Back Հեռուստատեսություն: Մեկնաբաններ/խմբագիրներ - Next 

Հ1, հանրային հեռուստաընկերություն

0h1

Հանրային (պետական) հեռուստաալիք է, հիմնադրվել է 1956 թ.: Հեռարձակվում է ամբողջ աշխարհում արբանյակի օգնությամբ: Անդրադառնում է բոլոր խնդիրներին` քաղաքականությունից մինչև սպորտ և մշակույթ: Հեռարձակումը միշտ իրականացվում է հայերեն լեզվով:

"Հայլուր"-ը Հ1-ի լրատվական ծառայությունն է: Կիրակի օրը վերլուծում է շաբաթվա իրադարձությունները, առավել կարևոր խնդիրների մանրամասն քննարկմամբ:

 

http://www.miak.am/images/gall_1/331253606511.jpgՀայաստանի նախագահի մամուլի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը Հ1-ի քաղաքական-վերլուծական ծրագրերի տնօրենն է:

 

 

 

 

 

Gevorg-Altunyan.jpg image by aramazdmusicԳևորգ Ալթունյանը, Արմենիահեռուստատեսության նախկին հայտնի քաղաքական մեկնաբանը, տեղափոխվել է Հ1 2010 թ. սեպտեմբերին` նշանակվելով Հայլուր տեղեկատվալան ծրագրի փոխտնօրեն, միաժամանակ հեռուստատեսությամբ վարելով վերլուծական ծրագիր, որն անդրադառնում է քաղաքական ամենատարբեր հարցերին: Վերջին տարիներին Ալթունյանը վարել է վերլուծական ծրագրեր, լրատվական հաղորդումներ, շոուներ: Մասնագիտությամբ պատմաբան լինելով` լրագրողական ասպարեզում է 1990-ական թթ. կեսերից:

 

 

150Արթուր Գրիգորյանը առավել փորձառու հեռուստավերլուծաբաններից է, ով անդրադառնում է տարածաշրջանային իրադարձություններին, հատկապես Լեռնային Ղարաբաղին և հայ-թուրքական հարաբերություններին: 1986 թ. ավարտելով Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատել է հայկական պետական հեռուստատեսության առաջին ալիքում` որպես ինժեներ: Մեկ տարվա ընթացքում դարձել է ֆիլմի ռեժիսորի օգնական, ռեժիսոր, օպերատոր, հաղորդավար: Այնուհետև աշխատել է որպես հետաքննող լրագրող, ռեժիսոր և օպերատոր: Հայտնի լինելով Ղարաբաղի և Թուրքիայի վերաբերյալ իր հաղորդումներով, Գրիգորյանը Հայաստանի առավել ճանաչված լրագրողներից մեկն է:

tv1news@yahoo.com

 

http://www.168.am/images/col/aalexsanyan.jpg Արտակ Ալեքսանյան

Հայկարամ Նահապետյանը փորձառու լրագող է և "Հայլուր" - ում է 2003 թ.` այժմ հանդիսանալով Հ1 ի մեկնաբանը ԱՄՆ-ում: Բացի տարածաշրջանային խնդիրներից, Հայաստան-Թուրքիա, ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից, Ղարաբաղի պրոբլեմին անդրադառնալուց, նա հոդվածներ է հրապարակում գիտական ամսագրերում, պարբերականներում և ինտերնետ կայքերում, այդ թվում նաև Ակոսում: 2010 թ. հունիսին Նորավանք հիմնադրամը հայերեն լեզվով հրատարակեց Հայկարամ Նահապետյանի գիրքը` «Թուրք-ադրբեջանական կառույցների հակահայ գործունեությունը» վերնագրով, որտեղ ներկայացված են նաև հայկական սփյուռքի հակաքայլերը:

http://www.noravank.am/arm/books/detail.php?ID=4856

Haykaram Nahapetyan Հայկարամ Նահապետյան

Հ1 հանրային հեռուստաընկերություն
26, Գևորգ Հովսեփյան
375047, Երևան, Հայաստան

Հեռ. +374 10 552751, 551953; (կենտրոնական բաժին) 650015

www.armtv.com
Էլեկտրոնային փոստ: support@armtv.com; hailur@armtv.com

 

Շանթ հեռուստաընկերություն

Просмотреть картинку полностьюՀիմնադրվել է Գյումրիում 1994 թ.: Հայաստանում առավել շատ դիտվող հեռուստաալիքներից է: Ունի զվարճալի հաղորդումների հզոր համախումբ' Հայ սուպերսթար, Ժողովրդական երգիչ, Թաքնված տաղանդ, ինչպես նաև հայկական մի քանի հեռուստասերիալներ: Շանթի լրատվական բաժինը նույնպես բավականին բարձր վարկանիշ ունի, չնայած համեմատաբար սահմանափակ միջոցներին մարտահրավեր նետելով շատ ավելի մեծ հեռուստաընկերություններին:

Արբանյակային հեռարձակում ունի ողջ աշխարհում:

Հիմնական լրատվական հաղորդումը "Հորիզոնն է", որին հետևում է "Հեռանկար" ծրագիրը' վերլուծական ծրագիր, որի հաղորդավար Նվեր Մնացականյանը հյուրընկալում է հայտնի մարդկանց' քննարկելու օրվա գլխավոր նորությունը:

12_NVER-KRUPNI Նվեր Մնացականյան

Շանթի մեկ այլ հայտնի մեկնաբանը Արտյոմ Երկանյանն է

1980-ական թվականների վերջին և 90-ական թվականների սկզբին ռուսական գրականություն է ուսումնասիրել Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտում: Ավարտելուց հետո աշխատել է մի շարք ռուսալեզու պարբերականներում: 1998-1999 թթ. եղել է ռուսական ORT-ի արտահաստիքային թղթակից Հայաստանում: 2000-2003 թթ. աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսության ռուսական բաժնում: 2003 թ. դարձել է Շանթի լրատվակալան ծառայության խմբագիր: 2002 թ. նաև աշխատում է ռուսական Կոմերսանտ թերթի Հայաստանի թղթակից:

Շանթում Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ վերլուծություններ կատարելուց բացի (հատկապես Ադրբեջանի և Թուրքիայի մասով), Երկանյանը վավերագրական ֆիլմեր է նկարել հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ: (Ֆիլմեր է պատրաստել Կարսի, Թուրքիայի վրա հարձակվելու Ստալինի պլանի և Թուրքիայի ներողության արշավի մասին):

! Արտյոմ Երկանյան

Կապ:

Հեռ. +374 10 568769
Էլեկտրոնային փոստ: yerkanyan@rambler.ru

Հասցե, Կիևյան 16, 10-րդհարկ

Հեռ: +374 10 277668

www.shanttv.com

Էլեկտրոնային փոստ: info@shanttv.am

Երկիր Մեդիա

4581

Երկիր Մեդիա հեռուստաընկերության հովանավորն է ՀՅԴ-ը: Հիմնադրվելով 2003 թ, այն եթեր է հեռարձակել 2004 թ. մայիսից' ծածկելով Երևանը և շրջակա շրջանները, (լսարանը մինչև երկու միլիոն մարդ). 2010 թ. մայիսի 28-ից հեռարձակվում է Hotbird արբանյակով:

Երկիր մեդիա

Հայաստան, 0025, Երևան, Չարենցի փողոց 94
Հեռախոս. +374 10 576512

http://www.yerkirmedia.am/

Գեղամ Մանուկյան/Երկիր մեդիա/ Գեղամ Մանուկյան

"Երկիր Մեդիա"-ի քաղաքական և վերլուծական հաղորդումների տնօրենն է: 1990 թ.-ից ՀՅԴ անդամ է և նրա Կենտրոնական կոմիտեի անդամ: 1997-2004 թթ. եղել է Դաշնակցության գերագույն մարմնի անդամ, որը կուսակցության ղեկավար մարմինն է: Ծնվել է 1970 թ. Արմավիրում: Սովորել է թուրքական բանասիրություն ԵՊՀ-ում 1987-1993 թթ., որից հետո աշխատել է Երկիր պարբերականում: ՀՅԴ արգելումից հետո, որը մեղադրվեց ուժով իշխանությունը զավթելու փորձի մեջ, Գեղամը ձերբակալվեց և բանտում մնաց 1995-ից մինչև 1997 թ.[10]: Ազատվելուց հետո ակտիվորեն նեգրավվել է կուսակցական և լրագրողական գործունեության մեջ, եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ 1997-2004 թթ., և Երկրի խմբագիր 2002-2004 թթ.: 2004 թ. միացել է Երկիր Մեդիային' զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

Գեղամը վարում է «Եռման կետ» հաղորդաշարը, որը հեռարձակվում է ամեն ուրբաթ: Հաճախ հրավիրում է վերլուծաբանների, քաղաքական գործիչների, լրագրողների և գիտնականների' քննարկելու համար հայ-թուրքական հարաբերությունները: Նրա հաղորդումներին մասնակցել են մի խումբ թուրք լրագրողներ և հայ-թուրքական լրագրողական տարբեր ծրագրերի մասնակիցներ:

Էլեկտրոնային փոստ: news@yerkirmedia.am or gegham@yerkirmedia.am

Բջջային +374 91 40 98 46

 

Արմենիա TV

bot_logo

Հիմնադրվել է 1999 թ., ունի մեծ լսարան և արբանյակային հեռարձակում (Hotbird և Eutelsat) Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում, Միջին Արևելքում և Ասիայում: 2001 թ. միլիարդատեր Ջերար Գաֆեսճյանը դարձավ Արմենիայի բաժնետեր Գաֆեսճյան ընտանեկան հիմնադրամի միջոցով: Ալիքը դարձավ ամենամեծ մասնավոր հեռուստաընկերությունը Հայաստանում: Պատրաստում է հաղորդումներ սեփական ստուդիաներում (10 ստուդիա 42.400 քառակուսի ֆուտ տարածքով, և ժամանակակից տեխնոլոգիաներով), օգտագործում է իր սեփական տեխնիկական և կազմակերպչական միջոցները: Տասնյակ հաղորդումներ, շոուներ և լրատվական թողարկումներ են հեռարձակվում ամեն օր: Համագործակցում է Warner Bros-ի և Universal Pictures-ի հետ:

Հեռուստաընկերության զվարճանքի բաժինը շատ ավելի ազդեցիկ է, քան քաղաքական վերլուծությունների հատվածը: Սեփականատեր է նաև երկու այլ հեռուստաալիքների` TV5 և Արմնյուզ/Euronews.

Կապ:

Armenia TV

Եղվարդի խճուղի 1, Երևան 0054, Հայաստանի Հանրապետություն

Հեռ: +374 10 366925
Ֆաքս: +374 10 366852

Էլեկտրոնային փոստ: info@armeniatv.am
www.armeniatv.am

 

                Կենտրոն

3706Հիմնադրվել է 2002 թ.: Սեփականատերն է Հայաստանի ամենահարուստ օլիգարխներից մեկը' Գագիկ Ծառուկյանը, ով պատգամավոր է և կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ: Ծառուկյանը նաև Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահն է:

Կենտրոնը հեռարձակվում է Երևանում և հարակից շրջաններում' հասնելով շուրջ երկու միլիոն մարդու: Առավել հայտնի հաղորդումն է "Ուրվագիծը", որը վարում է Պետրոս Ղազարյանը: Նրան հետևում են շուրջ 30.000 - 50.000 մարդ, և այն ամենաշատ դիտվող հաղորդումն է Հայաստանում: Ղազարյանը հյուրընկալում է ամենատարբեր տիպի անձնավորությունների, այդ թվում ընդդիմության ներկայացուցիչների: Ղազարյանը հարցազրույցներ է անցկացրել Թուրքիայի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Ջեմ Թոքերի, Եվրոպական կայունության նախաձեռնության ավագ վերլուծաբան Նիգար Գյոկսելի և Եվրոպական կայունության նախաձեռնության նախկին վերլուծաբան Տիգրան Մկրտչյանի հետ:

121739171238 Պետրոս Ղազարյան

Պետրոս Ղազարյանը Ուրվագիծ հաղոդման հեղինակն ու վարողն է 2003 թ. սկսած: Ավարտել է ԵՊՀ թուրքագիտության բաժինը, աշխատել է «Հայկական Ժամանակ» պարբերականում, Առավոտ օրաթերթում և Իրավունք պարբերականում: 2003 թ. ստացել է Երևանի մամուլի ակումբի տարեկան մրցանակը հեռուստատեսությունում կարծիքների բազմազանություն ապահովելու համար: Աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, մասնակցել է մեծ թվով հայ-թուրքական ծրագրերի և լրագրողական հանդիպումների:

Կենտրոն TV

0036 Երևան, Ալիխանյան եղբայրների փողոց, շենք 2
Հեռ: +374 10 391039, +374 10 393232, +374 10 349053, +374 10 396464
Ֆաքս: +374 10 349968

"Ուրվագիծ" Էլեկտրոնային փոստ: urvagic@rambler.ru

August 2010

 Back Հեռուստատեսություն: Մեկնաբաններ/խմբագիրներ - Next 
    Country profile    
     
Key dates in Armenia-Turkey relations 2008-2010
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարեվոր թվականներ 2008-2010
  Media
ԶԼՄ-ներ
     
Politics: Institutions and people
Քաղաքական գործիչներ: Հաստատություններ և մարդիկ
  NGOs and foundations
ՀԿ-ներ, Հիմնադրամներ
     
Academic institutions and scholars
Գիտական հաստատություններ, գիտնականներ
  Business people
Գործարարներ