Back Քաղաքային Ուսումնասիրությունների Կենտրոն - Next 

CRC Logo blueՔաղաքային Ուսումնասիրությունների Կենտրոնը հասարական կազմակերպություն է`հիմնված 2002 թ.-ին:

Կենտրոնը հիմնվել է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի և Գյումրիից մի խումբ մտավորականների կողմից:

Կենտրոնը ձգտում է աջակցել Հարավային Կովկասի և Արևելյան Անատոլիայի քաղաքացիներին առավել ուժեղ արժևորել պատմական և մշակութային արժեքները:

Վիզուալ և աուդիովիզուալ արվեստը, երաժշտությունն ու արհեստները կիրառվում են տարածաշրջանի մշակութային աճը խրախուսելու և սոցիալ ու տարածաշրջանային համերաշխությունը խթանելու համար:

 

Ashot pick lowՂեկավարը Աշոտ Միրզոյանն է: Նա ճարտարապետ է և քաղաքային նախագծող: Այժմ նա ուսումնասիրում է մշակույթի կառավարում:

Հայ-թուրքական մերձեցմանը վերաբերող ծրագրերը ներառում են`

 

 

 

 

Միջազգային շարժում, “Մշակութային Կովկաս” (ընթացքի մեջ)

www.cityresearch.org/culturalcaucasus

Կենտրոնը 2004 թ.-ին սկսել է խթանել  Հարավային Կովկասի երկրների միջև միջ-մշակութային երկխոսությանն ու փոխըմբռնմանը` մաքրելով և գեղեցկացնելով տարածաշրջանում պատմական վայրերը: Ամենամյա միջոցառումներ են տեղի ունեցել Գյումրիում` Հայաստան  (2004), Գորիում` Վրաստան (2005), Արտանուջում` Թուրքիա (2006), Շուախեվիում` Աջարիա, Վրաստան (2007): 

2007 թ.-ի հոկտեմբերին կենտրոնը Գյումրիի (Հայաստան), Կարսի (Թուրքիա) և Ախալցխայի (Վրաստան) երիտասարդ քաղաքացիների շրջանում անց է կացնում միջմշակութային ծրագիր` Եվրոպայի խորհրդի “Բոլորը տարբեր` բոլորը հավասար” ծրագրի շրջանակներում:

2008 թ.-ին Կենտրոնը Կարսում (Թուրքիա) անց է կացնում «Խաղաղության պարտիզաններ» վերտառությամբ քննարկում: Տարածաշրջանից երիտասարդները հավաքվում են միջմշակութային հանդիպման համար, ուր խմբակային ստեղծարարությունը կիրառվում է որպես միջոց փոխըմբռնման և հանդուրժողականության հասնելու համար:

 

Ճանապարհ դեպի մշակութային տարածք

http://www.rhiz.eu/artefact-34488-en.html

 Ընթացիկ ծրագիրը նպատակ ունի զարգացնելու մշակութային տարածություններն ու լսարանները հյուսիսային Հայաստանի, արևմտյան Վրաստանի և արևելյան Թուրքիայի ոչ բավարար ներկայացված շրջաններում տարբեր տեսակի շփումների բարելավման միջոցով (մշակութային դերակատար + լսարան, մշակութային դերակատար + մշակութային դերակատար, լսարան + լսարան):

Ծրագիրը հանգեցնում է`

Տեղեկությունների ձեռքբերում և մշակում.

  • Տարածաշրջանի մշակութային տարրերի հետազոտություն (Արվեստներ` երաժշտություն, նկարչություն, ճարտարապետություն, կատարողական արվեստ; տեղական մշակույթ` արհեստներ, սիրողական արվեստ, խոհանոց, բանավոր պատմություններ և այլն):
  • Հետազոտությունների արդյունքների գրանցում (մարդկանց հետ հանդիպումների գրանցում, գործողությունների լուսանկարում և տեսագրում, օրագրերի կազմում և այլն), հավաքված տեղեկության վերլուծություն և պահպանություն:

Ինքնաբավ կայուն ցանցի կառուցում.

 -    մշակութային դերակատարների միջև կապերի ստեղծում շփումների տարբեր միջոցներով;  խմբակային ստեղծարարության համար դաշտի ստեղծում կրթության, ցանցերի ստեղծելու նախաձեռնությունների և այլ միջոցներով:

 

Երկխոսությունշարժմանմեջ (ber_A_ber) http://www.facebook.com/group.php?gid=117614154919647&ref=ts

Ընթացիկ այս ծրագիրը նպատակ ունի Թուրքիայի և Հայաստանի միջև մշակութային կապեր ստեղծել` տեսաձայնային ոլորտի մասնագետների և ոչ-մասնագետների միավորման և նրանց գործունեության մեջ փոխազդեցության ստեղծման միջոցով: Միացյալ աշխատանքը նախատեսված է ցուցադրել հասարակության լայն շրջանակներին Թուրքիայում և Հայաստանում: Առաջին սեմինարները տեղի են ունեցել 2010 թ.-ի օգոստոսին Գյումրիում և Կարսում, ուր նկարվում են վեց կարճամետրաժ ֆիլմեր: Նախատեսվում է Գյումրում և Կարսում սեմինարների կազմակերպում ու ֆիլմերի նկարահանում, ինչպես նաև` հետագայում այլ հասարակական միջոցառումներ ` ներառյալ Երևանում և Ստամբուլում:

 

Օնլայնֆիլմերիփառատոն  IF SQUARE, 2010

(http://www.ifistanbul.com/)

Քաղաքային Ուսումնասիրությունների Կենտրոնը Անադոլու Կուլտուրի հետ համատեղ կազմակերպում է “!f 2”   օնլայն ֆիլմերի ցուցադրությունը Գյումրիում: “!f 2”  -ը փորձ է !f istanbul AFM ֆիլմերի միջազգային անկախ փառատոնի հետ միասին ստեղծելու տեղական և միջժողովրդական համագործակցություններ` փառատոնային ֆիլմերին ավելի լայն լսարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու համար:

 

Քաղաքային Ուսումնասիրությունների Կենտրոն

Հասցե: 12 Gai str. 3107 Gyumri, Armenia
Հեռախոս: +37431252011
Ֆաքս: +37431246044

E-mail: alex@cityresearch.org
Web:    www.cityresearch.org

August 2010

 Back Քաղաքային Ուսումնասիրությունների Կենտրոն - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ