Գիտակրթական հիմնադրամ է, ստեղծվել է 2000 թ. Հայաստանի կառավարության որոշմամբ: Կանոնադրության համաձայն, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է: Հիմնադրամի հետազոտական հատվածն ընդգրկում է հայագիտության կենտրոնը' Ռուբեն Մելքոնյանի ղեկավարությամբ: Մելքոնյանի կենտրոնը համագործակցում է Սփյուռքի նախարարության հետ: Հիմնադրամում գործում են նաև տեղեկատվական հետազոտությունների և քաղաքական հետազոտությունների կենտրոններ (որի ուշադրության կենտրոնում են տարածաշրջանային և աշխարհաքաղաքական խնդիրներ) և կրթական կենտրոն (վերջինս կազմակերպում է ամառային դպրոցներ, թեմատիկ զեկուցումներ, այսպես կոչված "նորավանքյան ընթերցումներ", որոնց մասնակցում են ականավոր գիտնականներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ):
Հրատարակում է մի շարք պարբերականներ' 21-րդ դար (հայերեն, ռուսերեն, անգլերեն), Գլոբուս. Ազգային անվտանգություն և Գլոբուս. Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն (հրատարակվում է Հայռուսգազարդ ՓԲԸ-ն հետ համագործակցությամբ): Մինչ օրս հրատարակել է ավելի քան 150 գրքեր, պարբերականներ և այլ հրատարակություններ:
Հիմնադրամի տնօրենն է Գագիկ Հարությունյանը
Գարեգին Նժդեհ 23/1, Երևան 0026 Հայաստան
Հեռ: +374 10 440473 (տնօրեն), +374 10 443846 (տեղեկատվական բաժին), +374 10 443853 (հետազոտական բաժին)
Ֆաքս: +374-10-440473
Էլեկտրոնային փոստ: office@noravank.am
կայք: www.noravank.am
August 2010
|
|||||||
![]()
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
|
![]()
ԶԼՄ-ներ
|
||||||
![]()
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
|
![]()
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
|
||||||
![]()
Գիտական հաստատություններ, գիտնականներ
|
![]()
Գործարարներ
|