Back Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն - Next 

Կենտրոնը Հայաստանում և Թուրքիայում ավելի շատ հայտնի է հայ-թուրքական և հայ- ադրբեջանական ֆիլմերի փառատոնների կազմակերպմամբ: Հիմնադրվել է Երևանում 1997 թ. և պաշտոնապես գրանցվել է 2002 թ: Նպատակն է համախմբել Հարավային Կովկասում խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների վերականգնման սոցիալական պահանջը և առաջ մղել “սառեցված” հակամարտությունների կարգավորումը մարդու իրավունքների և ազատությունների հիման վրա: Կազմակերպել է հանրային միջոցառումներ, քննարկումներ, կոնֆերանսներ և ներկայացումներ:

 

Առաջին և երկրորդ “23.5” թուրքական ֆիլմերի փառատոնները Հայաստանում

CCPMI-ը 2009 և 2010 թթ. Հայաստանում կազմակերպել է թուրքական ֆիլմերի փառատոն: 2009 թ. մարտին “23.5” փառատոնն անցկացվել է Մոսկվա կինոթատրոնում: Ներկայացվել են յոթ թուրքական կարճաժամետ ֆիլմեր` մուլտիպլիկացիայի, թատրոնի և վավերագրական կինոյի ժանրերում (ցուցադրվել են միասին, տևողությունը 90 րոպե): Միջոցառումը հովանավորվել է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից:

Երկրորդ փառատոնը կազմակերպվել է 2010 թ. մարտի 25-27-ը: Այն աջակցություն է ստացել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից, թուրք-հայկական Ակոս շաբաթաթերթը տրամադրել էր տեղեկատվական աջակցություն: Թուրքական տարբեր քաղաքներից (Անկարայից մինչև Իզմիր) ներկայացվել էին 77 կարճամետրաժ ֆիլմեր փառատոնին մասնակցելու համար: Նրանցից ընտրվել և ցուցադրվել է տասը (հայերեն տիտրերով կամ անգլերեն թարգմանությամբ): Փառատոնն անցկացվել է Հայաստանում Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում:

 

 

efac93f005eb3d89088d046a6c2276e5Ավելի վաղ 2008 թ. փետրվարին Գեորգի Վանյանը (տես ստորև) փորձել էր կազմակերպել թուրքական ֆիլմերի նմանատիպ առաջին փառատոնը Հայաստանում: Սակայն կազմակերպիչը` խաղաղարար նախաձեռնությունների կենտրոնը, հանդիպել էր կազմակերպչական և քաղաքական դժվարությունների և ի վիճակի չէր եղել կազմակերպել միջոցառումը:

Դասընթաց

2007 թ. դեկտեմբերին կենտրոնը կազմակերպեց New Anatolia-ի ներկայացուցիչ Նուրսուն Էրելի դասընթացը ժուռնալիստիկա ուսուցանող հայ ուսանողների համար: (Էրելը նախկին վարչապետ Թանսու Չիլերի խորհրդականն էր): Յուրաքանչյուր դասընթացի (օրական չորս ժամ) տևողությունը յոթ օր, մասնակցում էին 40 ուսանողներ: Կենտրոնը կազմակերպեց Էրելի հանդիպումները ՀՅԴ-ն, արտգործնախարարության և մի խումբ հայ ակտիվիստների հետ: Էրելը ուղիղ եթերում հարցազրույց տվեց Շանթ հեռուստաընկերությանը:

 

Գեորգի Վանյան

g_imageԳեորգի Վանյանը Խաղաղության աջակցման նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահն է: Երևանում սովորել է դերասանական արվեստ: 1984-1994 թթ. աշխատել է Երևանի մնջախաղի պետական թատրոնում, “Երևան” թատրոն ստուդիայում և Հայֆիլմ-ում: 1997 թ. տեղափոխվել է կրթության ոլորտ, աշխատել է Երևանի դպրոցներից մեկում մինչև 2005 թ.: 1998 թ. փետրվարին դարձել է Նոր Ուղի կուսակցության անդամ: Մեկ տարի անց դարձել է կուսակցության վարչության անդամ և փոխնախագահ: 1998 թ. նախագահական ընտրություններում նա նախկին կրթության նախարար Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբի ղեկավարն էր: 2002 թ. հեռացել է քաղաքականությունից և դարձել է կենտրոնի հիմնադիրների խորհրդի անդամ: Այժմ կենտրոնի նախագահն է:

Էլեկտրոնային փոստ: vanyan@southcaucasus.com

Խաղաղության աջակցման նախաձեռնությունների կովկասյան կենտրոն

Բնակարան. 53, 14 Շինարարների փողոց, Երևան, 0038, Հայաստան
Հեռ: +374 91 401459 (Հայաստան), +995 99 753754 (Վրաստան)

Էլեկտրոնային փոստ: ccpmiam@yahoo.com, info@southcaucasus.com;
vanyan@southcaucasus.com

Համացանց: www.southcaucasus.com

August 2010

 Back Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ