Back Սիվիլիթաս հիմնադրամ - Next 

The Civilitas FoundationՀԿ-է, հիմնադրվել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: Տնօրենն է Սալբի Ղազարյանը, նախկինում եղել է Օսկանյանի հատուկ օգնականը: Ունի ծրագրերի երկու ոլորտ' Միջազգային հարաբերությունների խորհուրդ և ժողովրդավարության ու զարգացման նախաձեռնություն:

Միջազգային հարաբերությունների խորհրդի շրջանակներում Սիվիլիթասը ընդգծում է Հայաստանի դերը գլոբալ և տարածաշրջանային գործընթացներում: Զարգացման և ժողովրդավարության նախաձեռնությունը օգտագործում է տեղական, միջազգային և Սփյուռքի ռեսուրսները Հայաստանում փոփոխություններ արձանագրելու համար: Ի աջակցություն ժողովրդավարացման գործընթացին, Սիվիլիթասը ուշադրությունը կենտրոնացնում է կրթության և ԶԼՄ-ների վրա: Համամասնական զարգացում ապահովելու նպատակով հիմնադրամը նպաստում է գյուղի զարգացմանը, բնապահպանական գիտելիքների տարածմանը և կրթությանը:

2010 թ. հոկտեմբերի 7-ին Սիվիլիթասն ընդունեց Թուրքիայում Մարդու իրավունքների ասոցիացիայի հիմնադիրներից մեկին` թուրք ակտիվիստ Ռաջիպ Զարակօլույին, "Հայկական տաբույի շուրջ երկխոսություն" գրքի համահեղինակներ Միշել Մարիանի և Ահմետ Ինսելի հետ միասին: Հյուրերն Հայաստան էին Երևանում գրքերի ցուցահանդեսի շրջանակներում: Զարակօլուն հանդիպեց Սիվիլիթասի հիմնադիր և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

Հարևանները մեկը մյուսի մասին

http://www.caucasusneighbors.com

2009 թ. սեպտեմբերին Սիվիլիթասը Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ և Հրանտ Դինքի հիմնադրամի հետ համագործակցությամբ սկսեց իրականացնել "Հարևանները մեկը մյուսի մասին" ծրագիրը: Ծրագիրը փորձում է բարձրացնել ընկալումների, վախերի, սպասելիքների մասին առկա պատկերացումների մակարդակը թուրք և հայ հասարակություններում: Սիվիլիթասը ընտրում և թարգմանում է թուրքական մամուլից Հայաստանի և հայերի մասին հոդվածներ' դրանք վերահրատարակելի դարձնելով Հայաստանում: Դինքի հիմնադրամը նույն աշխատանքը կատարում է Թուրքիայում: Բոլոր հոդվածները թարգմանվում են նաև անգլերեն:

Փորձնական ծրագիրը մեկնարկել է 2009 թ.: Մինչև դեկտեմբերի վերջ շուրջ 90 հոդվածներ են թարգմանվել հայերեն, այդ թվում հետևյալ պարբերականներից' Hurriyet, Milliyet, Yeni Safak, Sezonlinenet, Sabah, Taraf, Action, Zaman, Agos, Dunya, Radikal, Turkiye, Referans, Star, Yeni Cag, Bugun, Gunes, CNN Turk և Posta.

Հայկական աղբյուրների թվում են 168 ժամ, Ազգ, Հայկական Ժամանակ, Ժամանակ, Lragir.am, Azatutyun.am (Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայություն), Հայոց աշխարհ, Չորրորդ ինքնիշխանություն, Հրապարակ, 7or.am և Առավոտ:

Հայերեն, թուրքերեն և անգլերեն հոդվածները տեղադրված են հետևյալ կայքում' http://www.caucasusneighbors.com.: Թուրքերեն հոդվածները դրված են այս կայքում' www.agos.com.tr.

Թաթուլ Հակոբյան

Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և սովորել է Վրաստանի ժուռնալիստիկայի և ԶԼՄ-ների կառավարման դպրոցի մագիստրատուրայում: Աշխատել է տարբեր ԶԼՄ-ներում, այդ թվում Անկախություն շաբաթաթերթ, Երկիր օրաթերթ (1998-2000), Ազգ օրաթերթ (2000-2005), Հայաստանի հանրային ռադիո (2004-2008) և ԱՄՆ-ում գործող Armenian Reporter (2008-2009): Միացել է Սիվիլիթաս հիմնադրամին որպես վերլուծաբան 2009 թ. նոյեմբերին:

Մանրամասն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և հայ-թուրքական հարաբերություններին: Նրա լրագրողական ոճի գիրքը Ղարաբաղի հակամարտության մասին' "Կանաչ և սև, արցախյան օրագրեր", հրատարակվել է 2008 թ. սեպտեմբերին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության առավել մանրամասն վերլուծություններից մեկն է: 2010 թ. գիրքը թարգմանվել և հրատարակվել է ռուսերեն, անգլերեն և արևմտահայերեն: 2007 թ. աշխատում է երկրորդ գրքի' "Նայելով Արարատից. հայերը և թուրքերը" վրա, որը հրատարակվելու է 2011 թ.:

Հակոբյանի հոդվածները Armenian Reporter-ում տեղադրված են այս կայքում'

http://www.reporter.am/index.cfm?objectid=0071BA40-9920-11DE-AD800003FF3452C2

http://www.reporter.am/index.cfm?objectid=6C5C88D6-512F-11DE-92C40003FF3452C2

Էլեկտրոնային փոստ: tatul.hakobyan@gmail.com

Հասցե: Նորք-Մարաշ, Արմենակյան փողոց, 202 v, Երևան, Հայաստան

Հեռախոս: + 374 10 500 119 (գրասենյակ)

Սիվիլիթաս հիմնադրամ

Հյուսիսային պողոտա 1, բնակարան 30,

Երևան, Հայաստան
info@civilitasfoundation.org
www.civilitasfoundation.org
Հեռ./Ֆաքս: (+374 10) 500 119

August 2010

 Back Սիվիլիթաս հիմնադրամ - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ