Back «Ինտերնյուս» Մամուլի Աջակցության ՀԿ - Next 

«Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ-ը աջակցում է խոսքի ազատությանն ու մամուլի ազատությանը: Կազմակերպության գործունեությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ քաղաքացիական հասարակությունը չի կարող գոյություն ունենալ առանց ազատ և հզոր ԶԼՄ-ների առկայության:Այս առումով, Ինտերնյուսը կազմակերպում է վերապատրաստողական դասընթացներն արդեն կայացած և սկսնակ լրագրողների համար, աջակցում է լրատվական գրագիտությանը, կողմ է հանդես գալիս լրատվական օրենսդրության բարելավմանը և պաշտպանում է լրագրողների իրավունքները: ՀԿ-ը զարգացնում է բազմաշերտ տեղեկատվություն մարդու իրավունքների, եվրաինտեգրման, քաղաքացիական հակամարտությունների, ընտրությունների, միգրացիայի, ազգային փոքրամասնությունների, գենդերային և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ թիրախային լսարանի լայն զանգվածների համար:

Ինտերնյուսը Հայաստանում աշխատում է` սկսած 1995 թ.-ի դեկտեմբերից, որպես ԱՄՆ-ում գործող Internews Network-ի ճյուղ: Հայկական մամուլի աջակցության Ինտերնյուս ՀԿ-ը գրանցվել է 1996թ.-ին: ՀԿ-ը Ինտերյուս Միջազգային Ասոցիացիայի (Internews International Association) հիմնադիր է և անդամ:

Հասցե`

3 Արշակունյաց պ., 3րդ հարկ, Երևան
Հ: 010 586320
Ֆ: + 374 10 56-90-41

armens@internews.am
Կայք: http://www.internews.am

 

Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող ծրագիր

Հայ-թուրքական Երկխոսություն (սեպտեմբեր 2010-օգոստոս 2011)

Ծրագիրն ընդլայնում է Հայաստանի և Թուրքիայի անկախ լրագրողների և լրատվամիջոցների հնարավորությունները ` իրենց հարևանների մասին մշակութային, քաղաքական, տնտեսական ենթատեքստում հավասարակշռված տեղեկատվության զարգացման և տարածման համար: Այս նպատակով Ինտերնյուսը աջակցություն է ցուցաբերում հայկական և թուրքական լրատվական մասնագետներին իրականացնելու հաղորդումներ իրենց հարևան երկրի տարածքում:

Փոխադարձ այցի միջոցով նրանք կհավաքեն կառավարական ներկայացուցիչների, քաղաքական կուսակցությունների առաջնորդների, հասարակական ակտիվիստների և գործընկերների այլընտրանքային կարծիքները: Այս նախաձեռնության արդյունքում նորությունների, հասարակական և վերլուծական հաշվետվությունների երկկողմ հոսք կառաջանա: Ավելին, Ինտերնյուսը կինոյի և լրագրության համալսարանական բաժինների ուսանողներին սովորեցնում է վավերագրական ֆիլմի մեթոդներին և ապահովում է ուսուցմամբ` իրենց հարևան երկրից որևէ սոցիալական թեմայի վերաբերող կարճ ֆիլմի նկարահանման համար:

Ծրագիրը ներառում է`

  • սեմինար վավերագրական ֆիլմի պատրաստման վերաբերյալ
  • կրթական և մշակութային թրեյնինգ
  • ֆիլմի թեմայի շուրջ անհատական խորհրդակցություն
  • հանդիպումներ, հետազոտություն և քննարկումներ
  • ֆիլմի պատրաստում

Վեցական մասնակիցներ են ընդգրկվելու Հայաստանից և Թուրքիայից: Հայ մասնակիցները Թուրքիայում պատրաստելու են տաս րոպեանոց վավերագրական ֆիլմեր, և թուրքականներն իրականացնելու են նույն բանը Հայաստանում: Ֆիլմերը արտացոլելու են կյանքը հարևան երկրում հեղինակների աչքերով:

Ծրագիրն իրականացվում է «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ-ի, Երևանի Մամուլի ակումբի, GPOT-ի (Թուրքիա), Cam film (Թուրքիա) INTERNEWS NETWORK-ի համատեղ միջոցներով: “Հայ-թուրքական երկխոսությունը իրականացվում է Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի, ԱՄՆ պետդեպարտամենտի աջակցության շնորհիվ:

August 2010

 Back «Ինտերնյուս» Մամուլի Աջակցության ՀԿ - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ