Back Փրոջեքթ Հարմոնի - Next 

Փրոջեքթ Հարմոնին Հայաստանում

PH International-ը ՀՀ-ում իր գործունեությունը սկսել է 2000թ.-ից և մինչ օրս իրականացրել է մի քանի կարևոր ծրագրեր: Դրանց շրջանակներում իրագործվել է գործունեություն` ուղղված հեռավոր գյուղական համայնքների զարգացմանը, հանրակրթության բարելավմանը, մասնագիտական վերապատրաստումներին, տեղեկատվական տեխնոլոգիաների տարածմանն ու լայնորեն կիրառմանը, ինչպես նաև անչափահասների իրավական սոցիալականացմանը: Արձագանքելով համայնքների կարիքներին, PH International-ը համագործակցում է ՀՀ նախարարությունների, մարզային կառավարման կառույցների, միջազգային և տեղական կազմակերպությունների հետ` ի նպաստ երկրում համայնքավարության զարգացումը: 

ՀՀ-ում PH International-ի իրականացրած նախաձեռնություններից են ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորված «Առցանց համայնքների զարգացում» ծրագիրը,«Հայաստանի դպրոցների փոխկապակցում» ծրագիրը, ինչպես նաև Համաշխարհային Բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկի միջոցով ֆինանսավորվող«ՀՀ Կրթության որակի և համապատասխանություն» ծրագրի շրջանակներում իրագործված Գեղարքունիքի ուսուցիչների համակարգչային վերապատրաստման խորհրդատվությունը:Երեք նախաձեռնություններն էլ նպատակ են ունեցել նորարարական մոտեցումներով ներկայացնել արդի տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի համայնքներին, որպես հիմնական թիրախ խմբեր դիտարկելով  մանկավարժներին, աշակերտներին և փոքրամասնությունների ներկայացուցիչներին:     

Հասցե`

Փի-Էյչ Ինթերնեշնլ - Հայաստան
8/8 Պարոնյան փ. | Երևան, Հայաստան | 0015

Կապ`

Հ  (+374 10) 53-86-76 |
Ֆ  (+374 10) 53-67-83 | Է  ph-am@ph-int.org
Կայք: http://www.ph-int.org/arm/eng/

 

Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող ծրագիր

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ

Ժամանակահատվածը: 01.10.2010 - 31.01.2012

Youth LAB

August 2010

 Back Փրոջեքթ Հարմոնի - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ