Back Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն - Next 

Կենտրոնը հայկական հանրային քաղաքականության ինստիտուտ է: Առավել հայտնի է իր կազմակերպած միջազգային կոնֆերանսներով, որոնք Հայաստանի ԶԼՄ-ների կողմից զգալի ուշադրության են արժանանում: (Սովորաբար կոնֆերանսների արդյունքները հրատարակում է գրքերով): Վերջին տարիներին ներգրավված է եղել հայ-թուրքական քաղաքացիական հասարակության շփումների առաջ մղմամբ: Բացի Թուրքիայից, կենտրոնը գործընկերներ ունի Գերմանիայում, Չեխիայի Հանրապետությունում, Լեհաստանում, Լիտվայում, Էստոնիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Բելառուսում և այլ երկրներում:

Հայ-թուրքական ծրագրեր

4-րդ  Հայ-թուրքական քաղաքացիական դիվանագիտության երկխոսություն (Ստամբուլ, 2010թ.-ի հոկտեմբերի 18-20)

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը կազմակերպեց չորրորդ “Հայ-թուրքական քաղաքացիական դիվանագիտության երկխոսություն” ծրագիրը Ստամբուլում: Ի հավելումն ծրագրված կլոր սեղանի շուրջ քննարկմանը, կլոր սեղան հանդիպումներ են կազմակերպվում Քադիր Հաս համալսարանում (KHU) և Բողազիչի (Բոսֆոր) համալսարանում գիտնականների, ՀԿ-ների ներկայացուցիչների և ուսանողների մասնակցությամբ:

 "Ընդհանուր ապագա Թուրքիայի և Հայաստանի համար" (2010թ., հունիսի 28-30, Ստամբուլ)

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը   “Հասարակություն և ժողովրդավարություն” ասոցիացիայի (Թուրքիա) հետ համատեղ, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ Ստամբուլում անցկացնում է երկօրյա սեմինար հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Հանդիպմանը, որը  վարում էր Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Կաուֆմանը, այցելել են քսան համալսարանական ուսանողներ Հայաստանից և Թուրքիայից: Սեմինարի ավարտից հետո մասնակիցները ընդունում են  քաղաքացիական հասարակության, երկկողմ և տարածաշրջանային մակարդակներում առավել լայն համագործակցության կոչ անող հայտարարություն` մատնանշելով այն քայլերը, որոնք կարող են իրականացվել կարճ ժամկետներում: Հայտարարության տեքստը հասանելի է հետևյալ հասցեով`

http://domkaukaski.org/index.php?option=com_content&task=view&id=449&Itemid=38

Հայ-թուրքական քաղաքացիական դիվանագիտության երկխոսություն (2009-2010)

Կազմակերպել է երեք սեմինար (երկուսը Երևանում և մեկը Ստամբուլում) և հիմնադրել է հարթակ Հայաստանի և Թուրքիայի բարձրակարգ փորձագետների համար (յուրաքանչյուր երկրից 12 հոգի):

Հայ-թուրքական արձանագրություններ (2009-2010)

Հինգ սեմինարներ է անցկացրել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Երևանում, Վանաձորում, Եղեգնաձորում և Գյումրիում, յուրաքանչյուրը մեկ օր տևողությամբ:

Թուրքիա-Հայաստան երկխոսություն (2009-2010)

Կազմակերպել է:

  • Մեկ օր տևողությամբ սեմինար "Եվրամիությունը և Թուրքիան. Թուրքիայի եվրոպական ինտեգրման խնդիրները և հեռանկարները",
  • Կլոր սեղան թուրք փորձագետների հետ, "Առավոտի" խմբագրատանը,
  • Սեմինար Վանաձորում "Հայ-թուրքական միջսահմանային համագործակցությունը. տեսանելի նախաձեռնություններ հայկական և թուրքական կողմից",
  • Սեմինար միջսահմանային համագործակցության մասին Գյումրիում: Սեմինարին հաճախել են քաղաքացիական հասարակության, դասախոսների, ուսանողների և երիտասարդական միությունների 80 ներկայացուցիչներ:

Վստահության ձևավորում հայ-թուրքական հարաբերություններում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համագործակցության ճանապարհով (2008)

Ծրագրի շրջանակում երկու հայտնի թուրք փորձագետ' Դիբա Նիգար Գյոկսելը (Turkish Policy Quarterly-ի գլխավոր խմբագիր և Եվրոպական կայունության նախաձեռնության ավագ վերլուծաբան) և Օզգուլ Էրդեմլի Մութլուն (ARI շարժման անդամ, կանանց ձեռներեցության և առաջնորդության կենտրոնի կառավարիչ) այցելեցին Հայաստան: Նրանք հարցազրույցներ տվեցին հայկական ԶԼՄ-ներով, այցելեցին մի շարք վերլուծական կենտրոններ և ՀԿ-ներ:

Հայաստանի և Թուրքիայի վերլուծաբանների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների համագործակցությունը որպես հայ-թուրքական հարաբերությունների միավորիչ գործոն (2007-2008):

Կենտրոնը կազմակերպել է երկու միջազգային կոնֆերանս "Հայաստան և Թուրքիա: Տարածաշրջանային շահեր եվրոպական ինտեգրացիայի լույսի ներքո" և "Հայաստան և Թուրքիա: Տարածաշրջանային շահեր եվրոպական ինտեգրացիայի լույսի ներքո": Կենտրոնը նաև հարցազրույցներ է անցկացրել Հայաստանի և Թուրքիայի քաղաքական կուսակցությունների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Որոշ հարցազրույցներ հրապարակվել են Turkish Policy Quarterly-ում:

Հրատարակություններ

  • "Ակնարկներ Հարավային Կովկասի երկրների պատմության վերաբերյալ" (2009)
  • "Հարավային Կովկասի երկրների և ժողովուրդների պատմությունից համատեղ գոյակցության դրական օրինակներ. Վերլուծաբանների և պատմաբանների զեկույցների հավաքածու Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից" (2009)
  • "Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարագ 2009-2010" (2009)

http://domkaukaski.org/index.php?option=com_content&task=view&id=314&Itemid=37

  • Հանրային զեկույց. "Վստահության ձևավորում հայ-թուրքական հարաբերություններում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համագործակցության ճանապարհով" ծրագրի վերաբերյալ (2009)
  • Միջազգային կոնֆերանսի նյութեր. "Գլոբալ մարտահրավերներ և սպառնալիքներ: Հնարավոր են համատեղ ջանքեր Հայաստանի և Թուրքիայի միջև" (2008)
  • Նյութեր միջազգային կոնֆերանսից. "Հայաստան և Թուրքիա. Տարածաշրջանային շահեր եվրոպական ինտեգրացիայի լույսի ներքո" (2008):

Ստեփան Գրիգորյան

Ստեփան Գրիգորյանը կենտրոնի տնօրենն է

grigoryan-stepan[1]Ֆիզիկա մաթեմատիկական գիտությունների թեկնածու է: 1990

August 2010

 Back Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ