Back Ահմետ Դավութօղլու, արտաքին գործերի նախարար - Next 

Պաշտոնը զբաղեցնում է 2009 թ. մայիսից, 2002 թ. սկսած եղել է "Արդարություն և զարգացում" կուսակցության արտաքին հարաբերությունների խորհրդականը: Դավութօղլուն, որին Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպանը' Մարկ Պարիսը, անվանել է "Թուրքիայի Քիսինջեր", լայնորեն ընդունվում է որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության ինտելեկտուալ ապահովման հեղինակ: Ծնվելով պահպանողական քաղաք համարվող Կոնիայում, նա ավարտել է Ստամբուլի գերմանական միջազգային դպրոցը և ստացել է դոկտորի աստիճան Բողասչի համալսարանից: Այնուհետև քաղաքագիտություն է դասավանդել Մալազիայի միջազգային իսլամական համալսարանում, որից հետո զբաղեցրել է Բեյկենտ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնը:

2001 թ. հրապարակել է "Ռազմավարական խորություն" աշխատությունը' կողմ արտահայտվելով Թուրքիայի և մերձակա հարևանների միջև նորացված հարաբերություններին: Այս ռազմավարությունը հետագայում անվանվել է "Զրո խնդիրներ հարևանների հետ": Արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո մի քանի անգամ հանդիպել է Հայաստանի գործընկերոջ հետ և 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրել է երկկողմ արձանագրությունները:

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայք http://www.mfa.gov.tr/ahmet-davutoglu.en.mfa

Թուրքիայի Հանրապետություն, ԱԳՆ
Balgat / Անկարա / Թուրքիա 06100

Հեռախոս (+90 312) 292 10 00

August 2010

 Back Ահմետ Դավութօղլու, արտաքին գործերի նախարար - Next 
    Country profile    
     
Turkey's media landscape
Թուրքիայում մամուլի միջավայրը
  Thinks Tanks
Վերլուծական կենտրոններ
     
Academics
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ աշխատող համալսարանական գիտնականներ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Politicians, diplomats, foreign ministry
Քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արտգործնախարարության աշխատակիցներ
  Business associations / Business people
Գործարար միություններ / Գործարարներ