Back Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010 - Next 
Independence Day celebrations in Yerevan in 2006
"Football diplomacy". Armenia-Turkey World Cup Qualifier 2008 in Yerevan.
Photo: Onnik Krikorian / Oneworld Multimedia 2008

21 փետրվար 2008

Նախագահ Աբդուլա Գյուլը շնորհավորում է նախագահ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ. "Ես հուսով եմ, որ Ձեր նոր պաշտոնը թուրք և հայ ժողովուրդների հարաբերությունների նորմալացման հնարավորություն կստեղծի" ասել է Գյուլը Սարգսյանին ուղղված ուղերձում:

5 հուլիս 2008

Սարգսյանը Թուրքիայի նախագահին սեպտեմբերի 6-ին հրավիրում է Հայաստան' դիտելու Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդիպումը:

18 հուլիս 2008

Ալի Բաբաջանը հաստատում է, որ Հայաստանը և Թուրքիան մի շարք գաղտնի հանդիպումներ են անցկացրել Բեռնում մայիսին և հուլիսին: (Արտգործնախարարի տեղակալ Էրթուղրուլ Ապականը և նրա տեղակալ Ունալ Չևիկոզը գլխավորել են թուրքական պատվիրակությունը, հայկական պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը): Բաբաջանը և Սարգսյանը սակայն, մեծ կարևորություն չեն տվել այդ հանդիպումներին: Հայաստանի վարչապետը հայտարարել է. "Չկա որևէ գաղտնիք կամ զարմանալու պատճառ: Հայաստանի և Թուրքիայի դիվանագետների միջև նման շփումները երբեք չեն դադարել և միշտ տեղի են ունենում":

30 օգոստոս 2008

Նախագահ Գյուլը ընդունում է Սարգսյանի հրավերը

7 սեպտեմբեր 2008

Թուրքական և հայկական պատվիրակությունները արտգործնախարարների գլխավորությամբ քննարկում են Կովկասում նոր տարածաշրջանային ֆորում ստեղծելու թուրքական կողմի առաջարկը, Լեռնային Ղարաբաղի խնդիրը և այլ տարածաշրջանային հարցեր: Բաբաջանը Նալբանդյանին ասում է, որ Թուրքիան աջակցում է Մինսկի գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ, և ավելացնում, որ Թուրքիան հարգում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

12 դեկտեմբեր 2008

Թուրքիայի խորհրդարանը կոչ է անում այլ երկրների խորհրդարաններին չխոչընդոտել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու ջանքերի միջոցով: Խորհրդարանի խոսնակ Քոկսալ Թոփթանը հայտարարում է, որ քաղաքական գործիչները և խորհրդարանները չեն կարող դատել պատմությունը:

15 դեկտեմբեր 2008

Մի խումբ թուրք ինտելեկտուալներ և գիտնականներ հրապարակավ ներողություն են խնդրում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի սպանությունների համար: Շուրջ 30.000 մարդու կողմից ստորագրված տեքստում նշվում է:

"Իմ խիղճը թույլ չի տալիս ընդունել 1915 թ. Օսմանյան հայերի մեծ աղետի հանդեպ առկա անզգացմունքայնությունն ու այդ փաստի մերժումը: Ես մերժում եմ այդ անարդարությունը և իմ կողմից իմ համակրանքն եմ արտահայտում իմ հայ եղբայրների զգացմունքներին և կրած ցավին: Ես ներողություն եմ խնդրում նրանցից":

Այս նախաձեռնության հրապարակումից քիչ անց, 146 պաշտոնաթող թուրք դեսպաններ հակադարձ հայտարարություն հրապարակեցին. "Այսօր հայկական ահաբեկչությունն ավարտին հասցրեց իր առաքելությունը" - նշվում էր այնտեղ. "Մենք տեղյակ ենք, որ ծրագրի երկրորդ փուլը ներառում է ներողությունը, իսկ հաջորդ քայլը կլինի հողի և փոխհատուցման պահանջը":

16 հունվար 2009

"Մենք երբեք այսքան մոտ չենք եղել Հայաստանի հետ հարաբերությունների վերջնական կարգավորման ծրագրին" հայտարարում է Բաբաջանը:

22 հունվար 2009

"Մենք շատ մոտ ենք կանգնած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը",- ասել է Նալբանդյանը,- "Մենք կարող ենք կատարել հաջորդ քայլը և լուծել խնդիրը, եթե Թուրքիան, Հայաստանի նման, մոտենա խնդրին առանց նախապայմանների և բացի սահմանը: […] Սահմանի բացումից հետո, մենք պատրաստ ենք հանձնաժողով ստեղծել և քննարկել երկու երկրների համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ":

22 ապրիլ 2009

Ինտենսիվ դիվանագիտական գործընթացից հետո (որտեղ առաջատար դեր էր խաղում Միացյալ Նահանգները), Անկարան և Երևանը կեսգիշերին համատեղ հայտարարություն են հրապարակում' շեշտելով, որ համաձայնության են եկել Ճանապարհային քարտեզի և երկկողմ հարաբերությունների նորմալացման ամբողջական շրջանակի շուրջ:

13 մայիս 2009

Հայաստանի հետ սահմանը փակ կմնա քանի դեռ ադրբեջանական տարածքների օկուպացիային վերջ չի տրվել - Բաքվում հայտարարել է վարչապետ Էրդողանը:

"Այստեղ պատճառահետևանքային կապ կա: Լեռնային Ղարաբաղի օկուպացիան այստեղ պատճառ է, իսկ սահմանի փակումը հետևանք. մենք չենք կարող բացել սահմանը քանի դեռ օկուպացիային վերջ չի տրվել"

31 օգոստոս 2009

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները հրապարակվում են Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների կողմից: Արձանագրությունները նախատեսում են դիվանագիտական հարաբերությունների հաստատում և միջկառավարական հանձնաժողովի ստեղծում երկու երկրների միջև առկա բոլոր հարցերը քննարկելու նպատակով, ներառյալ պատմության ենթահանձնաժողովը: Արձանագրությունները խիստ քննադատության են արժանանում հայկական սփյուռքի, Հայաստանի ընդդիմության, Ադրբեջանի և Թուրքիայի ազգայնական շրջանակների կողմից:

10 հոկտեմբեր 2009

Արձանագրությունները ստորագրվում են Էդվարդ Նալբանդյանի և Ահմետ Դավութօղլուի կողմից Ցյուրիխի համալսարանի մեծ դահլիճում: Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի Ռեյը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Եվրամիության գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանան և Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը մասնակցում են արարողությանը:

14 հոկտեմբեր 2009

Սերժ Սարգսյանը այցելում է Թուրքիա Աբդուլա Գյուլի հետ միասին Բուրսայում կայանքլիք Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու: Նախքան խաղը երկու նախագահները հանդիպում են միմյանց:

21 հոկտեմբեր 2009

Արձանագրությունները ուղարկվում են Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողով:

24 նոյեմբեր 2009

Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահները հանդիպում են Մոսկվայում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում:

12 հունվար 2010

Հայաստանի սահմանադրական դատարանը հաստատում է արձանագրությունների համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը: Որոշման նախաբանում դատարանը հայտարարում է, որ արձանագրությունները չեն կարող մեկնաբանվել այնպիսի ձևով, որը կհակասի Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ հոդվածին, որտեղ ասվում է, որ Հայաստանը աջակցում է Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում 1915 թ. տեղի ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

18 հունվար 2010

Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը մեկնաբանող հայտարարության մեջ Թուրքիայի արտործնախարարությունը նշել է.

"Դիտարկվել է, որ այս որոշումը պարունակում է նախապայմաններ և սահմանափակիչ կետեր, որոնք վնասում են Արձանագրությունների տառին և ոգուն: Նշված որոշումը վնասում է արձանագրությունների բանակցման բուն պատճառին ինչպես նաև դրանց հիմնական նպատակին: Այս մոտեցումը չի կարող ընդունվել մեր կողմից":

9 փետրվար 2010

Հայաստանի նախագահը ուղերձ է հղում Թուրքիայի նախագահին' կոչ անելով նրան հավատարիմ մնալ արձանագրություններին և առաջ շարժվել նորմալացման գործընթացով: Մեկ օր անց Թուրքիայի նախագահը դրական պատասխան է տալիս:

7 ապրիլ 2010

Երևանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է Էրդողանի հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուի և փոխարտգործնախարարի գլխավորած թուրքական պատվիրակությանը: Նույն օրը, մի փոքր ավելի ուշ, Սինիրլիօղլուն հանդիպում է Սերժ Սարգսյանին և նրան է փոխանցում Էրդողանի, Գյուլի և Դավութօղլուի գրավոր ուղերձները:

12 ապրիլ 2010

Էրդողանն ու Սարգսյանը հանդիպում են Վաշինգտոնում, նախագահ Օբամայի հրավիրած միջուկային անվտանգությանը նվիրված գաթաթնաժողովի շրջանակում: ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, <<երկու ղեկավարները համաձայնել են շարունակել հարաբերությունների նորմալացման գործընթացն արտաքին գործերի նախարարների կանոնավոր հանդիպումների միջոցով>>: Հաջորդ օրը Նալբանդյանն ու Դավութօղլուն հանդիպում են աշխատանքային ճաշի ժամանակ, որը կազմակերպել էր Հիլարի Քլինթոնը: Նրանց զրույցը կենտրոնանում է նախորդ օրը Սարգսյանի և Էրդողանի միջև կայացած քննարկումների վրա:

22 ապրիլ 2010

Հայաստանը կասեցնում է արձանագրությունների վավերացման գործընթացը: Հայաստանի նախագահը հայտարարում է.

"Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պակաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու և գործընթացը տապալելու համար: Հետևաբար մեր եզրակացությունն ու դիրքորոշումն էլ միանշանակ է.

  1. Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել:
  2. Ողջամիտ ժամկետները, մեր կարծիքով, ավարտվել են: Ամեն գնով ապրիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապես անընդունելի է:
  3. Մենք անընդունելի ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած' հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված:

[…]Այս ընթացքում Թուրքիայի հետ սկսված գործընթացի ապագայի վերաբերյալ ես քննարկումներ եմ ունեցել և շարունակում եմ դրանք Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի, ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև եվրոպական մի շարք կառույցների մեր գործընկերների հետ: Ես շնորհակալ եմ նրանց' մեր նախաձեռնությանը ցուցաբերած օժանդակության, գործընթացին սատարելու և դրա առաջընթացին միտված ջանքերի համար: Չեմ թաքցնում, մեր գործընկերները հորդորել են ինձ շարունակել գործընթացը, հորդորել են չկանգնեցնել այն:

Եվ հարգելով նրանց, նրանց ջանքերն ու անկեղծ ցանկությունները, կոալիցիոն գործընկերների հետ և Անվտանգության խորհրդում քննարկումներից հետո, մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Վստահ եմ' սա է պահանջում մեր ազգային շահը:"[8]

Օտարերկրյա առաջնորդները (ԱՄՆ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Եվրամիություն և այլն) ողջունեցին գործընթացից ամբողջությամբ դուրս չգալու որոշումը:

Թուրքիան հայտարարեց, որ շարունակում է հավատարիմ մնալ գործընթացին:

24 ապրիլ 2010

Հայերի հիշողության օրը Օբաման հայտարարեց:

"Հիշատակի այս հանդիսավոր օրը մենք կանգ ենք առնում՝ հիշելու, որ 95 տարի առաջ սկսվեց 20-րդ դարի ծանրագույն եղեռնագործություններից մեկը։ Պատմության այդ մութ շրջանում՝ Օսմանյան Կայսրության մայրամուտի օրերին, 1.5 միլիոն հայեր կոտորվեցին կամ իրենց մահը գտան տեղահանության ճանապարհին», - իր ուղերձում ասել է Բարաք Օբաման՝ հավելելով. - «Ես մշտապես հայտարարել եմ իմ սեփական տեսակետը 1915 թվականին կատարվածի վերաբերյալ, և իմ տեսակետն այդ պատմության վերաբերյալ չի փոխվել։ Մեր բոլորի շահերից է բխում փաստերի լիարժեք, անկեղծ և արդարացի ճանաչմանը հասնելը։ Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության կործանարար էջերից է, և մենք պետք է կենդանի պահենք այդ մասին հիշողությունը՝ ի նշան զոհերի հանդեպ հարգանքի և որպեսզի խուսափենք անցյալի սահմռկեցուցիչ սխալներից»:

«Ես ողջունում եմ այն թուրքերին, ովքեր 1915 թվականին փրկել են հայերի, եւ քաջալերված եմ պատմության այս ցավալի դրվագի շուրջ թուրքերի և հայերի միջև երկխոսությամբ, ինչպես նաև հենց Թուրքիայում ծավալվող քննարկումներից։ Միասնաբար թուրք և հայ ժողովուրդները ավելի կուժեղանան՝ ճանաչելով իրենց ընդհանուր պատմությունը և ընդունելով իրենց ընդհանուր մարդկայնությունը" [9]:

ԱՄՆ նախագահը չօգտագործեց ցեղասպանությունը եզրույթը:

24 ապրիլ 2010

Ստամբուլում մի քանի հարյուր մտավորականներ աննախադեպ ժողով էին կազմակերպել' նշելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

26-29 հուլիս

Carnegie Endowment-ը Իտալիայում (Բելլաջիո) կազմակերպեց երկխոսությանն ուղղված ոչ պաշտոնական հանդիպում հայ և թուրք փորձագետների և քաղաքական դեմքերի միջև` քննարկելու, թե ինչ կարելի է անել հասարակական դիվանագիտության ջանքերին աջակցելու և դիվանագիտական գործընթացը պահպանելու համար: Հանդիպմանը աջակցել են Tavitian հիմնադրամը, Friedrich Ebert հիմնադրամը և Rockefeller կենտրոնը: Չնայած, որ հանդիպումը մեկանգամյա էր, հնարավոր է, որ 2011թ.-ին կազմակերպվի երկրորդ հանդիպումը:

Այս հանդիպումը հիմնականում կազմակերպվել էր Թոմաս դե Վաալի կողմից, որը Carnegie Endowment-ի` Ռուսաստանյան և Եվրասիական ծրագրի ավագ աշխատակից է`մասնագիտացած հարավկովկասյան տարածաշրջանի շուրջ: Նա “Սև Այգի: Հայաստանն ու Ադրբեջանը՝ խաղաղության և պատերազմիմիջով” գրքի ( Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War (NYU Press, 2003) ) հեղինակն է, որը թարգմանվել է հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն: Նրա վերջին գիրքն է “Կովկաս; ներածական” ( The Caucasus: An Introduction (Oxford University Press, 2010) ): Carnegie Endowment-ում դե Վաալը ինտենսիվ աշխատանքներ է տարել հայ-թուրքական հարաբերությունների շուրջ և վերջերս հրատարակել է Carnegie-ի վերլուծականը «Հայաստան-Թուրքիա: Կամրջելով անդունդը» վերնագրով ( Armenia and Turkey: Bridging the Gap (ապրիլ 2010, թարմացված` հոկտեմբեր 2010) ) http://carnegieendowment.org/files/armenia_turkey.pdf : Նա նաև Հենրի Բարքիի (Henri Barkey) հետ միասին հեղինակել է «Զինադադարը` փրկության անհրաժեշտության մեջ» ( “The Truce in Need of a Rescue” ) հոդվածը “Los Angeles Times”-ում` տպված 2010թ.-ի փետրվարի 5-ին: (Link: http://articles.latimes.com/2010/feb/05/opinion/la-oe-barkey5-2010feb05)

11-17 սեպտեմբեր

ՆԱՏՕ-ն Երևանի մերձակայքում կազմակերպում է աղետների արձագանքման իր ամենամյա վարժանքները: Մասնակցել է ավելի քան 600 մասնակից ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 30 երկրներից, ինչպես նաև 40 դիտորդ: «Հայաստան: 2010»-ը առաջին այդ տեսակ վարժանքն էր` կազմակերպված Կովկասում: (http://www.euronews.net/2010/09/15/armenia-hosts-its-first-nato-exercise/ կամ www.nato.int/cps/en/natolive/news_66198.htm)

2010 թ.-ի հուլիսին տեղեկություն էր տարածվել, թե Անկարայի կողմից քննարկվում է հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացումը` Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ընթացքում օգտագործվելիք սպառազինության անցկացման համար http://www.defensenews.com/story.php?i=4709430: Սակայն Թուրքիայի արտգործնախարարը ժխտում է այդ տեղեկությունները: http://www.panorama.am/en/politics/2010/07/17/arm-turk-boarders/

19 սեպտեմբեր, 2010

Սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում վերջին 95 տարվա ընթացքում առաջին անգամ տեղի է ունենում պատմական նշանակության պատարագ: Իրադարձությունը լայնորեն քննարկվում է թուրքական և հայկական մամուլում:

http://www.todayszaman.com/news-223398-cross-erected-on-historic-akdamar-church.html
ttp://www.gmfus.org/galleries/ct_publication_attachments/Goksel_Churches_Oct10_final.pdf

21 սեպտեմբեր

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորական նամակ է ուղարկում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Իր նամակի մեջ Գյուլը, ըստ երևույթին, հույս է հայտնում, որ արձանագրությունները շարունակում են հիմք հանդիսանալ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համար, և ընդգծում է բարիդրացիական կապերի հաստատման կարևորությունը:

http://www.hurriyet.com.tr/dunya/15834929.asp
http://www.panorama.am/en/politics/2010/09/21/abdulah-gyul/

25 սեպտեմբեր

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանին նշում է.

“Անցյալ տարի, ինտենսիվ բանակցություններից արդյունքում ձեռք բերվեցին համաձայնություններ եւ ի վերջո ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Մենք վստահելի ներդրում կատարեցինք այդ մերձեցման գործում, սակայն Թուրքիան, դժբախտաբար, հետ կանգնեց իր պարտավորություններից եւ ոչ միայն զերծ մնաց ստորագրված արձանագրությունների վավերացումից, այլեւ վերադարձավ գործընթացի մեկնարկից առաջ նախապայմանների լեզվին

August 2010

 Back Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010 - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ