Back ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ - Next 

YSU EmblemՀայտնի լեզվաբան Հրաչյա Աճառյանի ջանքերի շնորհիվ 1940 թ.ԵՊՀ-ում բացվել է արևելյան բանասիրության ֆակուլտետ: Դրան հետևել է արևելյան լեզուների և գրականության ֆակուլտետի հիմնադրումը երկու բաժիններով' պարսկերեն և արաբերեն: 1968 թ. Արևելագիտության ֆակուլտետը դարձել է առանձին օղակ:

Ֆակուլտետը ներկայումս ունի երեք բաժին' արաբագիտություն, թուրքագիտություն, իրանագիտություն: Բացի այդ դասավանդվում են հնդկերեն, աֆղաներեն, սանսկրիտ, բելուջերեն, քրդերեն և եբրայերեն:


Ֆակուլտետը կապեր է հաստատել արտերկրի առաջատար արևելագիտության կենտրոնների հետ, գիտական համագործակցություն զարգացնելով Իրանի, Եգիպտոսի, Սիրիայի, ԱՄԷ-ի, Լիբանանի և այլ երկրների համալսարանների ամբիոնների և առանձին գիտնականների հետ:

Ֆակուլտետում ներկայումս սովորում են 525 ուսանողներ: Տարեկան ընդունվում են 100-110 ուսանողներ, որոնցից 35-40-ը թուրքագիտության ամբիոն:

ԵՊՀ,
1 Ալեք Մանուկյան, 0025 Երևան
Հեռ; +374 10 555240
tՖաքս: + 374 10 554641t
Էլեկտրոնային փոստ: info@ysu.am
http://www.ysu.am/site/index.php?lang=1&page=3&p_num=&id=17

Թուրքագետներ

Ռուբեն Մելքոնյան

grki%20nkar-1[1]Դոցենտ Ռուբեն Մելքոնյանը 2009 թվից ֆակուլտետի դեկանի տեղակալն է: Գիտությունների թեկնածուի կոչում է ստացել 2005 թ. թուրքական ժամանակակից գրականության գծով: Երեք մենագրությունների, ավելի քան երկու տասնյակ գիտական հոդվածների և հիսուն խմբագրականների հեղինակ է: Թուրքերենից հայերեն է թարգմանել մի շարք գրքեր: Ի հավելումն ժամանակակից թուրքական գրականության, Մելքոնյանը հետաքրքրված է Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքական հարաբերություններով, ինչպես նաև Թուրքիայի կրոնական և էթնիկ փոքրամասնությունների խնդրով (հիմնական ուշադրությունը հայ փոքրամասնությունն է): Ակտիվորեն մասնակցում է հայ-թուրքական կոնֆերանսների և ֆորումների: Վարժ տիրապետում է թուրքերենին:

Էլեկտրոնային փոստ: rubmelk@yahoo.com

Հեռ: +374 10 556077 (ներքին 292)

Ալեքսանդր Սաֆարյան

Թուրքագիտության ամբիոնի վարիչ

Սովորել է թուրքագիտություն ԵՊՀ-ում և 1986 թվից թուրքագիտության բաժնի վարիչն է: Ավելի քան 50 գիտական գրքերի, հոդվածների և հայ ուսանողների համար նախատեսված թուրքերեն լեզվի դասագրքերի հեղինակ է: Նա ղեկավարում է թուրքերեն գրականությամբ և լեզվաբանությամբ հետաքրքրված ուսանողներին: Համարվում է թուրքերենի լավագույն գիտակներից մեկը Հայաստանում:

Հեռ: +374 10 573324 (ներքին 468)

Աշոտ Սողոմոնյան

Ashot SoghomonyanԱշոտ Սողոմոնյանը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դոցենտ է (1999թ.-ից): Նա Թուրքիայի պատմության և թուրքերեն լեզվի դասընթացներ է տալիս, ինչպես նաև ղեկավարում է մագիստրոսական և ասպիրանտական աշխատություններ:Նա նաև եղել է Թուրք-հայկական բիզնես զարգացման խորհրդի (TABDC) քարտուղարը 2000 թվ.-ից: Նա աջակցել է TABDC ի գրեթե բոլոր ծրագրերին, որոնք վերաբերել են թուրքական և հայկական բիզնեսին, մշակույթին, կին ակտիվիստների այցերին Թուրքիա և Հայաստան: Նա Նարեկավան Տուր ՍՊԸ հիմնադիրն է, որը Հայաստանում գործող տուր օպերատոր է, որը կազմակերպում է շրջագայություններ Կովկասում և Թուրքիայում (Անատոլիա):

Email: asoghomonyan@yahoo.com

Վահրամ Տեր-Մաթևոսյան

Vahram photoՀՀ Պաշտպանության Նախարարության Ազգային Ռազմավարական Հետազոտությունների Ինստիտուտի պետի խորհրդականն է, դասավանդում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: Կրթությամբ պատմաբան է, մասնագիտացել է իսլամագիտության և թուրքագիտության ոլորտում, դասավանդում է քեմալիզմ և Թուրքիայի ժամանակակից պատմություն: Սովորել է ԵՊՀ-ում, Լունդի (Շվեդիա) և Բերգենի (Նորվեգիա) համալսարաններում: Ֆուլբրայթի ծրագրով եղել է Բերքլիում 2009-2010 թթ.: Գիտական աշխատությունները (մենագրություն և բազմաթիվ հոդվածներ) Թուրքիայում քեմալիզմի և իսլամիզմի մասին են: Նրա մենագրությունը` “Իսլամը Թուրքիայի սոցիալ-քաղաքական կյանքում 1970-2001” թարգմանվել է անգլերեն: Վարժ տիրապետում է թուրքերենին: termatevos@yahoo.com

August 2010

 Back ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ