Back Հայոց ցեղասպանության թանագարան-ինստիտուտ - Next 

DSC00365ՀՑԹԻ-ը հիմնադրվել է 1995 թ. Հայոց ցեղասպանության ութսուն ամյակի կապակցությամբ: Կազմակերպում է էքսկուրսիաներ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով:

Այցելությունը թանգարան ՀՀ պաշտոնական արարողակարգի մաս է կազմում: Օտարերկրյա պատվիրակությունների թվում են եղել Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը և այլ նշանավոր քաղաքական և հանրային պաշտոնյաներ: Թանգարանի տարածքը պատված է թանգարան այցելած ղեկավարների տնկած ծառերով:

Նախագծվել է ճարտարապետներ Ս. Քալաշյանի, Ա. Թարխանյանի և քանդակագործ Ֆ. Առաքելյանի կողմից: Երկհարկանի շինությունը կառուցված է բլրի ներսում, որպեսզի չշեղի ուշադրությունը ցեղասպանության հուշահամալիրից: Տանիքը հարթ է և բետոնածածկ: բացվում է տեսարան դեպի Արարատ սարը և Արարատյան դաշտավայրը:

Հետազոտություն

ՀՑԹԻ-ը նաև հետազոտական կենտրոն է և գործում է ԳԱԱ-ի կազմում:

Ինստիտուտի հիմնական հետազոտական նպատակը Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունն է' հիմնական ուշադրությունը կենտրոնացնում է պատմական վավերագրերի, արխիվային փաստաթղթերի, լուսանկարների ուսումնասիրությանն ու նոր տվյալների ձեռք բերմանը: Ինստիտուտը տարբեր միջազգային արխիվներից ձեռք է բերում նյութեր և փաստաթղթեր: Նաև հավաքում և թանգարանային ֆոնդերում դասակարգում է ցեղասպանության ականատեսների վկայությունները: Արխիվացված փաստաթղթերը թարգմանվում և հրատարակվում են ՀՑԹԻ-ի կողմից:

Կրթություն

ՀՑԹԻ-ը նաև ջանում է ստեղծել միջազգային գիտական հաստատություն և ցեղասպանագիտության դպրոց: ՀՑԹԻ-ում գործում է ասպիրանտուրա, միաժամանակ ինստիտուտը մասնակցում է տարբեր գիտական միջոցառումների, որոնց նպատակը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է: Տարեկան ընդունում է 3

August 2010

 Back Հայոց ցեղասպանության թանագարան-ինստիտուտ - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ