Back GpoT (Գլոբալ քաղաքական ուղենիշերի կենտրոն) - Next 

Գլոբալ քաղաքական ուղենիշերի կենտրոնը (GPoT) հիմնադրվել է որպես հետազոտական կենտրոն Ստամբուլի Kultur համալսարանի հովանու ներքո 2008 թ.: GPoT-ը ներգրավվել է մի շարք նախաձեռնություններում, այդ թվում Ֆորում հանուն ապագայի, ծրագրեր, որոնք հետևում են Կիպրոսի խնդրում առկա վերջին զարգացումներին, Թուրքիա-Հայաստան հարաբերություններին առնչվող քննարկումներին, Սիրիայի և Իսրայելի միջև ընթացող հասարակական դիվանագիտությանը և թուրք-արաբական երկխոսությանը:

Կենտրոնի հետազոտական ծրագրերից մեկը "Փոխադարձ ոչ անաչառ վերաբերմունքն ու օբյեկտիվությունը Հայաստանի և Թուրքիայի ԶԼՄ-ներում", (իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համագործակցությամբ): Հետազոտությունը իրականացվելու է "Նվազեցնելով ԶԼՄ-ներում փոխադարձ ոչ անաչառ վերաբերմունքը Հայաստանում և Թուրքիայում" ծրագրի շրջանակում, որին աջակցում են Նորվեգիայի արտգործնախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID): Ոսումնասիրությունը կօգնի ԶԼՄ-ներին առնչվող շահառուների շրջանակում իրազեկության բարձրացմանը Հայաստանում և Թուրքիայում ԶԼՄ-ների հաղորդումներում իշխող հիմնական ուղենիշերի վերաբերյալ:

http://www.gpotcenter.org/projects/

Ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներ

13/14 հոկտեմբեր 2009, Բուրսա:

Թուրքիայի և Հայաստանի միջև ֆուտբոլային խաղից հետո թուրք և հայ լրագրողները քննարկեցին աչառու լրատվության դերը հարաբերությունների նորմալացման գործընթացում, այն ճանապարհները, որոնց օգնությամբ ԶԼՄ-ները կարող են նպաստել առկա իրավիճակին: (Հանդիպմանը նախորդող վեց ամիսների ընթացքում հետազոտական խմբերը փորձագիտական հարցազրույցներ են վերցրել Լարսում, Կեսարիայում և Ստամբուլում, նմանատիպ հարցազրույցներ է իրականացրել Հայաստանում Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետազոտական խումբը:)

http://www.gpotcenter.org/conferences/353

Երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ 2009 թ. դեկտեմբերի 17-ից 21-ը Երևանում: Քննարկումների ընթացքում, որոնք ի մի էին բերել լրագրողների և փորձագետների Թուրքիայից և Հայաստանից, հիմնական ուշադրությունը դարձվում էր Թուրքիա-Հայաստան հարաբերություններում ղարաբաղյան հակամարտության դերին, արձանագրությունների վավերացման գործընթացին և նորմալացման գործընթացի ազդեցությանը կովկասյան տարածաշրջանի վրա:

Հայաստան հրավիրված տասը թուրք լրագրողները հանդիպեցին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանին, կոալիցիայի ամենախոշոր անդամ Հանրապետական կուսակցության խորհրդարանական Արտաք Զաքարյանին և ընդդիմադիր Ժառանգություն կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանին:

2010 թ. մարտի 24-ից 28-ը Գլոբալ քաղաքական ուղենիշերի կենտրոնը և Եվրասիա համագործակցության հիմնադրամը Երևանում կազմակերպեցին "Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման երկրորդ և երրորդ օրերը" սեմինարը, որին մասնակցեցին փորձագետներ և լրագրողներ Թուրքիայից և Հայաստանից:

http://www.gpotcenter.org/conferences/504

2010 թ. փետրվարի 15-ին Գլոբալ քաղաքական ուղենիշերի կենտրոնը կազմակերպեց "Թուրքիայում հայ անօրինական միգրանտների վիճակը" թեմայով քննարկում:

Կենտրոնը հրապարակել է նաև "Թուրք-հայկական հարաբերությունների ապագան և Նաբուկոն" հետազոտությունը, որի հեղինակն է Յալմ Երալփը:) (ապրիլ 2009)

http://www.gpotcenter.org/dosyalar/yalim%20eralp%20-%20pb.pdf

Մենսուր Ակգյունը Գլոբալ քաղաքական ուղենիշերի կենտրոնի նախագահն է և Ստամբուլի Կուլտուր համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը: Նրա հրատարակությունների մեծ մասը նվիրված է միջազգային հարաբերություններին և Թուրքիայի արտաքին քաղաքականությանը:

mensur.akgun@gpotcenter.org

Սիլվիա Թիրյաքին փոխտնօրենն է.

sylvia.tiryaki@gpotcenter.org

 

 

Ջան Յիրիքը կրտսեր գիտաշխատող է. Նա ներգրավվել է Թուրքիա-Հայաստան ծրագրերում:

can.yirik@gpotcenter.org

Հասցե
Ստամբուլի Կուլտուր համալսարան
Գլոբալ քաղաքական ուղենիշերի կենտրոն
Ataköy Campus
Bakirköy, 34156, Ստամբուլ -Թուրքիա

Esra Köse: +90 212 4984141
Ուղիղ: +90 212 4984476 - Ֆաքս: +90 212 4984405, esra.kose@gpotcenter.org

Համացանց: http://www.gpotcenter.org

August 2010

 Back GpoT (Գլոբալ քաղաքական ուղենիշերի կենտրոն) - Next 
    Country profile    
     
Turkey's media landscape
Թուրքիայում մամուլի միջավայրը
  Thinks Tanks
Վերլուծական կենտրոններ
     
Academics
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ աշխատող համալսարանական գիտնականներ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Politicians, diplomats, foreign ministry
Քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արտգործնախարարության աշխատակիցներ
  Business associations / Business people
Գործարար միություններ / Գործարարներ