Back Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն - Next 

logoԵրևանում գործող ռազմավարական հետազոտությունների կենտրոն է: Հիմնադրվել է 1994 թ., որպես Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնություն, ով մնում է կենտրոնի նախագահ:

 

 

richard-giragosian1Այժմ կենտրոնի ղեկավարը Ռիչարդ Կիրակոսյանն է, ով հաճախ է թուրքական և միջազգային ԶԼՄ-ներով հանդես գալիս Հայաստանին և տարածաշրջանին առնչվող խնդիրների վերաբերյալ: Կիրակոսյանը միջազգային հարաբերությունների վերլուծաբան է, ում ուշադրության կենտրոնում են տնտեսական, ռազմական անվտանգությունը և նախկին ԽՍՀՄ-ի, ինչպես նաև Միջին Արևելքի և Ասիայի քաղաքական զարգացումները: Նաև հոդվածներ է հրապարակում Newsweek-ի թուրքերեն հրատարակությունում, Turkish Policy Quarterly-ի խմբագրական խորհրդատու է: Ինը տարի աշխատել է ԱՄՆ Կոնգրեսում: Նաև աշխատել է խորհրդական տարբեր կազմակերպություններում, այդ թվում ԵԱՀԿ, Համաշխարհային բանկ, Միջազգային ճգնաժամային խումբ և ԱՄՆ զինված ուժեր: Էլեկտրոնային փոստ director@acnis.am, giragosi@msn.com

Կենտրոնը կազմակերպել է մի շարք միջոցառումներ, այդ թվում սեմինարներ, կլոր սեղաններ և զեկույցների հրապարակումներ, որոնք վերաբերել են արտաքին քաղաքականությունից մինչև ներքին քաղաքականության կարևոր խնդիրներին: Միջոցառումների մեծ մասի ամփոփ նկարագիրը և բոլոր զեկույցները տեղադրված են կենտրոնի կայքում (www.acnis.am).

 

Կենտրոնի վերջին աշխատանքները հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ

Մեկ տարի անց` հայ-թուրքականարձանագրությունները”: Ու՞ր ենք հասել և ու՞ր ենք գնում

 (Recent ACNIS work on Armenian-Turkish issues. “One year later: the Armenian-Turkish ‘protocols.’ Where we have come & where are we going?”)

 Հոկտեմբերի 13, 2010թ., Երևան

ՌԱՀՀԿ-ն հոկտեմբերի 13-ին ներկայացրեց իր զեկույցը, որով ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը գնահատական է տալիս հայ-թուրքական դիվանագիտության զարգացումներին նախորդ տարվա ընթացքում: Զեկույցը պաշտոնապես կոչվել է «Մեկ տարի անց` հայ-թուրքական «արձանագրությունները»: Ու՞ր ենք հասել և ու՞ր ենք գնում»:

Զեկույցի ներկայացմանը հրավիրված է եղել Բուրչու Բեջերմենը Հրանտ Դինք միջազգային հիմնադրամից, որը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների ապագան և ամփոփ ներկայացրել է «Սահմաններից այն կողմ» նախաձեռնության վերաբերյալ, որը նպաստում է մարդկային շփումներին և հայ ու թուրք հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությանը:

 

“Մեկ տարի անց` հայ-թուրքական արձանագրությունները: Ի՞նչ է փոխվել”:

 Հոկտեմբերի 12, 2010թ., Երևան

Ռազմավարական և Ազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոնը հոկտեմբերի 12-ին անց է կացնում երրորդ «ՌԱՀՀԿ Երիտասարդական ֆորումը» “Մեկ տարի անց` հայ-թուրքական արձանագրությունները: Ի՞նչ է փոխվել” վերնագրով` հայ-թուրքական «արձանագրությունների» ստորագրման միամյակի կապակցությամբ:

ՌԱՀՀԿ Երիտասարդական ֆորումը գնահատական է տալիս հայ-թուրքական դիվանագիտության խնդրին և երիտասարդության տեսանկյունից քննարկում է, թե ինչ է փոխվել և ինչն է նշանակալից արձանագրությունների վերաբերյալ:

ՌԱՀՀԿ երեք փորձնակները ներկայացնում են հայ-թուրքական արձանագրությունների հարցի վերաբերյալ ելույթներ: Վերլուծելով հայ-թուրքական դիվանագիտության անցնող բարդ տարին` արձանագրությունների ստորագրումից ի վեր, Արմինե Բադալյանը ներկայացնում է «Նայելով հետ: Ի՞նչ է տեղի ունեցել» վերնագրով ելույթը, որին հաջորդում է Էմմա Պետրոսյանի «Որտե՞ղ ենք մենք հիմա» ելույթը, որը գնահատական է տալիս երկու երկրների միջև դիվանագիտության ներկա փակուղուն:

ՌԱՀՀԿ փորձնակ Ստելլա Ալեքսանյանը այնուհետև ներկայացնում է երրորդ և վերջին ելույթը “Նայելով ապագային` ու՞ր ենք մենք գնում” վերնագրով, որը կենտրոնանում էր հայ-թուրքական հարաբերությունների ճանապարհի արժևորման վրա: Երևանյան “Քվանտ” վարժարանից երեք ավագ դպրոցականներ նույնպես ակտիվորեն մասնակցում են Երիտասարդական ֆորումին:

 

Սեպտեմբերի 23, 2010թ.

ՌԱՀՀԿ-ն ընդունում է մի խումբ թուրք լրագրողների, որոնք Երևանում էին գտնվում ստամբուլյան Հրանտ Դինք Հիմնադրամի կազմակերպած այցի շրջանակներում:

 

Հայ-թուրքական դիվանագիտություն: Թարմացում

2009 թ. ապրիլի 22-ին կենտրոնը սեմինար անցկացրեց հայ-թուրքական դիվանագիտության զարգացումների խնդրի շուրջ, որը համընկավ ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումների նախապատրաստության հետ: Հյուրերի թվում էին ամերիկահայ հայտնի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը` UCLA համալսարանի պրոֆեսոր, և կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սեմինարն ուներ չորս հիմնական զեկուցողներ: Տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի զեկույցը վերաբերում էր վերջերս Թուրքիա կատարած այցելության և հայ-թուրքական բանակցությունների ներկա փուլի գնահատականին: Պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը` ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ամփոփ ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը: Վերչիհան Զիֆլիօղլուն Ստամբուլի Hurriyet Daily News-ի թղթակից, ներկայացրեց վերջին զարգացումների վերաբերյալ թուրքական տեսակետը, ԵՊՀ-ից Աշոտ Սողոմոնյանը հանդես եկավ “հայ-թուրքական հարաբերությունների մարտահրավերը” զեկույցով:

 

Փակ քննարկումվերջին զարգացումների վերաբերյալ

2009 թ. օգոստոսի 6-ին կենտրոնը կազմակերպեց փակ քննարկում տարածաշրջանի երեք առավել կարևոր զարգացումների վերաբերյալ. Իրանի հետընտրական ճգնաժամի հետևանքները` Հայաստանի հանդեպ հնարավոր հետևանքներով և դասերով, թուրք-հայկական դիվանագիտության առկա վիճակը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը:

 

Հայ-թուրքական դիվանագիտությունը և Լեռնային ՂարաբաղըԼուծու̉մ, թե ոչ

2009 թ. նոյեմբերի 5-ին կենտրոնը կլոր սեղան քննարկում էր կազմակերպել հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ: Միջոցառմանը ներկա էին մի քանի դեսպաններ, Եվրահանձնաժողովի բարձրաստիճան դիվանագիտական պաշտոնյաներ, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ ներկայացուցիչներ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանատան ու Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ:

Կենտրոնի ավագ վերլուծաբան Մամվել Սարգսյանը ներկայացրեց հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերլուծությունը, Ռիչարդ Կիրակոսյանը ներկայացրեց արձանագրությունների ստորագրումից հետո զարգացումների գնահատականը: Այնուհետև տեղի ունեցավ ակտիվ քննարկում խորհրդարանականների, առաջատար փորձագետների, վերլուծաբանների և լրագրողների մասնակցությամբ:

Կենտրոնը հրապարակել է երկու զեկույցները և քննարկման մասին առանձին զեկույց:

2009 թ. Թուրքիայի վերաբերյալ հրատարակված զեկույցների համառոտ ցանկ.

 

Կենտրոնի աշխատակազմի վերլուծություններ

“Իշխանությունների լեգիտիմության պակասը և հասարակության հոգեբանական խնդիրները հայ-թուրքական դիվանագիտության շրջանակում” - կենտրոնի վերլուծաբան Արմինե Ղազարյան, մայիս 2009 (հայերեն):

 

Կենտրոնի աշխատակազմի վերլուծություններ

“Ինչ կարող է ասել Էրդողանը Ադրբեջանին” - կենտրոնի ավագ վերլուծաբան Մամվել Սարգսյան, մայիս 2009 (ռուսերեն):

 

Կենտրոնի հատուկ զեկույցների շարք թիվ 1. Իրան, Թուրքիա-Հայաստան, Լեռնային Ղարաբաղ

Հատուկ զեկույց 1: “Ճգանաժամը Իրանում. Մտորումներ Հայաստանի համար”:

Հատուկ զեկույց 2: “Թուրք-հայկական դիվանագիտություն. Որտե̉ղ ենք մենք”:

Հատուկ զեկույց 3: “Լեռնային Ղարաբաղի հակամարտություն. Հիմնական քննարկումներ”, Ռիչարդ Կիրակոսյան, օգոստոս 2009 (անգլերեն):

 

Կենտրոնի աշխատակազմի վերլուծություններ

“Հայ-թուրքական հարաբերություններ. դժվարին երկխոսություն” - Մանվել Սարգսյան, սեպտեմբեր 2009 (ռուսերեն):

 

Կենտրոնի աշխատակազմի վերլուծություններ

“Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հոգեբանական յուրահատկությունները” - Արմինե Ղազարյան, հոկտեմբեր 2009 (հայերեն):

 

Կենտրոնի աշխատակազմի վերլուծություններ

“Ցեղասպանության գործոնը հայ-թուրքական հարաբերություններում” - Մանվել Սարգսյան, հոկտեմբեր 2009 (ռուսերեն):

 

Կենտրոնի զեկույց թիվ 4. հայ-թուրքական դիվանագիտությունը և Լեռնային Ղարաբաղը

“Լեռնային Ղարաբաղը կրկին միջազգային ուշադրության կենտրոնում է” - Մանվել Սարգսյան (ռուսերեն):

“Հայ թուրքական դիվանագիտությունը և Լեռնային Ղարաբաղը. Լուծու̉մ, թե ոչ” Ռիչարդ Կիրակոսյան, նոյեմբեր 2009 (անգլերեն):

 

Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն
75 Երզնկյան փողոց, Երևան 0033, Հայաստան
Հեռ: +374 10 528780 or 274818;
Ֆաքս: +374 10 524846

Էլեկտրոնային փոստ: root@acnis.am or info@acnis.am
Կայք: www.acnis.am

August 2010

 Back Ազգային և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ