Back AVIM (Եվրասիական հետազոտությունների կենտրոն) - Next 

AVIM-ը հիմնադրվել է 2009 թ. սկզբին Անկարայում Turkmeneli համագործակցության և մշակութային հիմնադրամի կողմից: Ինստիտուտի նպատակն է հետազոտություններ կատարել Կովկասում, Բալկաններում, Արևելյան Եվրոպայում, Ասիայում, (հատկապես Ռուսաստանում և թուրքական հանրապետություններում), Միջին Արևելքում, (մասնավորապես Իրաքում), և Եվրամիության անդամ երկրներում Թուրքիայի դերի վերաբերյալ:

AVIM-ի մեջ է ընդգրկվել Հայկական հետազոտությունների ինստիտուտը (ERAREN, http://www.eraren.org/), որը ակտիվ գործում էր Անկարայում 1999-2009 թթ.: Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի' (ASAM) շրջանակում: AVIM-ը ընդգրկված է նաև Հայաստանին առնչվող երկու պարբերականների հրատարակությունում' Ermeni Araştırmaları (առաջին անգամ հրատարակվել է 2001 թ.) և Հայկական հետազոտությունների դիտարկում (առաջին հրատարակությունը 2002 թ.):

Հայկական հետազոտությունների ինստիտուտը ամենօրյա թողարկում է պատրաստում, որտեղ ընդգրկված են նորություններ և վերլուծություններ հայկական խնդիրների,

Բալկանների, Իրաքի, Ասիայի և Եվրոպայի վերաբերյալ: Այն էլեկտրոնային փոստով ուղարկվում է շուրջ 3000 բաժանորդի:

Պաշտոնաթող դեսպան Օմեր Էնգին Լյութեմը Եվրասիական հետազոտությունների կենտրոնի տնօրենն է:

Ինստիտուտն ունի իր համացանցային կայքը չորս առանձին բաժիններով' Կովկաս և Հայկական հարց, Բալկաններ, Ասիա և Եվրոպա: Կովկասին և Հայաստանին առնչվող բաժինները ընդգրկում են հոդվածներ Հայաստանի և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ: "Հայկական հարց" հատվածը պարունակում է նաև ենթաբաժին "Թուրքիայի և Ադրբեջանի խնդիրները Հայաստանի հետ" թեմայով:

http://www.avim.org.tr/sablon3.php?icerik=gir&bolum=1&dil=1

Հասցե
Süleyman Nazif Sokak No: 12-B Daire 2
Çankaya / Անկարա

Հեռախոս: +90 312 4385023-24
Ֆաքս: +90 312 4385026

info@avim.org.tr

August 2010

 Back AVIM (Եվրասիական հետազոտությունների կենտրոն) - Next 
    Country profile    
     
Turkey's media landscape
Թուրքիայում մամուլի միջավայրը
  Thinks Tanks
Վերլուծական կենտրոններ
     
Academics
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ աշխատող համալսարանական գիտնականներ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Politicians, diplomats, foreign ministry
Քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արտգործնախարարության աշխատակիցներ
  Business associations / Business people
Գործարար միություններ / Գործարարներ