Back Լրագրեր/Լրագրողներ/հոդվածագիրներ/խմբագիրներ - Next 

                Առավոտ

top_logo

Առավոտը հիմնադրվել է 1994 թ.: Անկախ լրագիր է, ունի շուրջ 3.000 տպաքանակ և Հայաստանի առավել հարգված և կարդացվող պարբերականներից մեկն է: Տպագիր մամուլի հատվածում Առավոտը հիմնական լրագրերից էր, որ անդրադառնում էր հայ-թուրքական հարաբերություններին: Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից ֆինանսավորված և «Լրագրողների թիմը հանուն կայուն ապագայի» ՀԿ-ի կողմից վերջերս իրականացված հետազոտության համաձայն, 2006-2009 թթ. Առավոտը 350 հոդվածներ է հրապարակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առնչությամբ:

092441122165 Արամ Աբրահամյան

Առավոտը հիմնադրվել է 1994 թ. Արամ Աբրահամյանի կողմից, որը մինչ օրս շարունակում է զբաղեցնել գլխավոր խմբագրի պաշտոնը: Կրթությամբ երաժշիտ լինելով, ստացել է գիտությունների թեկնածուի կոչում' արվեստի տեսության գծով' Երևանի պետական կոնսերվատորիայում: Ավարտելուց հետո աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ: Այնուհետև աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտում' որպես գիտաշխատող մինչև 1991 թ' Հայաստանի անկախության հռչակումը: Դրանից հետո ընդգրկվել է քաղաքական լրագրության մեջ: 1992-1994 զբաղեցրել է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակի պաշտոնը:

Աբրահամյանը, ինչպես և «Առավոտը», լիբերալ հայացքների կրող է: Իր խմբագրականներում աջակցություն է արտահայտում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը և քննադատում է ազգայնական հռետորաբանությունը: Նա հայկական հեռուստատեսության կանոնավոր հյուրերից է: Աբրահամյանը մասնակցում է Երևանի մամուլի ակումբի աշխատանքներին և կազմակերպել է հայ-թուրքական ծրագիր' լրագրողների համար: Եղել է Թուրքիայում: aram@aravot.am

margarit Մարգարիտ Եսայանը «Առավոտի» թղթակից է 1996 թվից: esmargo@rambler.ru

 

 

 

 

082637183073 Աննա Իսրայելյան, մեկ այլ ճանաչված լրագրող, «Առավոտում» է 1997 թվից: annais-1@yandex.ru

Առավոտ օրաթերթ

Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց պողոտա, շենք 2ա, 15-րդ հարկ

Հեռ: +374 10 528752 (Գլխավոր խմբագիր, +374 10 568868)
ֆաքս:   +374 10 528752, +374 10 529752

Էլեկտրոնային փոստ: news@aravot.am, Համացանց   http://www.aravot.am  

 

                Ազգ

AZG_logo

Ազգը հիմնադրվել է 1991 թ.: 1992 թ. դարձել է օրաթերթ: Հիմնադիր խմբագիր Հակոբ Ավետիքյանը Ռամկավար ազատական կուսակցության անդամ է: 1999 թ. սկսած Ազգն ունի ինտերնետային կայք չորս լեզուներով, այդ թվում նաև թուրքերեն: Նա մանրամասնորեն անդրադառնում է հայ սփյուռքին, հայկական մշակույթին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, միջին արևելքի և Թուրքիայի քաղաքական խնդիրներին: Տպաքանակը' մոտ 3.000 է:

Պարբերաբար և մանրամասն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին' ուշադրություն դարձնելով թուրքական ներքին քաղաքականությանը, Ստամբուլի հայ համայնքին և այլն: Ազգը հաճախ է թարգմանություններ տպագրում թուրքական պարբերականներից: Նաև հրապարակումներ է կատարում սփյուռքահայ պարբերականներից:

050645203820 Հակոբ Ավետիքյան

Լիբանանում ծնված Հակոբ Ավետիքյանը բանասիրություն է սովորել ԵՊՀ-ում: Այնուհետև վերադարձել է Լիբանան, և աշխատել Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնաթերթ «Զարթոնք»-ում' 1980

August 2010

 Back Լրագրեր/Լրագրողներ/հոդվածագիրներ/խմբագիրներ - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ