Back Եվրոպական կայունության նախաձեռնություն (ESI) - Next 

ESI-ը շահույթ չհետապնդող հետազոտական ինստիտուտ է, որը ստեղծվել է հաշվի առնելով Եվրոպայում կայունությունն ու բարգավաճումն առաջ մղելուն ուղղված անկախ և խորը հետազոտությունների անհրաժեշտությունը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թ. հունիսին վերլուծաբանների բազմազգ խմբի կողմից, որոնք բավական մեծ փորձառություն ունեն կենտրոնի կողմից հետազոտվող տարածաշրջանի վերաբերյալ: 2007 թ. սկսած կազմակերպությունն աշխատում է նաև Հարավային Կովկասում (Վրաստան, Ադրբեջան և Հայաստան):

ESI-ի հիմնադիր նախագահն է Գերալդ Կնաուսը: Նա սովորել է Օքսֆորդում, Բրյուսելում և Բոլոնյայում: Նա տնտեսագիտություն է դասավանդել Չերնիվցի Պետական Համալսարանում' Ուկրաինայում և հինգ տարի աշխատել է Բուլղարիայում և Բոսնիայում հասարակական և միջազգային կազմակերպություններում: Նա Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության ԵՄ "Դասերը հաշվի են առնվել" ծրագրի ղեկավարն էր 2001-2004 թթ.-երին: Նա համահեղինակել է ԵԿՆ ավելի քան 60 զեկույցներ, ինչպես նաև հարավ-արևելյան Եվրոպայի վերաբերյալ փաստագրական ֆիլմերի բազմաթիվ տեքստեր (www.returntoeurope.eu) 2004 թ. սկսած Գերալդ Կնաուսը հաստատվել է Ստամբուլում: Նա Արտաքին Հարաբերությունների Եվրոպական Խորհրդի հիմնադիր անդամ է և Հարվարդի Համալսարանի Քենեդու Կառավարման Դպրոցի Մարդու Իրավունքների Քաղաքականության Քառի Կենտրոնի անդամ է, որտեղ նա մեկ տարի է անցկացրել որպես այցելու հետազոտող' դասախոսություններ կարդալով պետականության կառուցման և միջամտության վերաբերյալ:

Գերալդ Կնաուսը ունի բլոգ' the Rumeli Observer: 2009 թ. հուլիսի 20-ին նա և Պյոտր Զալևսկին հոդված հրապարակեցին Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ' "Շեղող մանյովրներ թուրք-հայկական բանավեճում"

http://www.esiweb.org/rumeliobserver/2009/06/20/red-herrings-in-turkish-armenian-debate/

էլ.հասցե. g.knaus@esiweb.org

Կովկասյան հետազոտական ծրագրի ղեկավարն է ավագ վերլուծաբան Դիբա Նիգար Գյոկսելը, ով կազմակերպությունում աշխատում է 2004 թ. սկսած: Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ նա պարբերաբար հոդվածներ է հրապարակում:

Նրա վերջին հրապարակումներից են`

“Թուրքներն ու հայերը հաշտեցման պարանով քայլելիս”, GMF On Turkey Series, հոկտեմբեր 2010

http://www.gmfus.org/galleries/ct_publication_attachments/Goksel_Churches_Oct10_final.pdf;jsessionid=asgIylWvUFgcK3SMMU

“Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ռուբիկի կուբիկը”, UNISCI Discussion Papers

August 2010

 Back Եվրոպական կայունության նախաձեռնություն (ESI) - Next 
    Country profile    
     
Turkey's media landscape
Թուրքիայում մամուլի միջավայրը
  Thinks Tanks
Վերլուծական կենտրոններ
     
Academics
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ աշխատող համալսարանական գիտնականներ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Politicians, diplomats, foreign ministry
Քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արտգործնախարարության աշխատակիցներ
  Business associations / Business people
Գործարար միություններ / Գործարարներ