Back Արտաքին Գործերի Նախարարություն - Next 

                Էդվարդ Նալբանդյան

610x Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտգործնախարարն է 2008 թ. ապրիլից: Ավարտել է հեղինակավոր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը, քաղաքական գիտությունների թեկնածուի կոչում է ստացել ԽՍՀՄ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում: Նալբանդյանը ԽՍՀՄ արտգործնախարարությունում սկսել է աշխատել 1970 ական թվականների վերջից' գործուղվելով Եգիպտոս և Լիբանան: Հայաստանի անկախությունից հետո հրավիրվել է աշխատելու Հայաստանի ԱԳՆ-ում: Եղել է Հայաստանի դեսպանը Եգիպտոսում, Մարոկկոյում և Օմանում (նստավայրը Կահիրե) 1994-1998 թթ.: 1999-2008 եղել է դեսպան Ֆրանսիայում: Նրա միջազգային պարգևների թվում են ԽՍՀՄ Ժողովուրդների բարեկամության պարգևը (1982), Ֆրանսիայի Հանրապետության պատվի լեգեոնի շքանշանը (2001), և Վատիկանի Սուրբ Գրիգորի մեծ խաչի դեկորացիան (2003):

2008 թ. սեպտեմբերին Նալբանդյանն ու նրա թուրք գործընկերը բանակցությունների շարք սկսեցին, որոնք ավարտվեցին երկու արձանագրությունների տեսքով: Դրանք ստորագրվեցին 2009 թ. հոկտեմբերի 10-ին:

ԱԳՆ կայք

http://www.armeniaforeignministry.com

ԱԳՆ, Կառավարական շենք #2,
Հանրապետության հրապարակ, Երևան 0010,
Հայաստանի Հանրապետություն,

Հեռ: +374 10 544041,
Ֆաքս: +374 10 543925, 

Էլեկտրոնային փոստ: info@ArmeniaForeignMinistry.com

 

                Արման Կիրակոսյան

Զբաղեցնում է փոխարտգործնախարարի պաշտոնը: Ղեկավարել է թուրք դիվանագետների հետ գաղտնի բանակցությունները, որոնք ճանապարհ հարթեցին ֆուտոբալային դիվանագիտության համար:

(2008 թ. սեպտեմբերի 6-ից հետո բանակցություններն ընթանում էին երկու երկրների արտգործնախարարների միջև):

ajkԿիրակոսյանը ծնվել է 1956 թ., հայտնի գիտնական և դիվանագետ Ջոն Կիրակոսյանի որդին է, ով Խորհրդային Հայաստանի արտգործնախարարն էր 1975-1985 թթ: Կրթությամբ պատմաբան է: Հրապարակել է բազմաթիվ հոդվածներ և մենագրություններ 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հայոց պատմության վերաբերյալ, մասնավորպես հայկական կոտորածների և Հայոց ցեղասպանության մասին բրիտանական և ամերիկյան աղբյուրներում առկա տվյալների մասին:

1991 թ. սեպտեմբերին, Հայաստանի անկախությունից անմիջապես հետո, հրավիրվել է ԱԳՆ' զբաղեցնելով առաջին փոխարտգործնախարարի պաշտոնը: 1992 թ. հոկտեմբերից մինչև 1993 թ. մարտ աշխատել է որպես արտգործնախարարի պաշտոնակատար: Այնուհետև եղել է դեսպան Հունաստանում և ԱՄՆ-ում: 2005 թ. զբաղեցնում է առաջին փոխարտգործնախարարի պաշտոնը:

Էլեկտրոնային փոստ: A.Kirakossian@mfa.am,

Հեռ: +374 10 544041 (ներքին 309)

 

                Արսեն Ավագյան

resim[1] ԱԳՆ Թուրքիայի բաժնի վարիչն է: Հայաստանում Թուրքիայի գծով առաջատար մասնագետ է: Նախարարությունում է 1994 թ., եղել է Հայաստանի ներկայացուցիչը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Ստամբուլի քարտուղարությունում 2001-2005 թթ.: Միաժամանակ դասավանդում է ԵՊՀ-ում: Հրատարակել է հինգ մենագրություն և ավելի քան 30 հոդված Հայաստանի, Թուրքիայի և Ռուսաստանի վերաբերյալ:

Էլեկտրոնային փոստ: A.Avagyan@mfa.am

Հեռ: +374 10 544041 ներքին. 261

 

                Տիգրան Մկրտչյան

Tigran MkrtchyanՆախարարության մամուլի և տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատարն է, միաժամանակ նախարարի խորհրդականը: Նախկինում եղել է Եվրոպական կայունության նախաձեռնության վերլուծաբան (2007-2010), Հայկական միջազգային քաղաքական հետազոտությունների խմբի գործադիր տնօրեն (2006-2008), որտեղ աշխատել է հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ` մի քանի գիտական և լրագրողական հոդվածներ հրապարակելով Հայաստանում և արտերկրում: Ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Քեմբրիջի համալսարանից (Chevening հետազոտող), Անտիկ աշխարհի պատմության մագիստրոսի և պատմության բակալավրի աստիճան ԵՊՀ-ից: Քեմբրիջի մագիստրոսական թեզը` ՆԱՏՕ-ն և Հարավային Կովկասը վերնագրով 2010 թ.-ին Լամբերտ գիտահրատարակչության (Գերմանիա) կողմից տպագրվել է որպես մենագրություն : 2006 թ. եղել է John Smith Fellow Հայաստանից և World Vision-ի պատանի դեսպան Հայաստանից 1998 թ.:

Էլեկտրոնային փոստ: T.Mkrtchyan@mfa.am

Հեռ: +374 10 544041 ներքին. 356

 

                Տիգրան Բալայան

Tigran%20Balayan%201 Տիգրան Բալայանը ԱԳՆ մամուլի քարտուղարն է: Նախարարությունում աշխատում է 2002 թ.: Ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման և Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ մի շարք հոդվածների հեղինակ է: Աշխատել է Ռուսաստանում և Բելգիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում: Միջազգային հարաբերություններ է դասավանդում ԵՊՀ-ում:

Էլեկտրոնային փոստ: T.Balayan@mfa.am

Հեռ: +374 10 544041 ներքին. 214

August 2010

 Back Արտաքին Գործերի Նախարարություն - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ