European Stability Initiative - ESI -
URL:

 Back Երևանի մամուլի ակումբ - Next 

logoԵրևանի մամուլի ակումբը հիմնադրվել է 1995 թ., որպես հետկոմունիստական Հայաստանի լրագրողների առաջին պրոֆեսիոնալ միավորում (Հայաստանի լրագրողների մեծ մասը ակումբի անդամներ են): ԵՄԱ-ը Հայաստանում լրատվամիջոցների ազատության համար պայքարող առաջատար կազմակերպություններից մեկն է: Ներգրավվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ջանքերում 2000 -ականների սկզբից:

2001 և 2002-2003 թթ.. ԵՄԱ-ը Թուրք լրագրողների միության, Թուրքիայի ժողովրդական հիմնադրամի և դիվանագիտական թղթակիցների ասոցիացիայի հետ համատեղ իրականացրել է լրագրողների փոխանակման ծրագիր: Ծրագրի ընթացքում կազմակերպվել են այցելություններ Երևան, Անկարա, Ստեփանակերտ, (Լեռնային Ղարաբաղ) և Ստամբուլ, ինչպես նաև քննարկումներ և հրապարակումներ ԶԼՄ-ներում:

2007-2009 թթ. ԵՄԱ-ն իրականացրել է մեկ այլ ծրագիր “Հայ-թուրքական թիմային զեկուցում”, որը բաղկացած է եղել ԶԼՄ դիտարկումներից, սեմինարներից, այցելություններից (Հայաստան և Թուրքիա) և հրատարակություններից: Ծրագրին աջակցել է Եվրասիա համագործակցության հիմնադրամը: Մասնակիցներն են եղել Ժաննա Անդրեասյանը (168 Ժամ), Մարինա Անդրեասյանը (PanArmenian.net), Աշոտ Սողոմոնյանը (Առավոտ), Լևոն Բարսեղյանը (Շրջապատ), Վերջիհան Զիֆլիօղլուն (Turkish Daily News), Բերիվան Թափանը (Cumhurriyet), Նագեղան Ալչին (Aksam) և Մուստաֆա Աքյոլը (Turkish Daily News and Star).

Սեպտեմբերի 13-15-ը Երևանի Մամուլի Ակումբը Յենի Նեսիլ (Ադրբեջան) լրագրողական միության հետ, Ֆրիդրիխ Նաուման Հիմնադրամի աջակցությամբ Ստամբուլում կազմակերպեց սեմինար «ԶԼՄ-երի դերը Ղարաբաղյան հակամարտությունում և տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ամրապնդման գործում»: Բացի հայ և ադրբեջանցի մասնակիցներից, հրավիրված էին մասնակիցներ Թուրքիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից: Իփեկ Յեզդանին TRT Turk հեռուստատեսությունից ելույթ ունեցավ կովկասյան հակամարտությունների վերաբերյալ թուրքական լրատվամիջոցների քննարկումների մասին: Հայաստանից մասնակցում էին Երևանի Մամուլի Ակումբի, Առավոտ օրաթերթի և panorama.am լրատվական կայքի ներկայացուցիչները:

ԲորիսՆավասարդյան

article_1240389888ԵՄԱ-ի նախագահն է: Սովորել է Դոնի Ռոստովում (Ռուսաստան), աշխատել է մի շարք ռուսալեզու հայկական պարբերականներում (այդ թվում Komsomolets, Respublika Armeniiև Zerkalo) 1979

August 2010

 Back Երևանի մամուլի ակումբ - Next 
Թուրքիա-Հայաստան ձեռնարկ
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ

© European Stability Initiative - ESI 2019