Back Նախկին դիվանագետներ - Next 

                Թեմել Իսկիթ (նախկին դեսպան)

Պաշտոնաթող դեսպան Թեմել Իսկիթն արտգործնախարարությունում աշխատանքի է անցել 1963 թ.: Շուրջ քառասուն տարի տևողությամբ դիվանագիտական կարիերայի ընթացքում աշխատել է տարբեր դեսպանատներում, զբաղեցրել է պաշտոններ արտգործնախարարության կենտրոնական կառույցում, այդ թվում Եվրամիության հետ հարաբերությունների գլխավոր տնօրենի և տնտեսական հարաբերությունների գծով փոխարտգործնախարարի պաշտոնները: Պաշտոնաթողությունից հետո հինգ տարի դասավանդել է Սաբանչի համալսարանում, ինչպես նաև Բիլգի համալսարանում: Ներկայումս հոդվածներ է հրապարակում TARAF պարբերականում (նրա հոդվածները տես' http://taraf.com.tr/temel-iskit/):

Կապ: tiskit@turk.net

                Վուլքան Վուրալ

Թուրքիայի դեսպանն էր Մոսկվայում այն ժամանակ, երբ Հայաստանը, խորհրդային այլ հանրապետությունների հետ անկախություն ստացավ: 1991 թ. ապրիլին առաջին բարձրաստիճան թուրք պաշտոնյան էր, ով այցելեց Հայաստան' քննարկելու երկկողմ դիվանագիտական հարաբերությունների ստեղծման խնդիրը: Եղել է նաև Թուրքիայի դեսպանը Թեհրանում, Արևմտյան Գերմանիայում, Իսպանիայում, զբաղեցրել է վարչապետի գլխավոր խորհրդականի, փոխարտգործնախարարի և Եվրամիության հետ հարաբերությունների գլխավոր քարտուղարի պաշտոնները: Պաշտոնաթող է եղել 2006 թ. և ներկայումս Դողան խմբի խորհրդականն է, ինչպես նաև TUSIAD-ի (Թուրք արդյունաբերողների և գործարարների միություն) վարչության անդամ: Նրա ղեկավարության ներքո TUSIAD-ը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների առնչությամբ փակ քննարկում է անցկացրել 2009 թ.:

2008 թ., Նեսե Դուզելի հետ հարցազրույցում, Վուրալը արեց հայտարարություններ, որոնք մեծ հնչեղություն ստացան երկկողմ հարաբերությունների վերաբերյալ ընթացող բանավեճում: http://www.taraf.com.tr/nese-duzel/makale-volkan-vural-ermeni-ve-rumlar-tekrar-vatandas.htm

Հարցազրույցում նա հայտարարել է, որ եթե պաշտոնյա լիներ, ներողություն կխնդրեր օսմանյան կայսրության տարիներին հույներին և հայերին հասցված ցավի համար: Նա պնդում էր, որ նրանց ժառանգներին պետք է Թուրքիայի քաղաքացիություն առաջարկել:

Կապ TÜSIAD
Türk Sanayicileri ve İşadamları Derneği
Meşrutiyet Cad. No:74
Tepebaşı 34420 - Ստամբուլ

Հեռախոս: 0 212 249 54 48 /249 19 29
Ֆաքս :0 212 293 37 83

August 2010

 Back Նախկին դիվանագետներ - Next 
    Country profile    
     
Turkey's media landscape
Թուրքիայում մամուլի միջավայրը
  Thinks Tanks
Վերլուծական կենտրոններ
     
Academics
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ աշխատող համալսարանական գիտնականներ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Politicians, diplomats, foreign ministry
Քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արտգործնախարարության աշխատակիցներ
  Business associations / Business people
Գործարար միություններ / Գործարարներ