Back Ari Շարժում - Next 

ARI շարժումն անկախ, ոչ կուսակցական սոցիալական շարժում է, որը հիմնադրվել է 1994 թ.' քաջալերելու կամավորականությունը, քաղաքացիական ակտիվությունը և վերլուծական մտածողությունը թուրք երիտասարդության շրջանում, պատրաստելու ապագա առաջնորդների' քաջալերելով թուրք երիտասարդության ինտելեկտուալ զարգացումը և սոցիալական մասնակցության չափը, ստեղծելով մասնակցային ժողովրդավարության վերաբերյալ պատկերացումներ Թուրքիայում:

Նախագահ

Ուրալ Ակյուզում

uralakuzum@gmail.com

ural@akuzum.com

 

Փոխնախագահ, միջազգային հարաբերությունների պատասխանատու վարչության անդամ

Արդա Բատու

arda@ari.org.tr

Թուրքիա-Հայաստան հարաբերություններին առնչվող և ընթացքի մեջ գտնվող ծրագրեր

Սևծովյան երիտասարդության ֆորումի գագաթնաժողով (ֆինանսավորվում է GMF-ի կողմից):

20 երիտասարդներ Ադրբեջանից, Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից և Թուրքիայից, որոնք ընտրվել են բավականին հեշտ մրցութային պայմանների հիման վրա, մասնակցել են եռօրյա սեմինարի, որն ավարտվել է հանրային բաց կոնֆերանսով, որի նպատակն էր տարածաշրջանի սառեցված հակամարտությունների լուծումների փնտրումը: Արդյունքը Սևծովյան երիտասարդական ֆորումի գագաթնաժողովի հռչակագիրն էր, որը բաժանվեց բոլոր ինստիտուտներին: ARI շարժման նպատակն է կրկնել այս ծրագիրը տարածաշրջանի տարբեր երկրներում յուրաքանչյուր տարի:

Հայ-թուրքական թիմային զեկուցման ծրագիր

Երևանի մամուլի ակումբը (Հայաստան) ARI ծրագրի հետ համագործակցությամբ (Թուրքիա) և Եվրասիա հիմնադրամի աջակցությամբ հայտարարել են մրցույթ այն լրագրողների համար, ովքեր կցանկանան ընդգրկվել հայ-թուրքական հետաքննողական թիմային զեկուցման ծրագրում, որի նպատակն է ստեղծել բաձրորակ սյուժեներ երկու կողմերին հետաքրքրող խնդիրների վերաբերյալ: Ծրագիրը կօգնի բարձրացնել հանրային իրազեկման աստիճանը հայ-թուրքական միջսահմանային նախաձեռնությունների վերաբերյալ: Ընտրված լրագրողները մասնակցեցին Ստամբուլում երկօրյա նախապատրաստական սեմինարին 2008 թ. հունվարին, որից հետո նրանց մեկ ամիս ժամանակ տրվեց նյութեր հավաքելու և սյուժեներ գրելու համար: Անհրաժեշտ վարչական, տեղեկատվական, ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերվեց Երևանի մամուլի ակումբի և ARI շարժման կողմից:

ARI-ին կազմակերպում է "Հարավային Կովկասի երիտասարդ առաջնորդների գագաթնաժողով" 2010 թ. հուլիսի 13-16-ը, Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի չորսական մասնակիցների համար:

Ուրալ Աքյուզունը "Հասարակական դիվանագիտության երկխոսության ծրագրի" կանոնավոր մասնակից է, ծրագրին աջակցում է Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը: Արդա Բատուն 2008-2010 թթ. ընթացքում մի քանի անգամ այցելել է Հայաստան և մասնակցել տարբեր կոնֆերանսների:

Հասցե
Cumhuriyet Cad. No: 133 Kat 8
34367 Şişli Ստամբուլ
Թուրքիա

Հեռախոս +90 212 211 90 71 - 72
ֆաքս +90 212 273 00 85

http://www.ari.org.tr

August 2010

 Back Ari Շարժում - Next 
    Country profile    
     
Turkey's media landscape
Թուրքիայում մամուլի միջավայրը
  Thinks Tanks
Վերլուծական կենտրոններ
     
Academics
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ աշխատող համալսարանական գիտնականներ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Politicians, diplomats, foreign ministry
Քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արտգործնախարարության աշխատակիցներ
  Business associations / Business people
Գործարար միություններ / Գործարարներ