Back Ասպարեզ Լրագրողների ակումբ Գյումրի - Next 

logoredԳյումրիում գործող լրագրողական կազմակերպություն է: Հիմնադրվել է 2000 թ., աջակցում է խոսքի ազատությանը, քաղաքացիների և լրագրողների պաշտպանությանը և տեղեկատվության մատչելիությանը: Հաճախ է քննադատում կառավարությանն ու տեղական իշխանություններին: Վերջին տասնամյակի ընթացքում կազմակերպել է 950 մամուլի ասուլիսներ և 250 բանավեճեր հարցերի բավականին մեծ շրջանակի վերաբերյալ' ժողովրդավարությունից և մամուլի ազատությունից մինչև հայ-թուրքական հարաբերություններ և սահմանի բացում: Իրականացրել է 45 ծրագիր, որոնցից 28-ը դրամաշնորհների օգնությամբ:

p9Լևոն Բարսեյանը Ասպարեզի հիմնադիր նախագահն է: ԵՊՀ-ում ստանալով դիպլոմներ աշխարհագրությունից և ֆոտոժուռնալիստիկայից,  եղել է աշխարհագրության ուուցիչ 1991-1992 թթ.: Այնուհետև ամբողջովին կենտրոնացել է ժուռնալիստիկայի ուղղությամբ: 1992-1994 եղել է Գյումրիում գործող "Ցայգ" հեռուստաընկերության լրագրող, օպերատոր, գլխավոր խմբագիր, տնօրենի պաշտոնակատար: Այնուհետև տեղափոխվել է Շանթ հեռուստաընկերություն, որտեղ աշխատել է որպես լրագրող, օպերատոր և լրատվական ծառայության տնօրեն (1995-1996), տնօրենի պաշտոնակատար (1996), արտադրական տնօրեն (1997-2000), հաղորդավար (1996-2000): 2000 թ. հիմնադրել է Ասպարեզը, որի նախագահն է մինչ օրս:

Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող ծրագրեր

Իրականացրել է փոքրածավալ սոցիոլոգիական հարցումներ (մինչև 1000 մարդ) սահմանի բացման խնդրով' 2002, 2004 և 2005 թթ.: 50% - 60% տոկոսը կողմ են արտահայտվել սահմանի բացմանը, 25%' դեմ, մնացածը հստակ կարծիք չեն ունեցել:

2007 թ. ապրիլ-նոյեմբերին Ասպարեզի անդամները այցելել են Կարս, հանդիպել լրագրողների, ՀԿ-ների ներկայացուցիչների, գիտնականների հետ: Ասպարեզի կայքում զեկուցել են հանդիպումների մասին, երկու ծավալուն հոդված է հրապարակվել նաև Գյումրիում հրատարակվող "Շրջապատ" շաբաթաթերթում: Սեպտեմբերին և հոկտեմբերին հայ և թուրք լրագրողական հատվածի և ՀԿ-ների ներկայացուցիչները Կարսում և Գյումրիում ֆուտբոլային ընկերական հանդիպումներ են անցկացրել: Մայիսին և հունիսի սկզբին Ասպարեզի անդամները Լևոն Բարսեղյանի գլխավորությամբ այցելել են Կարս, հանդիպել CNN Turk-ի, Իհլաս և Դողան լրատվական գործակալությունների, ՀԿ-ների և տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Բարսեղյանը այցելել է Կարս նաև նախագահ Գյուլի' Հայաստան կատարած այցելությունից հետո, որպես հայ-թուրքական թիմային զեկույցի մաս: Նա հանդիպել է ռեժիսոր Իսրաֆիլ Փարլակին, Kars Postasi, Huryurt and Olcek պարբերականների խմբագիրներին, Kavkaz Radio-ի լրագրողներին, քրդական DTP կուսակցության անդամներին և Ալիջան Ալիբեյօղլուի հետ, որը Կարսի նախկին քաղաքապետի եղբայրն էր: Իր այցելության մասին նա հոդված է հրապարակել "Շրջապատ" պարբերականում: ("Երկաթե վարագույրի վերջին 200 կիլոմետրը"):[12]

Ասպարեզ ակումբ

96 Պուշկինի փողոց, Գյումրի, Հայաստան

Հեռ: + 374 312 30622

Էլեկտրոնային փոստ: info@asparez.amկամ levon@asparez.am

August 2010

 Back Ասպարեզ Լրագրողների ակումբ Գյումրի - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ