Թուրքիա-Հայաստան ձեռնարկ

Turkey-Armenia Manual

Այս ձեռնարկը պատրաստվել է Եվրոպական կայունության նախաձեռնության վերլուծաբանների կողմից' Հայաստանում և Թուրքիայում: Այն բաղկացած է երկու բաժիններից (համապատասխանաբար Թուրքիայի և Հայաստանի վերաբերյալ): Յուրաքանչյուր բաժին սկսվում է երկրների մասին հիմնական տեղեկություններից և ավարտվում հայ-թուրքական քաղաքական հարաբերությունների և հասարակական դիվանագիտության ընդհանուր նկարագրությամբ ու կարճ ժամանակագրությամբ' սկսած Հայաստանի անկախացումից:

Յուրաքանչյուր բաժին բաղկացած է ենթաբաժիններից: Առաջին ենթաբաժինը ներկայացնում է յուրաքանչյուր երկրի հիմնական խաղացողներին (օր. հիմնական ԶԼՄ-ներին, առաջատար բիզնես խմբերին, վերլուծական կենտրոններին և այլն): Երկրորդ ենթաբաժինը կենտրոնացած է Հայաստան-Թուրքիա բանավեճում ընդգրկված գործիչների վրա (այն ԶԼՄ-ները, որոնք հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ, կամ այն գործարարները, ովքեր ցանկանում են աջակցել երկու երկրների միջև առավել սերտ առևտրային հարաբերությունների հաստատմանը):

Բաժինները ներկայացնում են հետևյալ ոլորտները. հիմնական տվյալներ, գործունեություն և առնչություններ, նախկինում կատարված աշխատանքը կամ հայտարարությունները, որոնք առնչվում են Թուրքիա-Հայաստան հարաբերություններին, կոնտակտների վերաբերյալ տեղեկատվություն, լուսանկարներ:

ա. ԶԼՄ-ներ (ընդհանուր նկարագրություն), տպագիր ԶԼՄ-ների ներկայացում (օրաթերթեր, շաբաթաթերթեր, ամսագրեր, պարբերականներ), օտարերկրյա թղթակիցներ, փորձագետներ:

բ.Քաղաքացիական հասարակություն (կարևոր ՀԿ-ներ, վերլուծական կենտրոններ, հետազոտական կենտրոններ, հիմնադրամներ), ակադեմիական շրջանակներ (համալսարաններ) և այլ սոցիալական խմբեր:

գ.քաղաքականություն (նախագահ, կառավարություն, կարևոր նախարարություններ), խորհրդարան, խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններ):

դ. առաջատար բիզնես խմբեր և գործարարներ:

ե. կենսագրություններ (այդ թվում կարճ նկարագրություն և ընդհանուր տեղեկատվություն), Թուրքիայի վերաբերյալ հայկական գրքերի և Հայաստանի վերաբերյալ թուրքական գրքերի, ինչպես նաև որոշ անգլերեն լեզվով աղբյուրներ:

Ստամբուլ – Երեւան, Օգոստոսի 2010

 Թուրքիա-Հայաստան ձեռնարկ (Օգոստոս 2010)

    Country profile    
     
Turkey's media landscape
Թուրքիայում մամուլի միջավայրը
  Thinks Tanks
Վերլուծական կենտրոններ
     
Academics
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ աշխատող համալսարանական գիտնականներ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Politicians, diplomats, foreign ministry
Քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արտգործնախարարության աշխատակիցներ
  Business associations / Business people
Գործարար միություններ / Գործարարներ