Back ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ - Next 

logoՀայաստանի գիտությունների ակադեմիան (1993 թ. ՀՀ ԳԱԱ) հիմնադրվել է 1943 թվի նոյեմբերի 25-ին' որպես ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղ:

Հիմնականում ֆինանսավորվում է պետբյուջեից: Հավելյալ աջակցություն է ստանում տարբեր պետական և մասնավոր հիմնադրամներից, ինչպես նաև Ակադեմիայի և Հայաստանում ու արտերկրում գործող այլ կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերից: Բաղկացած է հինգ բաժանմունքից (մաթեմատիկական և տեխնիկական գիտություններ, ֆիզիկա և աստղաֆիզիկա, բնական գիտություններ, հայագիտություն և հումանիտար գիտություններ, քիմիա և երկրի մասին գիտություններ) և հիսուն գիտական ինստիտուտներից ու այլ հաստատություններից: Ունի 3700 անդամ, այդ թվում 87 ակադեմիկոս, 18 թղթակից անդամ, 323 գիտությունների դոկտոր, և 1006 գիտությունների թեկնածու(PhDs).

Արևելագիտության ինստիտուտը հիմնադրվել է 1971 թ. ավելի վաղ հիմնադրված (1958) արևելագիտության բաժնի հիման վրա: Հետազոտությունների շրջանակն ընդգրկում է պատմությունը, սոցիալ-քաղաքական, միջազգային և տարածաշրջանային հարաբերությունները, մշակույթը, կրոնը, Միջին Արևելքի, Կովկասի և Արևելյան Ասիայի ազգային փոքրամասնությունների և էթնիկ խմբերի խնդիրները հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Բաղկացած է հետևյալ բաժիններից' Հին Արևելք, Քրիստոնյա արևելք, արաբագիտություն, թուրքագիտություն, իրանագիտություն, Արևելաասիական ուսումնասիրություններ և քրդական ուսումնասիրություններ: Թուրքագիտության բաժինը կենտրոնացած է Օսմանյան կայսրության և Թուրքիայի պատմության, ազգային փոքրամասնությունների իրավական կարգավիճակի, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության, մեծ տերությունների քաղաքականության, ժամանակակից Թուրքիայի զարգացումների յուրահատկությունների, օսմանիսզմի, պանթուրքիզմի, պանիսլամիզմի, քեմալիզմի, նեոոսօմանիզմի և նեոպանթուրքիզմի խնդիրների վրա:

Հրատարակում է հետևյալ ժողովածուները' "Մերձավոր և միջին արևելքի ժողովուրդներ և երկրներ", "Մերձավոր Արևելք", "Թյուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ" և այլն: Նոր մասնագետներ է պատրաստում մագիստրանտուրայի և ասպիրանտուրայի միջոցով: Ինստիտուտում գործող մասնագիտական խորհուրդը շնորհում է թեկնածուի և դոկտորի գիտական աստիճաններ համաշխարհային պատմություն, պատմագրություն և աղբյուրագիտություն մասնագիտություններով:

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ

24գ Մարշալ Բաղրամյան., Երևան 0019

Հեռ: +374 10 583382;

Ֆաքս: +374 10 505075;

Էլեկտրոնային փոստ: info@orient.sci.am
http://orient.sci.am/about.php?langid=2

Ռուբեն Սաֆրաստյան

«Վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ թուրքական կողմը կարող է փոխել իր կոշտ դիրքորոշումը և դրանով իսկ հնարավորություն տալ, որպեսզի կարգավորման գործընթացը դուրս գա փակուղուց»,- ասում է Սաֆրաստյանը:ԳԱԱ ԱԻ

August 2010

 Back ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ