Back Խորհրդարան. քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ - Next 

                Էդվարդ Շարմազանով

09ba2c6f38dca2da37aeb8d6a39cde6bՊատգամավոր է, կառավարող հանրապետական կուսակցության խոսնակը, ինչպես նաև Ազգային Ժողովում կուսակցության խմբակցության քարտուղարը: Նաև կուսակցության հանրային պատասխանատուն է արտաքին հարաբերությունների հարցերով: Սովորել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետում և Քաղաքական հետազոտությունների Մոսկվայի դպրոցում: 2005-2007 թթ. վարչապետի օգնականն էր: 2007 թ. ընտրվել է պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Էլեկտրոնային փոստ: eduard.sharmazanov@parliament.am

 

                Արամ Սաֆարյան

aram_safaryan_1bee7a3fd16e32482_middleԵրկրորդ խոշոր խորհրդարանական կուսակցության' Բարգավաճ Հայաստանի խմբակցության քարտուղարն է, որը Հանրապետականի և Օրինաց երկրի հետ միասին կոալիցիայի անդամ է: Հրապարակում է կուսակցության դիրքորոշումը արտաքին քաղաքականության վերաբերյալ: Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը և բանասիրական գիտությունների թեկնածու է (ժուռնալիստիկա): 1980-ական թվականների վերջին աշխատել է Ակադեմիայում և 1990-ական թվականների սկզբին զբաղվել է ակտիվ լրագրողական գործունեությամբ: 1993-1998 թթ. աշխատել է արտաքին գործերի նախարարությունում, սկզբում որպես մամուլի քարտուղար, հետո Իրանի դեսպանատանը: 1998 թ. վերադարձել է լրագրողական դաշտ և աշխատանքի անցել համալսարանում: 2001-2006 թթ. եղել է Պրոմեթևս ալիքի (Հ2) լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների փոխտնօրեն: Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է պատգամավոր 2007 թ.: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է:

Էլեկտրոնային փոստ: aram.safaryan@parliament.am

Արտաքին հարաբերությունների հանձնաժողով

 

                Արմեն Ռուստամյան

http://www.arfd.info/wp-content/uploads/2009/12/ArmenRustamyan2.jpgԱրտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է, ՀՅԴ ներկայացուցիչ, որը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հետ կազմեց կոալիցիա 2007 թ: 2008 թ. նախագահական ընտրություններից հետո կոալիցիային միացավ ՕԵԿ-ը: ՀՅԴ-ն իր մտահոգություններն արտահայտեց ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկի կապակցությամբ և դուրս եկավ կոալիցիայից 2009 թ. ապրիլի 22-ին Ճանապարհային քարտեզի ստորագրումից հետո: ՀՅԴ-ը հրաժարվեց կոալիցիոն բոլոր պաշտոններից, բացառությամբ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի (ղեկավարում է Արմեն Ռուստամյանը) և Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի (ղեկավարում է Հրայր Կարապետյանը) նախագահների պաշտոններից:

Ռուստամյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ավարտել է Ժողովուրդների բարեկամության Պ. Լուլումբայի անվան Մոսկվայի ինստիտուտը: Աշխատել է որպես գիտնական մինչև 1990-ական թվականների առաջին կեսը, երբ միացել է ՀՅԴ-ին: Ձերբակալվել է 1995 թ. և բանտում մնացել մինչև 1998 թ.: Ազատ արձակվելուց հետո 1999 թ. ընտրվել է խորհրդարանի պատգամավոր, դարձել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ: 2003 թ. (նաև 2007 թ. ընտրություններից հետո) զբաղեցրել է այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Նրա նախագահության օրոք կազմակերպվել են խորհրդարանական լսումներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ 2007 թ. դեկտեմբերին և 2009 թ. հոկտեմբերին: Երկու դեպքում էլ հիմնականում արտահայտվել են կոշտ մոտեցումներ:.

Էլեկտրոնային փոստ: artakin@parliament.am

 

                Կիրո Մանոյան

45F2A666-A3CA-4B46-90D5-E0C5888582FA_mw800_mh600_sԳիրո (կամ Կիրո) Մանոյանը ծնվել է Լիբանանում: Մայրական կողմից նրա տատիկն ու պապիկը եղել են հարավարևելյան Անատոլիայի Խարբերդ քաղաքից: 1915 թ. ցեղասպանության ընթացքում փրկվել են թուրք ընկերների կողմից: Մանոյանը 1976 թ. տեղափոխվել է Կանադա և քաղաքագիտություն սովորել Մոնրեալի Կոնկորդիա համալսարանում: 1982-1989 եղել է Կանադայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրենը: 1989

August 2010

 Back Խորհրդարան. քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ