Back Եվրասիա համագործակցության հիմնադրամ - Next 

Eurasia Partnership

Հիմնադրվելով 2007 թ.-ին Եվրասիա համագործակցության հիմնադրամը (ԵՀՀ) 1995 թ.-ից Հայաստանում գործած Եվրասիա հիմնադրամի (ԵՀ) ինստիտուցիոնալ հետնորդն է: ԵՀ/ԵՀՀ-ն 2006 թ.-ին սկիզբ դրեց իր Հայաստան-Թուրքիա երկխոսության և համագործակցության ծրագիրը, որը նպաստում էր երկկողմ անկախ հետազոտությունները, գիտաժողովներին և քննարկումներին, ինչպես նաև միջսահմանային համագործակցության այլ ծրագրեր: Սկսած 2007 թ.-ից ԵՀՀ-ն աջակցել է մեկ տասնյակից ավել գրանտային ծրագրերի, որի նպատակն է աջակցել հայկական կազմակերպություններին միջսահմանային կապեր հաստատել Թուրքիայի իրենց գործընկերների հետ (ԵՀ/ԵՀՀ-ն սկզբում գործում էր այս ոլորտում որպես դոնոր կազմակերպություն, սակայն ավելի ուշ ներգրավվեց նաև ծրագրերի իրականացման մեջ):

2006 թ. գործարկել է Հայաստան-Թուրքիա միջսահմանային երկխոսության և համագործակցության ծրագիրը: Ծրագրի նպատակն էր աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը` ՀԿ-ների, ԶԼՄ-ների և բիզնես ոլորտի կարողությունները ուժեղացնելով և միջսահմանային համագործակցությունը զարգացնելու և պահպանելու միջոցով: (Եվրասիան սկզբում հանդես էր գալիս որպես դոնոր, հետագայում ընդգրկվեց նաև ծրագրերի իրականացման գործընթացում):

Հայ-թուրքական ծրագրեր իրականացնելու համար ֆինանսավորել է այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, Հայկական միջազգային քաղաքական հետազոտությունների խումբը, Երևանի մամուլի ակումբը, Patker Photo ՍՊԸ-ն, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, Քաղաքների կայուն զարգացման հիմնադրամը և Երիտասարդական ակադեմիան: Եվրասիա համագործակցության հիմնադրամը կենտրոնացել է երեք ոլորտներում.

(ա) աջակցություն մշակութային ծրագրերին

(բ) հետազոտություններ

(գ) հայտնի լրագրողների և կարծիքներ ձևավորողների փոխայցելություններ (պաշտոնաթող պաշտոնյաներ, գիտնականներ, և այլն) Հայաստան և Թուրքիա:

2010 թ, հոկտեմբերին Եվրասիա համագործակցության հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Երևանի մամուլի ակումբ և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, որոնք հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում ծրագրային համագործակցության քառակողմ հուշագիր են ստորագրել, շահեցին ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) տենդերը Աջակցություն Հայաստան-Թուրքիա մերձեցմանը ծրագրով: Այս ծրագիրը նախատեսում է երեք առաջնային ուղղություններով աշխատանքների իրականացում` բիզնես համագործակցություն, քաղաքացիական հասարակություն և ոչ պաշտոնական մակարդակի միջ-կառավարական երկխոսություն: Բաց դռների գրանտային փաթեթը հնարավորություն կտա աջակցել մերձեցման գործընթացին վերաբերող նոր գաղափարներ պարունակող ծրագրերին: Այս աշխատանքը կտևի մինչև 2012 թ. սեպտեմբեր և պարունակում է մոտ 2.5 մլն. ԱՄՆ դոլար բյուջե:

 

Մշակութային ծրագրեր

2007 և 2008 թթ., որպես “Հայաստան-Թուրքիա սահմանին անցկացված երաժշտական կամուրջ” ծրագրի մաս կազմակերպությունն աջակցեց Կոմիտասի անվան պետական քառյակի այցելությանը և համերգի կայացմանը Թուրքիայում, և Բոսֆորի քառյակի փոխադարձ այցելությունը Հայաստան: 2008 թ. այն աջակցեց Կոմիտասի պետական քառյակի անդամ Էդվարդ Թադևոսյանի և հայտնի թուրք ջութակահար Չիհատ Ասկինի համերգին (և դասախոսությանը) Ստամբուլում: 2008 թ. հուլիսին և դեկտեմբերին Եվրասիա համագործակցության հիմնադրամը և թուրքական Անադոլու Կուլտուր կազմակերպությունը թուրք և հայ ռեժիսորների համար սեմինարներ կազմակերպեցին: Սեմինարը ներառում էր թուրք ռեժիսորների և լրագրողների այցելություն Երևան:

Առաջին այցելուների թվում էին Ազիզե Թանը` Ստամբուլի միջազգային կինոփառատոնի տնօրենը, Չիգդեմ Մաթերը` Անադոլու Կուլտուր մշակութային կենտրոնի համակարգողը, Ալին Թաշչյանը` կինոքննադատ և FIPRESCI ժյուրիի անդամ, Ժանետ Բարիսը` կինոլրագրող, Էվրիմ Կայան` կինոլրագրող, ռեժիսորներ Մեհմետ Բինայը, Արին Ինան Արսլանը, Սեյֆեթին Թոքմակը և Մելեք Ուլագահ Թայլանը:

Երկրորդ այցելության մասնակիցներն էին (դեկտեմբերին) Չիգդեմ Մաթերը, լրագրող Սին Դինքը, կինոլրագրող Ալին Թաշչյանը, ռեժիսորներ Էզել Աքայը, Մուջդե Արսլանը, Ինան Արսլանը, Սենեմ Թուզենը, Զեյնեփ Գյուզելը, Էկլեմ Քաֆթանը, Ֆիրաթ Մանչուհանսը, Սիբիլ Չեկմենը և Ջեմ Ոզթուֆեկչին:

2008 թ. դեկտեմբերին Եվրասիան, Հայաստանի ամերիկյան համալսարանը և Անադոլու Կուլտուրը աջակցեցին Օսման Քոքերի “Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ” ցուցահանդեսին:

Հետազոտություններ

Միգրացիայի ուսումնասիրում

2009 թ. Եվրասիան Ալին Օզինօղլուին (Օզինյան) հանձնարարեց հետազոտել Թուրքիայում աշխատող հայ միգրանտների վիճակը: “Պարզաբանում Թուրքիայի հայ միգրանտների վիճակի վերաբերյալ” վերնագրով հետազոտությունն իրականացվել է 2009 թ. ապրիլ-օգոստոս ամիսներին Նորվեգիայի կառավարության աջակցությամբ: Զեկույցը կարելի է ներբեռնել այս կայքում: http://epfound.am/files/epf_migration_report_feb_2010_final_march_5_1.pdf

Մեդիայի ուսումնասիրություն

ԱՄՆ ՄԶԳ և Նորվեգիայի կառավարության աջակցությամբ Ստամբուլում գործող Գլոբալ քաղաքական ուղենիշերի կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացված “Նվազեցնել ԶԼՄ-ների աչառու վերաբերմունքը Հայաստանում և Թուրքիայում” ծրագիրը իրենից ներկայացնում է հետազոտությունների զույգ, որոնք վերաբերում են Թուրքիայում և Հայաստանում հայ-թուրքական հարաբերությունների ներկայացմանը ԶԼՄ-ներում: Երկու զեկույցներն էլ հրապարակվել են ինտերնետում 2009 թ. հոկտեմբերին: Հայաստանի ԶԼՄ-ներին առնչվող զեկույցը, որը վերնագրված է “հայ-թուրքական հարաբերություններին և Թուրքիային առնչվող հրապարակումները հայկական ԶԼՄ-ներում 2006-2009 թթ”, կարելի է ներբեռնել այս կայքից`

http://epfound.am/files/cjteam_research_report_final_english.pdf

Թուրքական ԶԼՄ-ների հրապարակումներին առնչվող զեկույցը կարելի է ներբեռնել այս կայքից`

http://epfound.am/files/gpot_analysis.pdf

 

Այցելություններ

2009 թ. հոկտեմբերին Եվրասիան և Հրանտ Դինքի հիմնադրամը կազմակերպեցին հայ լրագրողների այցելություն Բուրսա` Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքանների խաղի կապակցությամբ (հոկտեմբերի 14-ին): Հայ լրագրողների թվում էին Բորիս Նավասարդյանը (Երևանի մամուլի ակումբ), Պետրոս Ղազարյանը, (Կենտրոն), Յուրի Մանվելյանը (tert.am-ի խմբագիր), Ռուբեն Մարգարյանը (Երկիր շաբաթաթերթի խմբագիր), Հակոբ Չաքրյանը (Ազգ), Աննա Իսրայելյանը (Առավոտ), Թաթուլ Հակոբյանը (Armenian Reporter), Լևոն Բարսեղյանը (Ասպարեզ լրագրողների ակումբ, Գյումրի):

Երկու ամիս անց, 2009 թ. դեկտեմբերի 17-20-ը, Եվրասիան կազմակերպեց թուրք լրագրողների այցելություն Հայաստան: Խումբը հանդիպեց Թուրքիա այցելած հայ լրագրողներին, հայ պաշտոնյաների (այդ թվում ԱԳՆ-ից), մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ տվեց: Թուրք մասնակիցներն էին Ֆերհաթ Բորատովը (CNN Turk), Քադրի Գուրսելը (Milliyet), Իզգուր Ուլուսոյը (Cumhuriyet), Սենայ Յլդըզը (Aksam), Իփեք Եզդանին (Milliyet), Դեյվիդ Ջադսոնը (Hurriyet Daily News), Բիլգե Էսերը (Sabah), Իրեմ Քոքերը (Hurriyet), Գոկչե Այթուլուն (Referans) և Մարգար Եսայանը (Taraf), ինչպես նաև Մենսուր Ակգյունը, Սիլվիա Թիրաքին և Չան Յըրըկը (Գլոբալ քաղաքական ուղենիշերի կենտրոնից):

2010 թ. մարտի 25-27-ը Եվրասիան և Գլոբալ քաղաքական ուղենիշերի կենտրոնը կազմակերպեցին թուրք պաշտոնաթող պաշտոնյաների և հայտնի լրագրողների բարձր մակարդակի այցելություն Հայաստան: Խմբի կազմում էին Յալմ Երալփը (Թուրքիայի ԱԳՆ նախկին խոսնակը և վարչապետներ Մեսութ Յլմազի և Թանսու Չիլերի նախկին խորհրդականը), Սադի Էրգուվենչը (թուրքական օդուժի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության հետախուզության վարչության նախկին պետ և Գլխավոր շտաբի ռազմավարության և պլանավորման բաժնի պետ), Մեհմեդ Ալի Բիրանդը, (CNN Turk-ի գործադիր խմբագիր և Kanal D-ի առանցքային աշխատակից), Էրդել Գյուվենը (Radikal-իթղթակից), Սամի Կոհենը (Milliyet-իթղթակից), Աննա Թուրայը (Group 7-ի հարանյին կապեր) և Դիլհան Դենիզ Քիլիսլիօղլուն (CNN Turk-ի լրագրող):

Հուլիսի 8-11-ը Հայաստանից 9 կարծիք ձևավորողներ և լրագրողեր այցելում են Թուրքիա` իրենց թուրք գործընկերների հետ քննարկելու հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների ողջ շրջանակը: Հուլիսի 8-ին խումբը մասնակցեց “Թուրքիա-Հայաստան փորձագիտական քննարկումներ” վերնագրով գիտաժողովին, և քննարկում անցկացրեց քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսության ակտիվացման միջոցով երկկողմ հարաբերություններում առկա դիվանագիտական փակուղիի մասին բարձրաձայնելու վերաբերյալ: Այցի երկրորդ օրը խումբը գտնվում էր Անկարայում` հանդիպելու մի շարք թուրք ավագ պաշտոնյաների հետ: Հանդիպում եղավ Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ, որը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի մասին և ներկայացրեց հարաբերությունները առաջ տանելու ուղղությամբ նախարարության տեսակետը; հանդիպումներ եղան խորհրդարանի անդամ (AKP), արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ և Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի խոսնակ Սուատ Կընըկլիօղլույի և խորհրդարանի անդամ (AKP), նախկին ԱԳ նախարար և դեսպան Յաշար Յակըշի հետ: Կընըկլիօղլուն և Յակըշը նաև խմբին հակիրճ կերպով ներկայացրեցին հայ-թուրքական մերձեցման վերաբերյալ կառավարության գործողություններն ու դիրքորոշումը և պատասխանեցին հայ լրագրողների և փորձագետների հարցերին:

2010 թ.-ի սեպտեմբերին Եվրասիա համագործակցության հիմնադրամը Ստամբուլում գործող Գլոբալ քաղաքական ուղենիշերի կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է Զրույցներ Թուրքիա-Հայաստանի մասին երկու սեմինար հայ և թուրք լրագրողների համար (յուրաքանչյուր երկրից տասնհինգ հոգի), որոնք անդրադառնում են պատմությանը, մշակույթին, ժամանակակից Թուրքիայի և Հայաստանի քաղաքական և հասարակական կառույցներին: Հայ և թուրք փորձագետները այցելեցին Երևան և Ստամբուլ` սեմինարներին ելույթներ ունենալով և առաջատար թերթերի և հեռուստաալիքների խմբագիրներին հարցազրույցներ տալով: Երևանյան սեմինարը տեղի ունեցավ սեպտեմբերի 2-5-ը` Զաֆեր Յորյուքի (լրատվության և քաղաքագիտության դասախոս Իզմիրի տնտեսական համալսարանում) և Բեհլյուլ Օզքանի (Ստամբուլի Բողազչի համալսարանի արտաքին քաղաքականության դասախոս) կարդացած դասախոսություններով: Թեման էր “Թուրքիայի ներքին քաղաքականության հիմքերը` մեխանիզմները, իշխանությունը, կուսակացական համակարգը”: Սեպտեմբերի 20-22-ը Ստամբուլում հայ փորձագետներ Հեղինե Մանասյանը ( Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի տնօրեն ) և Հովհաննես Հովհաննիսյանը (աստվածաբանության դոցենտ, ԵՊՀ ) Հայաստանի վերաբերյալ դասախոսություններ կարդացին թուրք լրագրողների համար: Մանրամասներն այտեղ`

http://www.hurriyetdailynews.com/n.php?n=armenia8217s-european-perpectives-2010-09-23

Հոկտեմբերի 7-10-ը Եվրասիա համագործակցության հիմնադրամը չորսօրյա ճանաչողական ուղևորության համար Հայաստան է հրավիրում հինգ թուրքական տուրօպերատորների և հոկտեմբերի 8-ին կազմակերպում է հատուկ սեմինար-հանդիպում հայ տուրօպերատորների հետ: Նոյեմբերի 4-9-ը հայ տուրօպերատորներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները (ընդհանուր` տասներեք հոգի) պատասխան ուղևորություն է կատարում Թուրքիայի արևելյան հատվածը` տարածքի հետ ծանոթանալու նպատակով: Թուրք գործընկերների հետ սեմինար-հանդիպումը կազմակերպվում է Վանում նոյեմբերի 6-ին:

2010 թ.-ի հունիսի 28-ին ԵՀՀ-ն Թուրքիայի վերաբերյալ տեսանյութերի նկարահանման և Թուրքիայի քաղաքական դեմքերի և կարծիք ձևավորողների հետ հարցազրույցների կազմակերպման հայտերի ընդունում է հայտարարում: Հաղթող խումբը (Երկիր Մեդիա TV) հուլիսի վերջին է ճանաչվում, և նրա հետ պայմանագիր է կնքվում: Վերջնական տեսանյութերը ԵՀՀ-ին են ներկայացվում 2010 թ.-ի սեպտեմբերի վերջերին: 2010 թ.-ի նոյեմբերին չորս կարճամետրաժ ֆիլմերը հեռարձակվում են Երկիր Մեդիա հեռուստաալիքով, և չորս հեռուստաբանավեճ է կազմակերպվում ֆիլմերի ցուցադրումից հետո:

2010 թ.-ի ԵՀՀ վերջին միջոցառումներից մեկը Երևանում նոյեմբերի 22-24-ը կազմակերպված եռօրյա համատեղ հանդիպումն էր ( Թուրքիա-Հայաստան փորձագիտական քննարկումներ ), որտեղ հայ և թուրք փորձագետները ամփոփեցին տարին` գնահատելով իրականացված ծրագրերն ու դրանց ազդեցությունը հայ-թուրքական երկխոսության գործընթացի վրա: Հանդիպումների երկրորդ և երրորդ օրերը մեծամասամբ նվիրված էին ապագա քայլերին և հետագա ծրագրերի իրականացմանը: Մասնակիցները բաժանվեցին չորս խմբի` քննարկելու ապագա ծրագրերի հիմնական չորս ուղղությունները` միջպետական հարաբերությունները, ձեռնարկատիրության զարգացում, քաղաքացիական հասարակություն և մամուլ, բաց երկխոսության ծրագրեր: Կենտրոն հեռուստաընկերությունից Պետրոս Ղազարյանը ընդունում է GPoT տնօրեն Մենսուր Ակգյունին, որպես իր հեռուստաբանավեճի հյուր:

Եվրասիա համագործակցության հիմնադրամի աշխատակազմը

Գևորգ Տեր Գաբրիելյան, տնօրեն

Gevorg Ter-GabrielyanԳևորգ Տեր-Գաբրիելյանն ունի ավելի քան տասնութ տարվա աշխատանքային փորձ մասնավոր, պետական և հասարակական սեկտորներում: Նախկինում Գևորգն աշխատել է որպես ավագ խորհրդատու և Եվրասիա ծրագրի ղեկավար Լոնդոնի International Alert կազմակերպությունում, ինչպես նաև Տարածքային հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Երևանում: Երևանի պետական համալսարանում և ԱՄՆ-ի Բոուլինգ Գրինի համալսարանում նա դասավանդել է քաղաքագիտական մի շարք առարկաներ Կովկասյան տարածաշրջանի և Միացյալ Նահանգների վերաբերյալ: Նա նաև աշխատել է որպես խորհրդատու Մոսկվայի մի քանի ձեռնարկություններում: Գևորգն ունի գիտությունների թեկնածուի կոչում` թյուրքական լեզվաբանությունից` Մոսկվայի պետական համալսարանից և Ռոսաստանի գիտությունների ակադեմիայից, մագիստրոսի կոչում` հասարակական և քաղաքական գիտությունների գծով` Լանքաստերի համալսարանից և հանրային կառավարման գծով` Բոուլինգ Գրինի համալսարանից:

Էլեկտրոնային փոստ: gtergabrielyan@epfound.am

Vazgen Karapetyan
Փոխտնօրեն

Vazgen KarapetyanՎազգեն Կարապետյանն անդամակցել է հիմնադրամին 1998 թվից որպես ծրագրի համակարգող նոր հիմնադրված Հարավկովկասյան համագործակցության ծրագրի շրջանակներում: 2003-2004 թթ. նա սովորել է Հյուսիսային Կալիֆոռնիայի համալսարանի Հանրային կառավարում ֆակուլտետում` Հեբերթ Համփրի երիտասարդական ծրագրի շրջանակներում, Չեփլ Հիլում: Նախքան 2006 թվին Եվրասիա հիմնադրամին վերաանդամակցելը նա աշխատել է որպես ծրագրերի համակարգող Հայաստանի Կաթոլիկական օգնության կենտրոնում: Վազգենն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Վազգենը նաև ստացել է մագիստրոսի կոչում` Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ մասնագիտությունից` Հայաստանի ամերիկյան համալսարանից: Վազգենը Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի անդամ է (2006-ից Խորհրդի անդամ):

Էլեկտրոնային փոստ: vkarapetyan@epfound.am

Արտակ Շաքարյան

Հայ-թուրքական ծրագրի համակարգող

Artak ShakaryanԱրտակ Շաքարյանն անդամակցել է Հիմնադրամին 2009 թ. որպես Հայաստանի ու Թուրքիայի մամուլում կողմնակալության ու անաչառության և Թուրքիայում հայերի աշխատանքային միգրացիայի վերաբերյալ նախագծերի համակարգող: Նախքան ԵՀՀ-ին անդամակցելը, նա զբաղեցրել է առաջատար պաշտոններ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, ՀՀ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունում: Արտակը թուրքագիտության բակալավրի ու մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանից, իսկ թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում: Ազատ տիրապետում է թուրքերենին: Որպես թուրքագետ հաճախ է մասնակցում ակադեմիական կոնֆերանսների և մամուլի ասուլիսների` խոսելով հայ-թուրքական հարաբերություններում առկա զարգացումների մասին: Մեկնաբանություններ է հրապարակում իր բլոգում http://www.blog.co.uk/user/sugartak/(անգլերեն) և http://www.turkaget.wordpress.com/ (հայերեն և ռուսերեն).

ashakaryan@epfound.am

Եվրասիա համագործակցության հիմնադրամ
56 Զարոբյան փողոց, Երևան 0009, Հայաստան

Հեռ: +374 10 586095,
Ֆաքս: +374 10 586096

Էլեկտրոնային փոստ: info@epfound.am

August 2010

 Back Եվրասիա համագործակցության հիմնադրամ - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ