Back Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ - Next 

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ)` ստեղծված  2006թ.-ին, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանում քաղաքացիական հասարակության հետագա առաջընթացին` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և արդյունավետ համագործակցության խթանման միջոցով:

Իր առաքելությանը հավատարիմ` ՔԶՀՀ-ն իրականացրել է բազմազան ծրագրեր և մատուցել բազմապիսի ծառայություններ: Վերջին շրջանում կազմակերպությունն իրականացրել է 10 ծրագիր, տրամադրել է շահերի պաշտպանության և ընտրությունների վերաբերյալ 77 դրամաշնորհային ծրագիր և 54 կրթաթոշակ:

Հասցե`

Հայաստան, 0019, Երևան, Պռոշյան փ., 11/5

Հ/Ֆ: +374-10-586012 , 586013

Է: cdpf@cdpf.am

Կայք: http://www.cdpf.am/

 

Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող ծրագիր:

“Նորահայտ առաջնորդներ” ծրագիր  (հոկտեմբեր 2010-հուլիս 2011)

"Նորահայտ առաջնորդներ" ծրագրի նպատակն է ձևավորել հայ, ամերիկացի և թուրք երիտասարդ առաջնորդների խումբ, որոնք ղեկավարում են տեղական ՀԿ-ներ, որոնց նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության և տնտեսական հնարավորությունների զարգացումը:Սույն ծրագիրը կհամախմբի 21-35 տարեկան հայ, թուրք և ամերիկացի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) առաջնորդների, որոնք միասին կմշակեն համայնքահեն ծրագրեր` զարգացնելով ՔՀԿ կարողությունները, խորացնելով երեք երկրների միջև կապերը և ամրապնդելով քաղաքացիական հասարակությունը:

Ընտրված մասնակիցները կմասնակցեն Միացյալ Նահանգներ և Թուրքիա ուսումնական այցերին և Հայաստանում կհյուրընկալեն Միացյալ Նահանգների և Թուրքիայի մասնակիցներին: Ուսումնական այցերը ներառում են թեմատիկ քննարկումներ, դասընթացներ, այցեր նմանատիպ կազմակերպություններ, մասնագետների աշխատանքի ուսումնասիրում, որին կհետևի on-line հաղորդակցություն և համաժողովներ:

Ծրագիրը մասնակիցներին հանրավորություն կտա փոխանակել իրենց փորձը, հաջող պրակտիկան և նոր կապեր ստեղծել երեք երկրների ՔՀԿ-ների միջև: Ուսումնական այցերի նախնական ժամանակաշրջանը հետևյալն է. ԱՄՆ-ում` 2011թ.-ի փետրվար, Թուրքիայում և Հայաստանում` 2011թ.-ի ապրիլ ամիսներին: Ուսումնական այցերի հետ կապված բոլոր ծախսերը փակվում են ծրագրի կողմից:

Ծրագիրն իրականացվում է Կրթական զարգացման ակադեմիայի (ԱՄՆ) և Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի (Թուրքիա) հետ համատեղ, Անկարայում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

August 2010

 Back Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ