Back DurDe (Ասա ոչ ռասիզմին և ազգայնականությանը) - Next 

"Ասա ոչ ռասիզմին և ազգայնականությանը" նախաձեռնությունը հիմնադրվել է 2007 թ. փետրվարին Հրանտ Դինքի սպանությունից հետո ռասիզմի և ազգայնականության դեմ պայքարելու համար: Հենց սկզբից կազմակերպության օրակարագում էին Թուրքիա-Հայաստան հարաբերությունները և Թուրքիայի հայ փոքրամասնության խնդիրները: Առաջին ծրագրված գործողություններից մեկն այցելությունն էր Հայաստան 2008 թ.: Սակայն ֆինանսավորման խնդիրների պատճառով այցելությունը չիրականացավ:

Նախաձեռնությունը կազմակերպել է մի շարք միջոցառումներ և արշավներ: Դրանց թվում է 2008 թ. դեկտեմբերին ներողությունների ստորագրությունների արշավը, որը մեծ արձագանք գտավ թուրքական և միջազգային ԶԼՄ-ներում: Առաջին ստորագրողների թվում էին շուրջ երեք հարյուր մտավորականներ: Նախաձեռնությունը կազմակերպել է երկու ֆորումներ Ստամբուլում "Ինչու̉ ենք մենք ներողություն խնդրում" արշավի համար 2008 թ. դեկտեմբերին և 2009 թ. հունվարին: Երրորդ ֆորումը կազմակերպվել է Անկարայում 2009 թ. մարտին:

DurDe-ն մեկն էր այն կազմակերպիչներից, ովքեր նախաձեռնել էին երկու ավտոբուսներով ներկա գտնվել Բուրսայում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆոտբոլային խաղին 2009 թ. հոկտեմբերի 14-ին: Վերջին միջոցառումը Թաքսիմ հրապարակում հիշողության միջոցառումն էր' 2010 թ. ապրիլի 24-ին: Այս միջոցառման կազմակերպման կոչն արել էին մի խումբ մտավորականներ և արվեստագետներ: Կոչին արձագանքել ու միջոցառմանը մասնակցել էր շուրջ 1500 մարդ: Միջոցառումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել տեղական և միջազգային մամուլում:

Հասցե
Karakedi Kültür Merkezi,
İstiklâl Cad, Bekâr Sokak, 16/2, Beyoğlu, Ստամբուլ.
Հեռախոս: 0090 212 - 249 17 76

Էլեկտրոնային փոստ: durde@durde.org
համացանց: http://www.durde.org

Թուրքիա Հայաստան գործողություններին առնչվող հարցերի համար դիմել'

Չենգիզ Ալգան cengiz.algan@gmail.com

August 2010

 Back DurDe (Ասա ոչ ռասիզմին և ազգայնականությանը) - Next 
    Country profile    
     
Turkey's media landscape
Թուրքիայում մամուլի միջավայրը
  Thinks Tanks
Վերլուծական կենտրոններ
     
Academics
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ աշխատող համալսարանական գիտնականներ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Politicians, diplomats, foreign ministry
Քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արտգործնախարարության աշխատակիցներ
  Business associations / Business people
Գործարար միություններ / Գործարարներ