Back Հայաստանի հետ առնչվող դիվանագետներ - Next 

Ֆերիդուն Սինիրլիօղլու

Առավել հայտնի դիվանագետներից է և մեծ փորձ ունի Թուրքիայից արևելք և հարավ ընկած հարևան երկրների հետ հարաբերություններում: Եղել է նախագահ Դեմիրելի ազդեցիկ խորհրդականը այն ժամանակաշրջանում, երբ Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Օջալանը դուրս մղվեց Սիրիայից և հետագայում ձերբակալվեց 1999 թ: Դժվարին ժամանակներում եղել է Իսրայելում դեսպան, իսկ Գյուլի արտգործնախարար դառնալուց հետո, զբաղեցրել է փոխարտգործնախարարի պաշտոնը (müstesar yardimcisi): Որպես փոխարտգործնախարար հատուկ բանագնացի կարգավիճակով ուղարկվել է Հայաստան 2010 թ. ապրիլին:

Ունալ Չևիկոզ

Ունալ Չևիկոզը, զբաղեցրել է փոխարտգործնախարարի պաշտոնը, իսկ 2010 թ.-ի ապրիլին նշանակվել է դեսպան Լոնդոնում, ուր նա աշխատում է հուլիսից: Չևիկոզը արտաքին գերատեսչությանը միացել է 1978 թ.-ին: Նա աշխատել է Մոսկվայի և Սոֆիայի դեսպանություններում, և Բրեգենցի թուրքական հյուպատոսարանում: Նա 1989 թ.-ին միացել է ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարությանը Բրյուսելում: Չևիկոզը դեսպանի աստիճանի է հասել 2001թ.-ին: Նա 2001-2004 թթ.-ին աշխատել է որպես Թուրքիայի դեսպան Ադրբեջանում  և որպես Թուրքիայի դեսպան Իրաքում` 2004-2006 թթ.-ին: 2007-2010 թթ.-ին դեսպան Չևիկոզը ստանձնում է Երկկողմ քաղաքական հարցերով փոխնախարար Արտաքին գործերի նախարարությունում: Նրա պաշտոնը վերաբերում է Արևելյան Եվրոպային, Կովկասին, Աֆրիկային, ինչպես նաև միջազգային անվտանգության կառույցներին (ՆԱՏՕ, ԵԱՀԿ):

E-mail: turkemb.london@mfa.gov.tr

                        Ալի Բաբաջան, նախկին արտգործնախարար

Ալի Բաբաջանը (աջից) Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Ստամբուլում 2008 թ. նոյեմբերին

Զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը 2007 թ. ընտրություններից հետո մինչև 2009 թ. ապրիլ, երբ նշանակվել է Տնտեսության նախարար: Նրա պաշտոնավարման ընթացքում երկկողմանի հարաբերություններում կարևոր քայլեր են իրականացվել: Բաբաջանը նախագահ Գյուլի հետ ժամանել է Երևան 2008 թ. սեպտեմբերի 6-ին: Այդ հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները 2008 թ. սեպտեմբերից 2009 թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում հանդիպել են ևս յոթ անգամ :

Հեռախոս: 0090 312 4154016 -2047155 Ֆաքս 2128764

                        Սուատ Կընիկլիօղլու, "Արդարություն և զարգացում" կուսակցություն

Առաջին անգամ խորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2007 թ. հուլիսին Չանկիրի նահանգից որպես "Արդարություն և զարգացում" կուսակցության անդամ: Կընիկլիօղլուն "Արդարություն և զարգացում" կուսակցության արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահն է և խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ: Կուսակցության ներսում առավել հայտնի արտաքին քաղաքականության գծով փորձագետներից է: Քաղաքագիտության բակալավրի աստիճան է ստացել Օտտավայի Կարլտոն համալսարանից, միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում' Անկարայի Բիլկենտ համալսարանից: Նախքան պատգամավոր ընտրվելն Անկարայում աշխատել է Ավստրալիայի դեսպանատանը և Կանադայի միջազգային զարգացման գործակալության Անկարայի գրասենյակում: 2005-2007 թթ. զբաղեցրել է ԱՄՆ գերմանական Մարշալ հիմնադրամի Անկարայի գրասենյակի տնօրենի պաշտոնը:

Նա խորհրդարանում և խորհրդարանից դուրս զբաղվել է Թուրքիա-Հայաստան հարաբերություններով:

Հարցազրույց: 11 մարտ 2010, Հայաստանի հետ արձանագրությունների վավերացումը Թուրքիայի կողմից այժմ "գրեթե անհնար է". Ազատ Եվրոպա Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայություն Երևանում http://www.suatkiniklioglu.org/en/press-room/turkish-ratification-of-armenia-accords-almost-impossible-now.html

Մամուլի ասուլիս: 4 մարտ 2010 "Հայկական սփյուռքի ծախսատար հաղթանակը", կայացել է Վաշինգտոնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումից հետո: Կինիկլիօղլուն հայտարարել է. "Չնայած թվերի առումով ադյունքը մեր դեմ էր, բայց այստեղ գտնվող յուրաքանչյուրը տեսավ, որ սա շատ ծախսատար հաղթանակ էր հայկական Սփյուռքի համար: Այդ պատճառով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ջանքեր են գործադրել այս խնդրում": http://www.suatkiniklioglu.org/en/etkinlikler/kiniklioglu-a-costly-victory-for-the-armenian-diaspora.html

Հարցազրույց: 22 փետրվար 2009, Sunday's Zaman, "Թուրքիան և Հայաստանը մոտենում են հարաբերություններում զգալի բեկման սահմանագծին": http://www.suatkiniklioglu.org/en/interviews/turkey-and-armenia-nearing-major-breakthrough-in-relations.html

Խմբագրական 26 ապրիլ 2006, Turkish Daily News, "Թուրքերը և հայերը"

http://www.suatkiniklioglu.org/en/op-eds/turks-and-armenians.html

Կանոնավոր կերպով հոդվածներ է հրապարակում Today's Zaman պարբերականում.

http://www.todayszaman.com/tz-web/80-suat-kiniklioglu.html

Կայք: http://www.suatkiniklioglu.org/en/home.html

Կապի միջոցներ

Թուրքիայի ազգային մեծ ժողով
Հեռախոս: +90 312 420 5840
Ֆաքս: +90 312 420 6961

Կայք http://www.suatkiniklioglu.org/en/contact-information/suat-kiniklioglu.html

                        Ուֆուկ Ուրաս, Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն

2007 թ. հուլիսի ընտրություններում պատգամավոր է ընտրվել որպես անկախ թեկնածու Ստամբուլի անատոլիական ափից: Քրդական DTP կուսակ ցության փակումից և նրա անդամ երկու պատգամավորների վրա դրված քաղաքական գործունեության արգելքից հետո, Ուրասը միացել է DTP-ի հաջորդ ԽԺԿ կուսակցությանը, որպեսզի վերջինս կարողանա խորհրդարանական խմբակցություն ձևավորել:

Միակ պատգամավորն էր, ով ուղեկցել է նախագահ Գյուլին Երևան կատարած այցելության ընթացքում 2008 թ. սեպտեմբերի 6-ին: 2010 թ. ապրիլի 24-ին Ստամբուլում կայացած հիշողության միջոցառումների կազմակերպիչներից մեկն է:

Կոնտակտ : ufukuras@tbmm.gov.tr

Համացանց: http://www.ufukuras.net

http://twitter.com/UfukUras

                        Մևլութ Չավուշօղլու (Արդարություն և զարգացում կուսակցություն)

ԵԽԽՎ գործող նախագահն է: Թուրքիայի խորհրդարանում ներկայացնում է Անթալիան: Առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 2002 թ., "Արդարություն և զարգացում" կուսակցության հիմնադիր անդամներից է:

2010 թ. մայիսի կեսերին որպես ԵԽԽՎ նախագահ այցելել է Հայաստան, հանդիպել նախագահ Սարգսյանի, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մերժումը հանգեցրեց այցի' "պաշտոնականից" "աշխատանքայինի" փոփոխմանը, և Դաշնակցության կողմից նրա հետ նախատեսված հանդիպումը բոյկոտելու պատճառ դարձավ:

 

Անձնական կայք (թուրքերենով) http://www.mevlutcavusoglu.com/

Ֆաքս +90 312 420 69 72

Էլեկտրոնային փոստ bilgi@mevlutcavusoglu.com

August 2010

 Back Հայաստանի հետ առնչվող դիվանագետներ - Next 
    Country profile    
     
Turkey's media landscape
Թուրքիայում մամուլի միջավայրը
  Thinks Tanks
Վերլուծական կենտրոններ
     
Academics
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ աշխատող համալսարանական գիտնականներ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Politicians, diplomats, foreign ministry
Քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արտգործնախարարության աշխատակիցներ
  Business associations / Business people
Գործարար միություններ / Գործարարներ