Back Այլ լեզուներով և ազգային փոքրամասնությունների մամուլ - Next 

                        Ազադիյա Վելաթ (քրդերեն)

Քրդերեն հրատարակվող միակ օրաթերթն է: 1991 թ. օրենքից հետո, որը օրինականացնում էր քրդերեն հրատարակությունները, 1992 թ. փետրվարի 22-ից Ստամբուլում սկսեց հրատարակվել քրդերեն Welat շաբաթաթերթը: Հետագայում այն փակվեց, իսկ 1996 թվին անվանափոխվեց և դարձավ Ազադիյա Վելաթ: Դրանից հետո այն գրեթե անխափան հրատարակվել է, չնայած որոշ ընդհատումներին, որոնց պատճառը դատարանի որոշումներով սահմանված արգելքներն էին: 2003 թ. նրա գրասենյակը Ստամբուլից տեղափոխվեց Դիարբեքիր և 2006 թ. սկսեց հրատարկվել որպես օրաթերթ: Այն տարածվում է ողջ երկրում և ունի 4000-ից 10000 տպաքանակ:

http://www.welat.org

 

                Ապոյեվմատինի (հունարեն)

Apoyevmatini, կամ "Կեսօր," հրատարակվում է 1925 թ.: Չորս էջանոց պարբերականը այժմ շաբաթաթերթ է: Գլխավոր խմբագիրն է Միխայիլ Վասիլիադիսը: Երբ 2002 թ. վերջին նա ստանձնեց գլխավոր խմբագրի պաշտոնը, նրա փիլիսոփայությունը հետևյալն էր' թերթը տեսնել Ստամբուլի յուրաքանչյուր հույն ընտանիքում: Ամեն շաբաթ հրատարակվող 580 օրինակներից 550-ը ստանում են Ստանբուլի հույն ընտանիքները:

 

                        Իհո (հունարեն)

Iho, "Արձագանք" սկսել է հրատարակվել 1977 թ. որպես երկշաբաթաթերթ: Երկու տարի անց դարձել է օրաթերթ: Վեց էջանոց օրաթերթի տպաքանակը շուրջ 500 է: Iho-ն, ինչպես նաև Apoyevmatini-ին, ունի կարևոր սիմվոլիկ նշանակություն, սակայն նվազ լրագրողական կարևորություն: Գրեթե բոլոր բաժանորդագրվածները Ստանբուլում բնակվող հույներն են:

 

                        Շալոմ (թուրքերեն

August 2010

 Back Այլ լեզուներով և ազգային փոքրամասնությունների մամուլ - Next 
    Country profile    
     
Turkey's media landscape
Թուրքիայում մամուլի միջավայրը
  Thinks Tanks
Վերլուծական կենտրոններ
     
Academics
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ աշխատող համալսարանական գիտնականներ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Politicians, diplomats, foreign ministry
Քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արտգործնախարարության աշխատակիցներ
  Business associations / Business people
Գործարար միություններ / Գործարարներ