Back Արսեն Ղազարյան - Next 

DB3709D7-1CC4-4D61-9586-FB6CD5C0AC32_w527_sԱրսեն Ղազարյանը Թուրք-հայկական բիզնես զարգացման խորհրդի համանախագահն է: Սովորել է իրավագիտություն, ԵՊՀ-ում ստացել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (մասնագիտացել է կրոնների պատմությամբ): Փիլիսոփայություն է դասավանդել Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, զուգահեռ աշխատել է իրավախորհրդատու տարբեր ընկերություններում: 1993 թ. Հիմնադրել է միջազգային բեռնափոխադրումների "Ապավեն" ընկերությունը, որը գրասենյակներ ունի Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում, մինչ օրս ընկերության գլխավոր տնօրենն է: Նախկինում զբաղեցրել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի պաշտոնը: Լավ հարաբերությունների մեջ է կառավարության հետ և հաճախ մասնակցում է քաղաքական գործիչների հետ հանդիպումների և միջոցառումների, որոնք առնչվում են տնտեսությանն ու ֆինանսներին: Թուրքիա այցելությունների ընթացքում հաճախ հանդիպում է նշանավոր թուրք գործարարների և կառավարական պաշտոնյաների: Աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին:

Ինչպես նա ասել է Եվրոպական կայունություն նախաձեռնությանը.

"Ուխտագնացությունը Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության ոլորտներից մեկն է (սփյուռքահայերը գալիս են Հայաստան, այնտեղից' Թուրքիա), սակայն սահմանի բացումը առաջին հերիթն կուժեղացնի սահմանային առևտուրը: Օրինակ, երբ դուք Հայաստանից ծիրան եք տանում Մոսկվա, տրանսպորտային ծախսերը հսկայական են (18000-20000 ԱՄՆ դոլար մեկ բեռնատարի համար): Մինչդեռ, եթե նույն ապրանքը գնա Թուրքիա, ծախսերը շատ ավելի քիչ կլինեն (4000 ԱՄՆ դոլար) և մենք ի վիճակի կլինենք որոշ այլ ապրանքներ բերել Թուրքիայից: Երկրորդ, մեր ողջ աշխատուժը կենտրոնացած է Ռուսաստանում: Կարծում եմ, այստեղ ևս թուրքական շուկան որոշակի տարածություն կարող է առաջարկել: Առկա է ներուժ նաև էներգետիկ և գազային ծրագրերի համար: Թուրքիան լավ գործընկեր կարող է լինել տարանցիկ առևտրի համար նույնպես: Վերջին տարիներին տարանցիկ առևտրի սահմանափակումները թուլացել են: Սակայն բեռնատարները չեն կարող գալ Թուրքիա, Իզմիր, այնտեղ բեռնաթափվել, նորից բեռնվել ու գալ Հայաստան: Այս բանը տեղի չի ունենում: Այսպիոսվ, տարանցիկ առևտրից բացի, զբոսաշրջությունը ևս լավ կլինի […] սահմանների բացումից հետո շփումների հնարավոր ոլորտներն են տրանսպորտը, էներգետիկան, շինարարությունը, գյուղատնտեսությունը, արտադրությունը, տեքստիլը"[13]:

Ապավենի երևանյան գրասենյակ, 6/1 Աբելյան փողոց, 375038 Երևան

Հեռ: +374 10 319231 / 319431 / 319531 / 381140 / 381180 / 396152

Ֆաքս +374 10 351240

Էլեկտրոնային փոստ apaven@apaven.am or arsen@apaven.am

 


[13] Եվրոպական կայունություն նախաձեռնության հարցազրույցը Արսեն Ղազարյանի հետ

August 2010

 Back Արսեն Ղազարյան - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ