադրբեջանը՝ խաղաղության և պատերազմիմիջով” գրքի ( Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War (NYU Press, 2003) ) հեղինակն է, որը թարգմանվել է հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն: Նրա վերջին գիրքն է “Կովկաս; ներածական” ( The Caucasus: An Introduction (Oxford University Press, 2010) ): Carnegie Endowment-ում դե Վաալը ինտենսիվ աշխատանքներ է տարել հայ-թուրքական հարաբերությունների շուրջ և վերջերս հրատարակել է Carnegie-ի վերլուծականը Հայաստան-Թուրքիա: Կամրջելով անդունդը վերնագրով ( Armenia and Turkey: Bridging the Gap (ապրիլ 2010, թարմացված` հոկտեմբեր 2010) ) http://carnegieendowment.org/files/armenia_turkey.pdf : Նա նաև Հենրի Բարքիի (Henri Barkey) հետ միասին հեղինակել է Զինադադարը` փրկության անհրաժեշտության մեջ ( “The Truce in Need of a Rescue” ) հոդվածը “Los Angeles Times”-ում` տպված 2010թ.-ի փետրվարի 5-ին: (Link: http://articles.latimes.com/2010/feb/05/opinion/la-oe-barkey5-2010feb05)

11-17 սեպտեմբեր

ՆԱՏՕ-ն Երևանի մերձակայքում կազմակերպում է աղետների արձագանքման իր ամենամյա վարժանքները: Մասնակցել է ավելի քան 600 մասնակից ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 30 երկրներից, ինչպես նաև 40 դիտորդ: Հայաստան: 2010-ը առաջին այդ տեսակ վարժանքն էր` կազմակերպված Կովկասում: (http://www.euronews.net/2010/09/15/armenia-hosts-its-first-nato-exercise/ կամ www.nato.int/cps/en/natolive/news_66198.htm)

2010 թ.-ի հուլիսին տեղեկություն էր տարածվել, թե Անկարայի կողմից քննարկվում է հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացումը` Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում օգտագործվելիք սպառազինության անցկացման համար http://www.defensenews.com/story.php?i=4709430: Սակայն Թուրքիայի արտգործնախարարը ժխտում է այդ տեղեկությունները: http://www.panorama.am/en/politics/2010/07/17/arm-turk-boarders/

19 սեպտեմբեր, 2010

Սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում վերջին 95 տարվա ընթացքում առաջին անգամ տեղի է ունենում պատմական նշանակության պատարագ: Իրադարձությունը լայնորեն քննարկվում է թուրքական և հայկական մամուլում:

http://www.todayszaman.com/news-223398-cross-erected-on-historic-akdamar-church.html
ttp://www.gmfus.org/galleries/ct_publication_attachments/Goksel_Churches_Oct10_final.pdf

21 սեպտեմբեր

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորական նամակ է ուղարկում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Իր նամակի մեջ Գյուլը, ըստ երևույթին, հույս է հայտնում, որ արձանագրությունները շարունակում են հիմք հանդիսանալ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համար, և ընդգծում է բարիդրացիական կապերի հաստատման կարևորությունը:

http://www.hurriyet.com.tr/dunya/15834929.asp
http://www.panorama.am/en/politics/2010/09/21/abdulah-gyul/

25 սեպտեմբեր

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանին նշում է.

“Անցյալ տարի, ինտենսիվ բանակցություններից արդյունքում ձեռք բերվեցին համաձայնություններ եւ ի վերջո ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Մենք վստահելի ներդրում կատարեցինք այդ մերձեցման գործում, սակայն Թուրքիան, դժբախտաբար, հետ կանգնեց իր պարտավորություններից եւ ոչ միայն զերծ մնաց ստորագրված արձանագրությունների վավերացումից, այլեւ վերադարձավ գործընթացի մեկնարկից առաջ նախապայմանների լեզվին Պետք է լավ մտադրությունները ապացուցել գործով, այլ ոչ` միայն բառերով: Հայաստանը պատրաստ է առաջ շարժվելու, երբ Թուրքիան կրկին պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները առանց որեւէ նախապայմանի”:

http://www.armeniaforeignministry.com/pr_10/speech_UN_sep25arm.pdf

1 հոկտեմբեր

Թուրք ազգայնականների խումբը ուրբաթ օրը աղոթք է անցկացնում Անիի հին հայկական մայր տաճարում` արևելյան Կարս գավառում: Դևլեթ Բահչելին` Ազգայնական շարժում կուսակցության (MHP) առաջնորդը, թուրքական դրոշներով և “Ալլահուէկբեր” (Աստված մեծ է) գոչյուններով աջակիցների ուղեկցությամբ մեկնում է Անի: MHP-ն հայտնում է, որ դա արված էր սելջուկ առաջնորդ Ալփարսլանի օրինակով, որը 1064 թ.-ին Անիի գրավումից հետո հանում է տաճարի վրայից խաչը և աղոթում այնտեղ: Այս քայլը դիտվեց որպես արձագանք ոչ միայն Սուրբ Խաչ եկեղեցում իրականացված պատարագին, այլև 2010 թ.-ի օգոստոսին հյուսիսային Թուրքիայում` Տրաբզոնի Սումելա վանքում 88 տարի անցնելուց հետո անցկացված առաջին պատարագին:

http://www.hurriyetdailynews.com/n.php?n=mhp-prayed-at-ani-ruins-2010-10-01

7 հոկտեմբեր

Նախագահ Աբդուլլահ Գյուլը երկու ամիսը մեկ լույս տեսնող իտալական “Limes” աշխարհաքաղաքական թեմաներին առնչվող պարբերականին տրված հարցազրույցում ասել է.

Ես ինքս եմ ձեռնարկել Հայաստանի հետ նախաձեռնության առաջին քայլերը: Հայկական հարցը այնպիսին է, որ կկարգավորվի: Գուցե այժմ լուռ դիվանագիտության ժամանակն է:

http://temi.repubblica.it/limes/non-ce-solo-leuropa-intervista-al-presidente-della-turchia-gul/15003

12 հոկտեմբեր

2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում կնքված հայ-թուրքական արձանագրությունների տարելիցի կապակցությամբ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Wall Street Journal-ում հոդված է հրապարակում, որտեղ ասում է.

Դժբախտաբար Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից: Անկարան ոչ միայն մերժեց արձանագրությունները վավերացնել, այլև վերադարձավ այն նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչև գործընթացի մեկնարկը: Տպավորություն է ստեղծվում, որ մենք խոսում ենք տարբեր լեզուներով: Թուրքիան փորձում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ: Ղարաբաղյան գործընթացին միջամտելու կամ Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան բանակցություններում առաջընթացի սեփական ընկալման հետ կապելու թուրքական կողմի ցանկացած փորձ վնաս է հասցնում երկու գործընթացներին էլ: Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները եզրափակվել են արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ո'չ լուռ դիվանագիտություն, ո'չ Ցյուրիխի Երկրորդ փուլ, ո'չ բանակցությունների որևէ նոր գործընթաց, ինչպես դա վերջերս փորձում է հաճախ ներկայացնել թուրքական մամուլը: Այս երկարատև գործընթացի արդյունքում մնում է միայն հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրագործումը` առանց ավելորդ այլևայլի:

http://www.armeniaforeignministry.com/index_arm.html

28 հոկտեմբեր

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղում Թուրքիայի Հանրապետության Նախագահ Աբդուլլահ Գյուլին` Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

Ձերդ Գերազանցություն,

Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Թուրքիայի Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ: Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ հարևան Թուրքիային` առաջընթաց: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը:

http://president.am/events/news/eng/?pn=12&id=1274

11 նոյեմբեր

Հայաստանի արտաքին գործերի նախարարը այցելում է Միջազգային հարաբերությունների հնդկական խորհուրդ, ուր ելույթի ժամանակ, անդրադառնալով լուռ դիվանագիտության վերաբերյալԳյուլի մեկնաբանություններին, նա ասում է.

Թուրք քաղաքական գործիչներից ոմանք և որոշ թուրքական լրատվամիջոցներ խոսում են այդ մասին, բայց ես չգիտեմ, թե ում է ուղղված լուռ դիվանագիտությունը: Հռոմեական փիլիսոփա-կայսր Մարկոս Ավրելիուսի հայտնի Մտքերը վերնագրված էին Ինքս ինձ մտքեր հասցեագրելով: Փիլիսոփաները կամ որոշ կայսրեր հավանաբար իրենց մտքերը հասցեագրել են իրենք իրենց: Իսկ դիվանագետները իրենց մտքերը հասցեագրում են այլ դիվանագետների, եթե նպատակ ունեն դիվանագիտական լուծումներ գտնել: Միակ քայլը, որ մնում է այս երկարատև գործընթացում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրականացումն է առանց հավելյալ ձգձգումների: Հայաստանը պատրաստ կլինի շարժվել առաջ, եթե Թուրքիան նորից պատրաստ լինի շարժվել առաջ կարգավորման գործընթացում առանց նախապայմանների: http://www.armeniaforeignministry.com/pr_10/101112_india_arm.html

22 նոյեմբեր

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (CFE) շրջանակներում տեսչություն անցկացնելու նպատակով Հայաստանի պաշտպանության նախարարության տեսչական խումբը մեկնում է Թուրքիա: http://news.am/eng/news/38930.html

2 դեկտեմբեր

Աստանայում անց է կացվում ԵԱՀԿ գագաթնաժողով: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում գործնական առաջընթացի վերաբերյալ սպասելիքները կրկին չեն իրականանում: Գյուլը լրագրողներին հայտնում է, որ գագաթնաժողովի ընթացքում կարճ զրույց է ունեցել Սարգսյանի հետ: http://www.todayszaman.com/news-228600-reconciliation-process-with-armenia-not-dead.html

 


[8] ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը; Ապրիլ 22 2010, http://www.president.am/events/statements/eng/?id=60

August 2010

 Back Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010 - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ