Gerald Knaus (ESI Chairman), Nigar Goksel, (ESI Senior Analyst), and Tigran Mrkchtyan (ESI Armenia Analyst)
Gerald Knaus (ESI Chairman), Nigar Goksel, (ESI Senior Analyst), and Tigran Mrkchtyan (ESI Armenia Analyst)

Ընդհանուր նկարագիր

ԵԿՆ-ը շահույթ չհետապնդող հետազոտական և քաղաքական ուսումնասիրությունների հաստատություն է, որը հիմնվել է Եվրոպայում կայունությանը և բարգավաճմանը նպաստող բարդ խնդիրների խորիմաստ և անկախ վերլուծություններ ապահովելու կարիքի գիտակցումով: ԵԿՆ-ը ստեղծվել է 1999 թ. հունիսին պրակտիկ և տեսական-վերլուծական ոլորտներում ներգրավված բազմազգ մի խմբի կողմից, ովքեր ունեն մեծ փորձ ուսումնասիրվող տարածաշրջաններում:

ԵԿՆ փորձված և բազմազան թիմը նվիրված է քաղաքականություն մշակողներին պատշաճ ռազմավարական վերլուծություններ տրամադրելու գործին:

Գրեթե տաս տարվա գործունեության ընթացքում ԵԿՆ-ը էական ազդեցություն է ունեցել հարավ-արևելյան Եվրոպայի նկատմամբ միջազգային քաղաքականության վրա: Նրա խորհուրդն է հայցվել քաղաքականություն մշակողմերի կողմից ամբողջ տարածաշրջանում:

Քաղաքական հանրության մեջ քննարկումները և բանավեճերը քաջալերելու նպատակով ԵԿՆ բոլոր հրատարակությունները լայնորեն տարածվում են և մատչելի են անվճար նրա վեբկայքում: ԵԿՆ ջանքերը կախված են կառավարությունների, կորպորացիաների և մասնավոր անհատների աջակցությունից` իր գործունեության ֆինանսավորման համար:  

Դոնորներ

Որպես շահույթ չհետապնդող հետազոտական և քաղաքական ուսումնասիրությունների հաստատություն, ԵԿՆ-ը կախվածություն ունի տարբեր հաստատությունների ֆինանսական աջակցությունից: Առավելագույն մաստագիտացվածության ապահովման նպատակով ԵԿՆ-ը սերտորեն համագործակցում է այլ հետազոտական հաստատւոթյունների, կառավարությունների, միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և մասնավոր սեկտորի հետ:

Ռազմավարական Գործընկերների և Աջակցողների մեր եզակի ցանցի միջոցով մենք ի վիճակի ենք մեր վերլուծությունը և ծառայությունները առաջարկել անվճար հիմունքով:

Մենք երախտագիտորեն արժանվույնս գնահատում ենք մեր բոլոր Գործընկերների առատաձեռն աջակցությունը, ովքեր գնահատում են մեր աշխատանքը և ֆինանսապես աջակցել են այն: Վիեննայի Էրստե Հիմնադրամը աջակցում է ԵԿՆ Բալկանյան Ճանապարհորդություն ծրագիրը և Բալկանների մասին նոր վերլուծական պատմությունների հետոզոտության աշխատանքները: Չարլզ Ստյուարտ Մոտ Հիմնադրամը մեզ օգնում է սոցիալական և տնտեսական միտումների պլանավորման տեղական նախաձեռնությունների աջակցության գործում: Նորվեգիայի և Բրիտանիայի Արտաքին Գործերի նախարարությունները մեզ աջակցում են մունիցիպալ հետազոտություններում և թույլատրում են մեզ այն ներկայացնել ավելի լայն շրջանակների համար:

2003-2004 թթ. Բրիտանիայի Միջազգային Զարգացման Գործակալությունը աջակցեց ԵԿՆ բոսնիական կառավարման գնահատականի ծրագիրը:  Բաց Հասարակության Ինստիտուտը հիմնական խոշոր ֆինանսավորողներից է` աջակցելով նաև Կովկասում ձեռնահասության կառուցման ծրագրերը: Մենք չէինք կարող համատեղ կազմակերպել գիտաժողովներ առանց այնպիսի գործընկերների համագործակցության, ինչպես Ուիլթըն Պարկը և Քինգ Բոդուին Հիմնադրամը: Վերջին ժամանակներում Շվեդիայի, Սլովենիայի, Իռլանդիայի, Կանադայի, Գերմանիայի կառավարությունները և Սարայեվոյում Հոլանդիայի Դեսպանությունը ԵԿՆ-ի նվիրվյալ աջակիցներն են եղել` հովանավորելով մեր հետազոտությունը և մեր ուսումնասիրությունները: ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը հովանավորել է ԵԿՆ Մոնտենեգրոյի ծրագիրը` մեզ հնարավորություն ընձեռելով երկու զեկույցներ հրատարակել և քաղաքականության զարգացման ծրագիր առաջարկել: Միջազգային Հարաբերությունների Շվեդական Ինստիտուտը հովանավորեց և համատեղ կազմակերպեց ԵԿՆ առաջին բարձրակարգ ուսումնական սեմինարը, որտեղ հրավիրվել էին նշանավոր քաղաքականություն մշակողներ և տարածաշրջանային մասնագետներ` ապագային միտված նոր քաղաքական հայեցակարգեր զարգացնելու նպատակով: Հիմնական ֆինանսավորումը ցուցաբերվել է ամենատարբեր Աջակիցների կողմից, որոնցից հիշարժան են ԱՄՆ Գերմանական Մարշալի Հիմնադրամի և Շվեդիայի կառավարության  կողմից ցուցաբերված աջակցությունը: Նրանց առատաձեռն ֆինանսական աջակցության շնորհիվ այս բոլոր հաստատությունները մեզ հնարավորություն են շնորհել ուղղակիորեն աջակցել քաղաքականություն մշակողներին, որոնք ներգրավված են խրթին հարցերում դժվարին որոշումներ կայացնելու մեջ: Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունն արտահայտել մեր բոլոր Աջակցողներին իրենց շարունակական քաջալերանքի և ֆինանսական աջակցության համար:

Armenien
ESI Armenia reports
ESI Armenia picture stories
Recommended reading