Back Լրագրեր/Լրագրողներ/հոդվածագիրներ/խմբագիրներ - Next 

                Առավոտ

top_logo

Առավոտը հիմնադրվել է 1994 թ.: Անկախ լրագիր է, ունի շուրջ 3.000 տպաքանակ և Հայաստանի առավել հարգված և կարդացվող պարբերականներից մեկն է: Տպագիր մամուլի հատվածում Առավոտը հիմնական լրագրերից էր, որ անդրադառնում էր հայ-թուրքական հարաբերություններին: Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից ֆինանսավորված և Լրագրողների թիմը հանուն կայուն ապագայի ՀԿ-ի կողմից վերջերս իրականացված հետազոտության համաձայն, 2006-2009 թթ. Առավոտը 350 հոդվածներ է հրապարակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առնչությամբ:

092441122165 Արամ Աբրահամյան

Առավոտը հիմնադրվել է 1994 թ. Արամ Աբրահամյանի կողմից, որը մինչ օրս շարունակում է զբաղեցնել գլխավոր խմբագրի պաշտոնը: Կրթությամբ երաժշիտ լինելով, ստացել է գիտությունների թեկնածուի կոչում' արվեստի տեսության գծով' Երևանի պետական կոնսերվատորիայում: Ավարտելուց հետո աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ: Այնուհետև աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտում' որպես գիտաշխատող մինչև 1991 թ' Հայաստանի անկախության հռչակումը: Դրանից հետո ընդգրկվել է քաղաքական լրագրության մեջ: 1992-1994 զբաղեցրել է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակի պաշտոնը:

Աբրահամյանը, ինչպես և Առավոտը, լիբերալ հայացքների կրող է: Իր խմբագրականներում աջակցություն է արտահայտում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը և քննադատում է ազգայնական հռետորաբանությունը: Նա հայկական հեռուստատեսության կանոնավոր հյուրերից է: Աբրահամյանը մասնակցում է Երևանի մամուլի ակումբի աշխատանքներին և կազմակերպել է հայ-թուրքական ծրագիր' լրագրողների համար: Եղել է Թուրքիայում: aram@aravot.am

margarit Մարգարիտ Եսայանը Առավոտի թղթակից է 1996 թվից: esmargo@rambler.ru

 

 

 

 

082637183073 Աննա Իսրայելյան, մեկ այլ ճանաչված լրագրող, Առավոտում է 1997 թվից: annais-1@yandex.ru

Առավոտ օրաթերթ

Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց պողոտա, շենք 2ա, 15-րդ հարկ

Հեռ: +374 10 528752 (Գլխավոր խմբագիր, +374 10 568868)
ֆաքս:   +374 10 528752, +374 10 529752

Էլեկտրոնային փոստ: news@aravot.am, Համացանց   http://www.aravot.am  

 

                Ազգ

AZG_logo

Ազգը հիմնադրվել է 1991 թ.: 1992 թ. դարձել է օրաթերթ: Հիմնադիր խմբագիր Հակոբ Ավետիքյանը Ռամկավար ազատական կուսակցության անդամ է: 1999 թ. սկսած Ազգն ունի ինտերնետային կայք չորս լեզուներով, այդ թվում նաև թուրքերեն: Նա մանրամասնորեն անդրադառնում է հայ սփյուռքին, հայկական մշակույթին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, միջին արևելքի և Թուրքիայի քաղաքական խնդիրներին: Տպաքանակը' մոտ 3.000 է:

Պարբերաբար և մանրամասն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին' ուշադրություն դարձնելով թուրքական ներքին քաղաքականությանը, Ստամբուլի հայ համայնքին և այլն: Ազգը հաճախ է թարգմանություններ տպագրում թուրքական պարբերականներից: Նաև հրապարակումներ է կատարում սփյուռքահայ պարբերականներից:

050645203820 Հակոբ Ավետիքյան

Լիբանանում ծնված Հակոբ Ավետիքյանը բանասիրություն է սովորել ԵՊՀ-ում: Այնուհետև վերադարձել է Լիբանան, և աշխատել Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնաթերթ Զարթոնք-ում' 1980 1990 թթ. աշխատելով որպես գլխավոր խմբագիր: 1990 թ. հիմնադրել է Ազգը դառնալով գլխավոր խմբագիր: Նա ուշադիր հետևում և գրում է Թուրքիայի քաղաքականության և Ստամբուլի հայկական համայնքի մասին, խոսում է թուրքերեն:

 

 

main20090820_2 Հակոբ Չաքրյան

Թուրքահայ Հակոբ Չաքրյանը Ազգի լրագրող է և մասնագիտացել է Թուրքիայի և Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Վարժ տիրապետում է թուրքերենին: Նրա ընտանիքը Յոզղաթից տեղափոխվել է Ստամբուլ և բնակվել է այնտեղ մինչև 1968 թ, երբ նրա հայրը որոշել է տեղափոխվել Խորհրդային Հայաստան: Չաքրյանը աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիուտում' որպես գիտաշխատող, այնուհետև տեղափոխվել Պատմության ինստիտուտ, այդ ողջ ընթացքում աշխատելով նաև Ազգ-ի համար: Հայտնի թուրքագետ է, հաճախ է դասախոսություններ կարդում, մամուլի ասուլիսներ կազմակերպում հայ-թուրքական հարաբերությունների և Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ:

Ազգ օրաթերթ; 47 Հանրապետության փողոց, Երևան 0010, Հայաստան

Հեռախոս: 374 10 529353, +374 10 581841, +374 10 582483;
Ֆաքս: +374 10 562863

Էլեկտրոնային փոստ: azg2@arminco.com, azg@azg.am
Համացանց: http://www.azg.am

 

                Հայկական Ժամանակ

logo

Հիմնադրվել է 1997 թ., չնայած կարճ ժամանակ անց փակվել է: Վերաբացվել է 1999 թ. Նիկոլ Փաշինյանի կողմից: Պարբերականը միշտ քննադատաբար է մոտեցել նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի կառավարություններին: Նախքան 2007 թ. խորհրդարանական ընտրությունները հստակ պաշտպանել է ընդդիմադիր շարժումը: Փաշինյանը դարձել է Այլընտրանք քաղաքական շարժման առաջատար ակտիվիստներից, խումբ, որը միավորում էր Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժերի մեծ մասին: Այնուհետև դարձել է ժողովրդական շարժման ակտիվ անդամ, որը աջակցում էր Լևոն Տեր-Պետրոսյանին 2008 թ. փետրվարի նախագահական ընտրություններում: Նաև կազմակերպել և ղեկավարել է հետընտրական հանրահավաքների ու երթերի մեծ մասը: Երբ 2008 թ. մարտի 1-ին ընդդիմության ակտիվիստների և ոստիկանության միջև արյունալի բախումներ տեղի ունեցան, Փաշինյանն ընդհատակ անցավ: Նրան մեղադրանք առաջադրվեց մարդկանց բռնության դրդելու և բռնությամբ կառավարությանը տապալելու փորձի մեջ: Նա հանձնվեց իշխանություններին 2009 թ. հուլիսի 1-ին: Ձերբակալությունից անմիջապես հետո հայտարարեց, որ մասնակցելու է Ազգային Ժողովի թափուր տեղի ընտրություններին: Ընտրարարշավին մասնակցելով բանտախցից, Փաշինյանը պարտություն կրեց ընտրություններում: (Ընդդիմությունը մեղադրեց իշխանություններին ընտրությունները կեղծելու մեջ): Չնայած նա բանտում է, սակայն նրա հոդվածներն ու խմբագրականները կանոնավոր տպագրվում են Հայկական Ժամանակում:

Պարբերականը հրապարակում է ընդդիմադիր Ժողովրդական շարժման (2008 թ. կեսերից հայտնի է որպես Հայ ազգային կոնգրես) հայտարարությունները, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, և ընդդիմադիր գործունեության մանրամասն հաշվետվություններ: Միջին տպաքանակը 3.000 է, չնայած քաղաքական ակտիվության ժամանակաշրջանում կարող է հասնել մինչև 10.000:

Որպես Հայաստանի ամենամեծ և ամենաազդեցիկ օրաթերթերից մեկը, Հայկական Ժամանակը ակտիվորեն անդրադառնում է հայ-թուրքական հարաբերություններին: Պարբերականը Լևոն Տեր-Պետրոսյանի նման, աջակցում է նորմալացման գործընթացին, սակայն քննադատում է կառավարությանը գործընթացը վարելու ձևի համար: Հայ-թուրքական ԶԼՄ-ների վերաբերյալ Եվրասիա համագործակցության հիմնադրամի իրականացրած հետազոտության համաձայն (տես ստորև), պարբերականն այդ խնդրի վերաբերյալ 230 հոդված է հրատարակել 2006-2009 թթ.: Հիմնական ժանրը մեկնաբանություններ/վերլուծություններն են:

nikol-for-website-1_resize Նիկոլ Փաշինյան

Փաշինյայնը (ծնված 1975 թ. Իջևանում) բանասիրություն է սովորել ԵՊՀ-ում: Պրոֆեսիոնալ լրագրության մեջ է ընդգրկվել 1993 թ.: 1994-1997 թթ. աշխատել է "Լրագիր" պարբերականում, (անկախ ինտերնետային պարբերական, որը բացահայտորեն քննադատում էր կառավարությանն ու նրա քաղաքականությունը): 1999 թ. դարձել է Հայկական Ժամանակի գլխավոր խմբագիր: Փաշինյանի կինը' Աննա Հակոբյանը, պարբերականի համահիմնադիրն է, հոդվածներ է հրատարակում Հայաստանի արտաքին քաղաքականության, այդ թվում Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ: Հակոբյանը նաև Հայկական Ժամանակը հրատարակող ընկերության տնօրենն է:

Հայկական Ժամանակ

37 Իսրայելյան փողոց, Երևան, Հայաստան;

Էլեկտրոնային փոստ: info@armtimes.com, editor@armtimes.com

Հեռախոս: +37410 581175, +37410 544339

Համացանց www.armtimes.com

 

                Գոլոս Արմենիի (Հայաստանի Ձայն)

golos_armenii_new_auto_auto

Գոլոս Արմենիին ռուսալեզու պարբերական է, որի ընթերցողները գտնվում են նաև Հայաստանից դուրս' Ռուսաստանի, ԱՄՆ-ի հայ համայնքներ և այլն:

Պարբերականի խմբագիրն է Թբիլիսիում ծնված Ֆլորա Նախշկարյանը: Թբիլիսիում ծնված Մարինա Գրիգորյանը պարբերականի հիմնական լրագրողն է, ով անդրադառնում է նաև հայ-թուրքական հարաբերությունների տարբեր ասպեկտներին: Նախշկարյանը, ով մասնագիտությամբ բանասեր է, լրագրող է աշխատում 1971 թ., խմբագիր է դարձել 1992 թ.' պարբերականի բացումից մեկ տարի անց: Մարինա Գրիգորյանը, նույնպես բանասեր, նախկինում աշխատել է Կոմունիստ, Ռեսպուբլիկա Արմենիի, Նովոյե Վրեմյա ռուսալեզու հայկական պարբերականներում: Գոլոսում աշխատում է 1993 թ.: 2004 թ. ժամանակավորապես դուրս է եկել Գոլոսից' զբաղեցնելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության և հանրային կապերի վարչության պետի պաշտոնը, որտեղ աշխատել է մինչև 2006 թ.: Նաև վեց տարի աշխատել է Ֆրանսիական միջազգային ռադիոյում: 2008 թ. նա Արմենիա Նաու պարբերականի ռուսերեն տարբերակի խմբագիրն է: (www.armenianow.com).

32 Մարինա Գրիգորյան

Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացի մեկնարկին զուգահեռ, Գոլոսը պետք է միջոցներ գտներ հավասարակշռելու գործընթացի հանդեպ իր ավանդական սկեպտիկ մոտեցումը Սարգսյանի կառավարությանը ցուցաբերվող աջակցության հետ: Այնուամենայնիվ, խորհրդարանում վավերացման գործընթացի կասեցումից հետո, և Թուրքիայի հանդեպ Հայաստանի կառավարության քննադատական մոտեցման պայմաններում Գոլոսը ի վիճակի է հարմարավետորեն շարունակել իր քննադատական մոտեցումը Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող խնդիրներին:

Գոլոս Արմենիի, Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց Պողոտա, շենք 2ա, 7-րդ հարկ Հեռ: +374 10 529245

Գլխավոր խմբագիր: +374 10 527723
Ֆաքս: +374 10 528908,

Էլեկտրոնային փոստ: info@golosarmenii.am
Համացանց:   http://www.golos.am   

Մարինա Գրիգորյանի կոնտակտները:

Հեռ. +374 10 52 88 39 (աշխատանք)
Էլեկտրոնային փոստ: magrin18@yahoo.com

 

                Հայոց աշխարհ

Hayoc Ashkharh

Հիմնադրվել է 1997 թ. մասնավոր սեփականատիրոջ կողմից: Բավականին ինքնավստահ (ներկայումս կառավարամետ) պարբերական է 3.500 տպաքանակով: Քոչարյանի իշխանության տարիներին խիստ քննադատաբար էր տրամադրված հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, սակայն Սարգսյանի կողմից գործընթացի նախաձեռնումից հետո քննադատությունը նվազել է: Պարբերականը մանրամասն ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունները, այդ խնդրի վերաբերյալ 344 հոդված հրապարակելով 2006-2009 թթ.: Հիմնադիր խմբագիրն է Գագիկ Մկրտչյանը: Մինչ 1997 թ. նա աշխատել է Գոլոս Արմենիի և Երկիր (ՀՅԴ-ի օրգան, արգելվել է 1995 թ.) պարբերականներում:

132 Գագիկ Մկրտչյան

Վարդան Գրիգորյանը Հայաստան-Թուրքիա հարցերով զբաղվող հիմնական լրագրողն է:

Հայոց աշխարհ, 38 Թումանյան փողոց, Երևան, Հայաստան,

Հեռ: +374 10 53 88 65 (խմբագրություն), +374 10 53 28 06 (խմբագրի տան համար)
Ֆաքս: +374 10 533221

Էլեկտրոնային փոստ: hayashkh@arminco.com
http://www.armworld.am

August 2010

 Back Լրագրեր/Լրագրողներ/հոդվածագիրներ/խմբագիրներ - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ