Back «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ - Next 

The Urban Foundation For Sustainable Development

Կայուն զարգացման հիմնադրամը հիմնադրվել է 2004 թ.-ին: Տեխնիկական խորհրդատվական ծառայությունների մատուցման,  քաղաքացիական հասարակության կառույցների հետ աշխատելու և համայնքներում մոբիլիզացիոն աշխատանքներ իրականացնելու միջոցով այն նպատակ ունի նպաստելու Հայաստանում ժողովրդավարության անցման գործընթացին:

Ուրբան Հիմնադրամը ձևավորվել է Ուրբան ինստիտուտից (Վաշինգտոն), որը 1999-2004 թթ. հաջողությամբ իրականացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորված «Աղետի գոտու վերակառուցման» ծրագիրը:

Գործունեության հիմնական ուղղություններն են`

  • Անցումը ժողովրդավարութանն ու մարդու իրավունքներ
  • Անդրսահմանային խաղաղություն և տարածաշրջանային ինտեգրացիա
  • Բնակարանային ոլորտ և ենթակառուցվածքներ

Ուրբան Հիմնադրամը համագործակցում է այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են VNG International, Habitat for Humanity Armenia, Հելսինկյան կոմիտեն, Internews-ը, տեղական ՀԿ-ներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ԶԼՄ-ներ, Հայաստանի համայնքների ասոցիացիա:

 

Հայ-թուրքական երկխոսության ծրագրերը  անդրսահմանային խաղաղության խթանման շրջանակներում

Ուրբան հիմնադրամը իր թուրքական գործընկեր “Մարմարա մանկավարժների ասոցիացիայի” հետ համատեղ և Եվրասիա Համագործակցության հիմնադրամի աջակցությամբ 2007թ.-ի սեպտեմբերից մինչև 2008թ.-ի փետրվարը կազմակերպում է “Հայ-թուրքական երկխոսություն եվրաինտեգրման խնդիրների շուրջ. երիտասարդների մոտեցումները” ծրագիրը:

Ծրագրի մասնակիցները հաղորդում են Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների ձայնը` անդրադառնալու եվրաինտեգրման գործընթացների և  հայ-թուրքական երկխոսության ու համագործակցության բարելավման հնարավորությունների նկատմամբ հասարակական կարծիքին: Նկարահանվում է քսան րոպեանոց ֆիլմ, որում հարցազրույց վերցնողը մոտենում է պատահական մարդկանց և հարցնում հայ-թուրքական հարաբերությունների տարբեր կողմերի վերաբերյալ նրանց կարծիքները: Սրան հետևում է կլոր սեղան Ստամբուլում հինգ հայ և հինգ թուրք երիտասարդների միջև: Հայաստանում ցուցադրվում է հեռուստաբանավեճ  (նկարահանված և այնուհետև ցուցադրված Վանաձորի հեռուստաալիքով) յուրաքանչյուր երկրից երկուական քաղաքագետների մասնակցությամբ (Սալիմ Կոչաբաշ, Չաֆեր Ուլու, Շուշան Խաթլամաջյան, Ավետիք Իշխանյան): 

 Ծրագիրը գնահատում է այն ենթադրության արդիականությունը, որ Թուրքիայի և Հայաստանի եվրոպական ձգտումները երբևէ կնվազեցնեն պատմական և քաղաքական տարբերությունները երկու երկրների միջև: Ի հավելումն սրան` ծրագիրը հետազոտում է այս գործընթացում էական դեր խաղալու երիտասարդ սերնդի ցանկությունն ու հնարավորությունները:

2009 թ.-ի սեպտեմբերից մինչև 2009 թ.-ի դեկտեմբերը Ուրբան հիմնադրամը իրականացնում է  “Հայ-թուրքական երկխոսություն: Եվրոպական ինտեգրացիան և գենդերային հարցերը” վերնագրով նախագիծը, որին աջակցում է Հայաստանում Բրիտանական դեսպանատունը: Ծրագիրը խթանում է հայ և թուրք կանանց միջև երկխոսությունը եվրոպական ինտեգրմանը, արժեհամակարգին և գենդերային խնդիրներին վերաբերող տարբեր հարցերի շուրջ: Այս ծրագրում Ուրբան հիմնադրամի գործընկերներն էին թուրքական Մարմարայի մանկավարժների ասոցիացիան և Լրագրողների ու գրողների հիմնադրամը: Կազմակերպությունները երկու մայրաքաղաքներում պատրաստում են vox-pop տեսանյութեր, որոնցում անցորդներին հարցվում էր, թե ինչպիսին են նրանք տեսնում երկու հարևանների ներկա և ապագա հարաբերությունները:  Այնուհետև անց է կացվում սեմինար երկու երկրների շարքային քաղաքացիների միմյանց մասին ընկալումների վերաբերյալ:

2009 թ.-ց սկսած` Ուրբան հիմնադրամը Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Զիրվե համալսարան, Թուրքիա) ասոցիացված անդամ է:

Ուրբան հիմնադրամը հրատարակել է «Երկխոսության փորձ` իրականություն» վերտառությամբ գիրք` հասանելի հայերենով և թուրքերենով:

Հայերեն տարբերակը`

http://www.urbanfoundation.am/upload/Arm-Turkish%20dialogue-youth-broshure.arm.doc

Թուրքերեն տարբերակը`

http://www.urbanfoundation.am/upload/Arm-Turkish%20dialogue-youth-broshure.tur.doc

Հասցե`
Հեռ: +37410512070
Ֆաքս: +37410512076
E-mail: ufsd@aua.am
www.urbanfoundation.am

August 2010

 Back «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ