Back Հրանտ Դինքի միջազգային հիմնադրամ - Next 

Հիմնադրվել է 2007 թ.' շարունակելու Դինքի ժառանգությունը: Հիմնադրամը գործունեություն է ծավալում մշակույթի և արվեստի, կրթության, պատմության, ժողովրդավարացման և մարդու իրավունքների, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան հետազոտությունների ոլորտում:

Թուրքիա-Հայաստան ուսումնասիրությունների ծրագիրը և Թուրքիա Հայաստան ուսումնասիրությունների միջոցառումներ

Հիմնադրամի նպատակներից մեկը Թուրքիայի հարաբերությունների նորմալացումն ու զարգացումն է իր "ամենահեռավոր հարևանի"' Հայաստանի հետ: Հիմնական թիրախն է' ավելացնել երկու երկրների միջև ուղղակի շփումները, բոլոր ոլորտներում ընդհանուր հարթակների ձևավորումը և հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված նախաձեռնությունների ստեղծումը: Ինչպես նշված է հիմնադրամի կայքում, "Մենք կարծում ենք, որ երկու երկրների ժողովուրդների շփումների միջոցով կարելի է ընդհանուր լեզու ձևավորել, հետևաբար մենք հատկապես քաջալերում ենք Հայաստանի մասնակցությունը տարբեր ոլորտներում իրականացվող մեր բոլոր ծրագրերին":

http://www.hrantdink.org/faaliyetler.asp?bolum=5

Ծրագիր: Եկեք հստակ սահմանենք մեր հարևանի հիմնական նորությունը

Թուրք-հայկական երկխոսության ծրագիրը, որը Հրան Դինք հիմնադրամի և Հենրիխ Բյոլի հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն է, մեկնարկել է 2009 թ. մայիսին: Ծրագրի շրջանակներում Թուրքիայի 10 լրագրող 2009 թ. մայիսին այցելել են Հայաստան և հանդիպումներ են ունեցել Երևանում, Գյումրիում և Վանաձորում: 2009 թ. հոկտեմբերին Հայաստանից ինը լրագրող այցելել են Անկարա, Բուրսա և Ստամբուլ, հանդիպել բարձրաստիճան պաշտոնյաների հետ և ներկա գտնվել Բուրսայում անցկացվող Թուրքիա-Հայաստան խաղին: Մեկ շաբաթ տևողությամբ այցի ընթացքում մասնակիցները նաև հանդիպել են Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև այն թուրք լրագրողների հետ, ովքեր մի քանի ամիս առաջ եղել էին Հայաստանում: Հիմնվել է հաղորդակցային ցանց, որն օգնում է մասնակից լրագրողներին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը միմյանց տրամադրելու գործընթացում:

http://www.hrantdink.org/detay.asp?id=22&bolum=Faaliyet&altbolum=5

Տարբեր լեզուներով Դինքի կողմից և նրա մասին հրատարակություններ, որոնք առնչվում են Թուրքիա-Հայաստան հարաբերություններին



Տնօրենների խորհրդի անդամներ

Ռաքել Դինք Նախագահ
Դելալ Դինք Փոխնախագահ
Երվանդ Դինք տնօրենների խորհրդի բյուջետային աշխատակից
Զաբել Դինք, Իբրահիմ Բեթիլ, Բեթուլ Թանբայ, Օրալ Չալիշլար

Հասցե: Հրանտ Դինքի միջազգային հիմնադրամ
Halaskargazi Cd. Sebat Apt. No:74 Kat 1 Daire 1
Osmanbey 80220 Şişli - Ստամբուլ

Հեռախոս.+90 212 2403361; +90 212 2403362; +90 212 2403365
Ֆաքս: +90 212 2403394

Էլեկտրոնային փոստ: info@hrantdink.org
Համացանց http://www.hrantdink.org

August 2010

 Back Հրանտ Դինքի միջազգային հիմնադրամ - Next 
    Country profile    
     
Turkey's media landscape
Թուրքիայում մամուլի միջավայրը
  Thinks Tanks
Վերլուծական կենտրոններ
     
Academics
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ուղղությամբ աշխատող համալսարանական գիտնականներ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Politicians, diplomats, foreign ministry
Քաղաքական գործիչներ, դիվանագետներ, արտգործնախարարության աշխատակիցներ
  Business associations / Business people
Գործարար միություններ / Գործարարներ