Back KAFKASSAM (Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոն) - Next 

Գտնվում է Անկարայում, գրասենյակներ ունի Երևանում, Թբիլիսիում, Բաքվում, Թավրիզում և Սոչիում: Գործունեությունն ընդգրկում է ողջ Կովկասը, չնայած հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանին առնչվող և հայ գործընկերների հետ իրականացվող ծրագրերին: Մինչ օրս իրականացվել է նմանատիպ երկու ծրագիր. առաջինը հետազոտություն է փոխադարձ ընկալումների վերաբերյալ, որը իրականացվել է Թուրքիայում և Հայաստանում (առաջին երկու հետազոտությունները իրականացվել են Հայաստանում 2009 թ. հոկտեմբերին կայացած ֆուտբոլային հանդիպումից առաջ և հետո): Կազմակերպությունը մտադիր է կանոնավոր հիմունքներով շարունակել այս հետազոտությունները:

Մյուս ծրագրով յուրաքանչյուր կողմից վեց երիտասարդ նկարիչներ գալու են Գյումրի ցուցահանդեսի մասնակցելու և սահմանային խնդիրների մասին խոսելու համար: Խմբի հաջորդ հանդիպումը կանցկացվի Ստամբուլում "Ստամբուլ. երազներից դեպի իրականություն" խորագրով: Նկարիչները նկարելու են քաղաքի մասին իրենց պատկերացումները: Նկարները ցուցադրվելու են հատուկ ցուցահանդեսի ժամանակ:

Կազմակերպության համացանցային կայքը սկսել է գործել 2010 թ. հունվարի 2-ին (միայն թուրքերեն լեզվով): Կայքում ներկայացված են Կովկասի երկրներին և Թուրքիայի հետ դրանց հարաբերություններին առնչվող հոդվածներ, հարցազրույցներ, վերլուծություններ և մեկնաբանություններ: Կայքի մի մասում ներկայացված են Հայաստանի վերաբերյալ հոդվածներ և մեկնաբանություններ:

Կենտրոնի տնօրենն է Հասան Օկթայը

Էլեկտրոնային փոստ: hasanoktay@kafkassam.com

Հասցե
Necatibey cad. 33/9
Kızılay / Çankaya
Անկարա

Հեռախոս: +90 312 229 82 40
Ֆաքս: +90 312 229 82 30

info@kafkassam.com
Կայք: http://www.kafkassam.com

August 2010

 Back KAFKASSAM (Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոն) - Next 
    Country profile    
     
Turkey's media landscape
Թուրքիայում մամուլի միջավայրը
  Thinks Tanks
Վերլուծական կենտրոններ
     
Academics
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ աշխատող համալսարանական գիտնականներ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Politicians, diplomats, foreign ministry
Քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արտգործնախարարության աշխատակիցներ
  Business associations / Business people
Գործարար միություններ / Գործարարներ