Back Հակամարտությունների կարգավորման ոչ ավանդական մեթոդների առաջարկման կենտրոն - Next 

logoՀիմնադրվել է 1999 թ. դեկտեմբերին, որպես ՀԿ գրանցվել է 2001 թ: Գործունեությունը հիմնականում կենտրոնացած է Մեծ Կովկասի վեց պետությունների շուրջ' Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան: Հետազոտում է Կովկասում հակամարտությունների հիմնական պատճառները և փնտրում է դրանք կանխելու միջոցներ: Իր առաքելությունն իրականացնում է' (ա) տարածաշրջանային ինտեգրացիայի, խաղաղության առաջ մղման նախաձեռնությունների, (բ) տարածաշրջանային տնտեսական համագործակցության (բիզնես և հակամարտություն) նախաձեռնություններով:

2002 թ. տարածաշրջանի քաղաքագլուխներ ծրագրի կազմակերպիչներից է, որի ընթացքում Թուրքիայից (Կարս, Էրզրում, Իգդիր և Արդվին), Հայաստանից (Գյումրի, Վանաձոր, Իջևան և Արթիկ), Ադրբեջանից (Գյանջա, Աղստաֆա և Ղազախ) և Վրաստանից (Նինոծմինդա, Ախալքալակ, Ախալցխա և Մառնեուլ) ժամանած քաղաքապետերը Կարսում և Գյումրիում մասնակցել են հանդիպումների, քննարկումների և վերապատրաստման դասընթացների:

2007 թ. կենտրոնի ներկայացուցիչները մասնակցել են Կարսի ֆորումին' ներկայացնելով Հայաստանի պանիրը և ձուկը (Գյումրի): Կենտրոնը հետագայում իրականացրել է "Կովկասյան պանիր" ծրագիրը' 2008 թ. մայիսին Գյումրիում կազմակերպելով պանրի ցուցահանդես: Ցուցահանդեսին մասնակցել են պանիր արտադրողներ Թուրքիայից, Ադրբեջանից, Աբխազիայից, Հարավային Օսիայից, Լեռնային Ղարաբաղից, Հայաստանից և Վրաստանից: Կարսում և Գյումրիում արտադրված "Կովկասյան պանիրը" սահմանափակ քանակով վաճառվում է Թուրքիայում (Կարս), Վրաստանում (Թբիլիսի, Ջավախք) և Հայաստանում (Գյումրի, Երևան):

 Արտուշ Մկրտչյանը "Խաղաղության պանիր" արտադրողների հետ

Tea FestivalԱրտուշ Մկրտչյանը, նախկինում Հայաստանի վարչապետի խորհրդական և 1999 թ. Կենտրոնի գործադիր տնօրեն, ակտիվորեն մասնակցել է Թուրքիայի հետ նորմալացման և հաշտեցման գործընթացի առաջ մղմանը: Մկրտչյանն ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, Երևանի տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը և հաճախել է Թբիլիսիի արվեստի ակադեմիա: 1980-1990-ական թթ. սկզբներին աշխատել է արդյունաբերության ոլորտում: 1994 թ. Style Arts թանգարանի հիմնադիրներից մեկն է եղել, որը Հայաստանի առաջին արվեստի մասնավոր թանգարանն էր: 1999 թ. դարձել է Գյումրու զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն:

download?fid=%2540S%2540Search&mid=1_22_2_1631580_0_AP4wvs4AAVPfSb9nggbEwCRnKSw&pid=2&tnef=&YY=1274963590531&newid=1&clean=0&inline=1 Մկրտչյանը հոդվածներ է հրապարակել հակամարտությունների կարգավորման և կանխման վերաբերյալ: Մասնակցել է Թուրքիայի հետ երկկողմ բազմաթիվ ծրագրերի, այդ թվում գործարարների ֆորումների, լրագրողների փոխանակման ծրագրերի, ուսանողական այցելությունների, և պանրի համատեղ արտադրության նախաձեռնությանը:

Էլեկտրոնային փոստ: gdf@web.am, caucasuscenter@web.am

Կենտրոնը կազմակերպել է (կամ մասնակցել է) հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հետևյալ նախաձեռնություններին:

  • Դեկտեմբեր 2001 - նոյեմբեր 2002. "Վիրտուալ գյուղատնտեսական մեծածախ շուկա և տոնավաճառ" - ֆինանսավորվել է Ամերիկյան համալսարանի Գլոբալ խաղաղության կենտրոնի կողմից:
  • Մարտ-մայիս 2003. "Խաղաղություն տանը, խաղաղություն աշխարհում" վերապատրաստում ուսուցիչների և աշակերտների համար Գյումրիում, հովանավորվել է ԱՄՆ դեսպանատան կողմից:
  • Սեպտեմբեր 2003 - դեկտեմբեր 2003. "Բարեկամական Կովկաս 1" վերապատրաստում հայ, թուրք և ադրբեջանցի լրագրողների համար, ֆինանսավորվել է զարգացման և համագործակցության ICCO-Interchurch կազմակերպության կողմից:
  • Մայիս - Դեկտեմբեր 2004. "Բարեկամական Կովկաս 1" վերապատրաստում հայ, թուրք և ադրբեջանցի լրագրողների և ՀԿ-ների ղեկավարների համար, ֆինանսավորվել է Եվրոպայի խորհրդի վստահության աջակցման միջոցների ծրագրի կողմից:
  • 2004 թ. "Կովկասի գործարար շտեմարան", Ֆինասանվորվել է ամերիկյան համալսարանի գլոբալ խաղաղության կենտրոնի կողմից:
  • 2007 թ. Բիզնես ֆորում, Կարս:
  • 2007 թ. "Մենք նույն նավակում ենք", Եվրոպական երիտասարդական դաշնություն, որբանոցների հաշմանդամ երեխաների ճամբար Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից և Թուրքիայից:
  • 2008 թ. Եվրոպական երիտասարդական դաշնություն, հայ և թուրք երիտասարդ առաջնորդների և աշխատակիցների կոնտակտների ստեղծման և տեղեկատվական սեմինարներ:
  • 2008-2009 թթ. Կովկասյան պանիր, Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, International Alert:
  • 2008 թ. Կովկասյան պանիր, ներկայացումներ Երևանում, Թբիլիսիում, Գյումրիում, Կարսում, Լոնդոնի Քինգս Քոլեջում (Կովկասի գործարար և զարգացման ցանց), Եվրոպական անվտանգության ինստիտուտում (CBDN), Անկարայում' եվրոպական տարբեր երկրների դեսպանատներում (CBDN):
  • 2009-2010 թթ. Կովկասյան գինիների փունջ, Երևանում ԱՄՆ դեսպանատուն, International Alert:
  • 2010 թ. "Պանրային դիվանագիտություն", ընդլայնելով համագործակցության և հասարակական երկխոսության տարածությունը Կովկասում խաղաղության գործընթացի նոր խաղացողներով, Black Seat Trust:

Տես 2008 թ. մայիսի 22-ի հոդվածը Կովկասյան պանրի մասին ("Պանիր և քաղաքականություն") The Economist պարբերականում

http://www.economist.com/displayStory.cfm?Story_ID=E1_TTQTNJNV

Հակամարտությունների կարգավորման ոչ ավանդական մեթոդների առաջարկման կենտրոն (CCPNTCRM)

12 Գայի փողոց, 3104 Գյումրի, Հայաստան;

Հեռ: 374 312 46044;
Ֆաքս: 374 312 46044;

Էլեկտրոնային փոստ: caucasuscenter@web.am

August 2010

 Back Հակամարտությունների կարգավորման ոչ ավանդական մեթոդների առաջարկման կենտրոն - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ